Միացի՛ր

Քաղաքապետերի դաշնագիրը ողջունում է կառավարման բոլոր մակարդակների, ինչպես նաև համապատասխան աջակցող կազմակերպությունների, գործակալությունների և ասոցիացիաների միացումն այս նախաձեռնությանը: Ստորև ավելի մանրամասն ներկայացվում է նախաձեռնությանը միանալու հնարավորությունը:

Տեղական իշխանություններն առաջատար դեր ունեն կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործում: Քաղաքապետերի դաշնագրին մասնակցությունը կօգնի տեղական իշխանություններին այս գործում նրանց տալով ճանաչում, ռեսուրսներ և ցանցային հնարավորություններ, որոնք անհրաժեշտ են էներգետիկ և կլիմայական հանձնառությունները հաջորդ փուլ հասցնելու համար:


Ո՞վ է իրավասու

Քաղաքապետերի դաշնագիրը բաց է բոլոր ժողովրդավար տեղական իշխանությունների համար՝ անկախ նրանց չափերից և իրենց էներգետիկ ու կլիմայական քաղաքականությունների իրականացման մակարդակից:

Փոքր և միջին չափի մի քանի հարևան տեղական իշխանությունները նույնպես կարող են միասին որոշակի պայմաններով որոշել միանալ՝ որպես ստորագրողների խումբ և ներկայացնել համատեղ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր՝ անհատապես (տարբերակ 1) կամ խմբակային (տարբերակ 2) հանձնառելով նվազեցնել CO2-ի արտանետումները 35%-ով: Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել Դաշնագրի կայքի «Հաճախակի տրվող հարցեր» բաժնում:

ՍՏՈՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿ

Ինչու՞ միանալ

Քաղաքապետերի դաշնագրի ստորագրող կողմերը շարժմանը միանալու բազմաթիվ պատճառներ ունեն, որոնց թվում են.

icon
Ընդլայնված համագործակցությունը և աջակցությունը ազգային և ենթաազգային իշխանություններից,
icon
Միջազգային մեծ ճանաչումը և տեղական իշխանության կլիմայի և էներգետիկ գործողության տեսանելիությունը,
icon
ԵՄ-ի կլիմայի և էներգետիկ քաղաքականության ձևավորմանը ներդրում ունենալու հնարավորությունը,
icon
Վստահելի հանձնառությունները՝ առաջընթացի վերահսկման և մոնիթորինգի միջոցով,
icon
Ավելի լայն ֆինանսական հնարավորությունները իրենց կլիմայական և էներգետիկ նախագծերի համար,
icon
Տեսակետների փոխանակման և կարողությունների զարգացման նորարարական եղանակները՝ կանոնավոր միջոցառումների,
icon
վեբինարների կամ առցանց քննարկումների միջոցով,
 
 
Ինչպե՞ս միանալ

Միանալու համար տեղական իշխանությունները պետք է իրականացնեն հետևյալ քայլերը.

Քայլ 1

«Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությունը ներկայացնել համայնքային խորհրդին. Խորհրդի քննարկումը դյուրացնելու համար կարող եք հանձնառության փաստաթուղթը ներբեռնել այստեղից:

Քայլ 2

Ավագանու կողմից Դաշնագրին միանալու պաշտոնական որոշումի ընդունումից հետո լիազորել համայնքապետին կամ խորհրդի համապատասխան ներկայացուցչին ստորագրել միանալու փաստաթուղթը: Ձևաթուղթը կարող եք ներբեռնել այստեղից:

Քայլ 3

Ստորագրումից հետո առցանց լրացնել ձեր տեղեկատվությունը և ներբեռնել ձեր ստորագրած ձևաթուղթը, իրականացնել հաստատող էլեկտրոնային նամակում նշված հաջորդական քայլերը:

Ե՞րբ միանալ

Տեղական իշխանությունները կարող են Դաշնագիրը ստորագրել ցանկացած ժամանակ:

Բաժանորդագրվեք նորություններին