Մեր մասին

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ԵՄ նախաձեռնություն

Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը (ՔԴ՝ Արևելք) ԵՄ ֆինանսավորմամբ ծրագիր է, որի նպատակը ԵՄ կլիմայի և էներգիայի նախաձեռնությունն Արևելյան գործընկերության երկրներում ներդնելն է: ՔԴ՝ Արևելքն աջակցում է տեղական իշխանություններին կայուն էներգետիկ քաղաքականությունների իրականացման մեջ՝ բարելավելով էներգամատա­կարարման անվտանգությունը և աջակցում համայնքներին կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականաության գործում:  

 

ՔԴ՝ Արևելքի ստորագրող համայնքները, որոնք Քաղաքապետերի դաշնագրին միացել են մինչև 2016 թվականի հոկտեմբերը, հանձն են առել.

  • 2020 թվականի դրությամբ առնվազն 20 տոկոսով կրճատել ածխաթթու գազի (СО2) արտանետումները.

ՔԴ՝ Արևելքի ստորագրյող համայնքները, որոնք Քաղաքապետերի դաշնագրին միացել են 2016 թվականի հոկտեմբերից հետո, հանձն են առել.

  • 2030 թվականի դրությամբ առնվազն 30 տոկոսով կրճատել ածխաթթու գազի (СО2) արտանետումները.
  • Ուժեղացնել դիմադրողականությունը՝ հարմարվելով կլիմայի փոփոխության ազդեցություններին և ստանձնելով կլիմայի փոփոխության ռիսկի ու խոցելիության գնահատման իրականացումը:

ՔԴ՝ Արևելքի նպատակները

  • Խթանել Արևելյան գործընկերության (ԱլԳ) համայնքների կողմից իրենց Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերի (ԿԷԶԿՊԳԾ) մշակումը և իրականացումը:
  • Ամրապնդել Արևելյան գործընկերության երկրներում Քաղաքապետերի դաշնագրի կայունությունը և ԵՄ 2030 էներգետիկ և կլիմայի նպատակները հարմարեցնել տարածաշրջանային ենթատեքստին:
  • Բարձրացնել իրազեկվածությունը և նպաստել Դաշնագրի տարածմանը:

ՔԴ՝ Արևելքի առանցքային գործունեությունը

  • Զարգացնել կարողություններ՝ նպատակ ունենալով ուժեղացնել Դաշնագրի ազգային համակարգողների (ԴԱՀ), Դաշնագրի տարածքային համակարգողների (ԴՏՀ), Դաշնագրի աջակիցների (ԴԱ) և Դաշնագրին միացած համայնքների արհեստավարժությունն էներգետիկ և կլիմայական քաղաքականութ­յուններում:
  • Գործարկել երկրի տեխնիկական աջակցության ծառայությունը (տեղեկատու)՝ նպատակ ունենալով ՔԴ՝ Արևելքի ստորագրող համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին ապահովել վարչական և տեխնիկական աջակցություն:
  • Ցանցային համագործակցություն և փոխգործակցություն իրականացնել ֆինանսական հաստատություն­ների, միջազգային դոնորների, համապատասխան նախարարությունների և այլ նախաձեռնությունների ու ծրագրերի հետ՝ ՔԴ՝ Արևելքի նպատակներին հասնելու համար պլանի մշակման և 2020 թվականից հետո «ՔԴ՝ Արևելք» նախաձեռնությանը ռազմավարական ուղղվածություն տալու նպատակով:
  • Դաշնագիրն ստորագրող համայնքներին, ԴԱՀ-ներին, ԴՏՀ-ներին, ԴԱ-ներին ու ՔՀ (քաղաքացիական հասարակությանը) հաղորդակից դարձնել ՔԴ՝ Արևելքի արդյունքներին և ձեռքբերումներին ու խթանել վերջիններիս, բարձրացնել առանցքային շահագրգիռ անձանց իրազեկվածությունը՝ Դաշնագրի թիրախների, օգուտների, ձեռքբերումների, հաջողության պատմությունների, լավագույն պրակտիկայի և այլնի վերաբերյալ:
  • Ազգային, միջազգային և ԵՄ նախաձեռնությունների ու ծրագրերի հետ համակարգել ու մշտադիտարկել երկրի ռազմավարության մշակումը, ինչպես նաև Արևելյան գործընկերության պետություններում ներդնել «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությունը:

ՔԴ՝ Արևելքը գործում է՝

  • Տեղական իշխանությունների համար, որոնք հետաքրքրված են նոր Դաշնագիրը հանձն առնելու և Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության ծրագիր մշակելու մեջ:
  • Դաշնագիրն ստորագրած համայնքների համար, որոնք մշակել են իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրերը (ԿԷԶԳԾ) և Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերը (ԿԷԶԿՊԳԾ):
  • Դաշնագրի ազգային համակարգողների, Դաշնագրի տարածքային համակարգողների և Դաշնագրի աջակիցների համար, որոնք ուղղակիորեն ներգրավված են կարողությունների զարգացման և ցանցային համագործակցության մեջ:

 

«ՔԴ՝ Արևելք» ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին: Ծրագրի առաջին փուլը (2011-2015 թթ..) տարածվել է ԱլԳ և ԿԱ (Կենտրոնական Ասիայի) տարածաշրջանի 11 երկրների վրա: Ծրագրի երկրորդ փուլը (2016-2020 թթ..) տարածվում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի  6 երկրի վրա:

Բաժանորդագրվեք նորություններին