Ծրագրային առաջարկներ ֆինանսավորման համար

Այս բաժնում ներկայացված է Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող առավել առաջադեմ և մոտիվացված համայնքների կողմից ներկայացրած ծրագրային առաջարկների շտեմարանը: Շտեմարանը մշակվել է տեղական ներդրումների թափանցիկության բարձրացման, և տեղական ու տարածքային իշխանությունների, շահառուների, ինչպես նաև ազգային և միջազգային ֆինանսական հաստատությունների միջև համայնքային ծրագրերի իրականացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների աջակցման համար՝ դրանով իսկ նպաստելով Արևելյան գործընկերության տարածաշրջանում Դաշնագրին միացած համայնքների կողմից իրենց գործողությունների ծրագրերի (ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ) նյութականացմանը:


Առաջարկությունները միավորված են ազգային շտեմարաններում և, կախված երկրներից, ներառում են հետևյալ բնագավառները.

  • Կլիմա
  • Կենտրոնացված ջերմամատակարարում
  • Էներգաարդյունավետ շենքեր
  • Էներգաարդյունավետ տրանսպորտ
  • Վերականգնվող էներգետիկա
  • Փողոցային լուսավորություն
  • Թափոնների կառավարում

Յուրաքանչյուր բնագավառի համար ներբեռնվող ձևաթղթերը ներկայացնում են յուրաքանչյուր համայնքային ծրագրային առաջարկի ամփոփ նկարագրությունը, մասնավորապես. տեղեկություն համայնքապետարանի վերաբերյալ՝ ներառյալ կոնտակտային անձի տվյալները, համայնքային օբյեկտների կամ կառույցների նկարագրությունն, առաջարկվող միջոցառումների տեխնիկական բնութագրերն, անհրաժեշտ ներդրումներն, ինչպես նաև էներգախնայողության ու արտանետումների նվազեցման անակնկալվող օգուտները:
Տեղեկությունը հասանելի է ազգային լեզուներով և հնարավոր է նաև անգլերեն լեզվով:
Ծրագրային առաջարկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմեք կամ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի տեղական գրասենյակ կամ անմիջապես դիմող համայնքապետարաններին:

AM page 0001

Բելառուսում համայնքային ծրագրային առաջարկների հետ ծանոթանալու համար սեղմեք այստեղ ՝ կայքէջի ռուսերեն տարբերակը բացելու համար կամ այստեղ ՝ կայքէջի ազգային լեզվով տարբերակը բացելու համար: Հարկավոր է հաշվի առնել, որ ծրագրային առաջարկները հասանելի են միայն ռուսերեն լեզվով, մինչդեռ դրանց նկարագրությունը անգլերեն լեզվով հասանելի է այստեղ:

Բաժանորդագրվեք նորություններին