Քաղաքապետերի դաշնագիրը ողջունում է կառավարման բոլոր մակարդակների, ինչպես նաև համապատասխան աջակցող կազմակերպությունների, գործակալությունների և ասոցիացիաների միացումն այս նախաձեռնությանը: Ստորև ավելի մանրամասն ներկայացվում է նախաձեռնությանը միանալու հնարավորությունը:
Դաշնագրի աջակիցները սահմանվում են որպես շահույթ չհետապնդող կազմակերպություններ (տեղական և տարածաշրջանային իշխանությունների ասոցիացիաներ, ցանցեր, տեղական և ռեգիոնալ էներգետիկ գործակալություններ), որոնք ի վիճակի են խթանել Քաղաքապետերի դաշնագիրը և մոբիլիզացնել ու աջակցել իրենց անդամներին և/կամ տեղական կառավարություններին՝ Դաշնագրի նպատակներին հասնելու խնդրում:
Նրանք գործում են իրենց տարածքներում և փորձագիտության ոլորտներում (օրինակ, էնեգետիկա, բնապահպանություն, ջուր, օդ) և կառավարման տարբեր մակարդակներում (օրինակ, եվրոպական, ազգային, տարածաշրջանային կամ տեղական): Նպատակն է՝ խթանել Դաշնագրի նախաձեռնությունը և աջակցել դրա ստորագրողներին: Կանոնակարգային, օրենսդրական և ֆինանսական այն շրջանակներում, որոնցում գործում են, լինի դա տեղական, ռեգիոնալ, ազգային կամ եվրոպական մակարդակով, Դաշնագրի աջակիցները տեղում նախատեսված խորհրդատվություն են տրամադրում ստորագրող կողմերին և սիներգիաներ են գտնում առկա նախաձեռնությունների հետ:
Ով է իրավասու
Որպես Դաշնագրի աջակիցներ կարող են միանալ տեղական և տարածաշրջանային իշխանությունների ասոցիացիաները, ցանցերը, եվրոպական ֆեդերացիաները, տեղական և տարածաշրջանային թեմատիկ գործակալությունները (էներգիա/բնապահպանություն):
Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք կապվել Դաշնագրի աջակիցների տեխնիկական բաժնի հետ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեով:
Ինչու միանալ
Դաշնագրի աջակից դառնալու առավելությունները բազմազան են.
Ինչպես միանալ
Տեղական իշխանությունների ասոցիացիաները, ցանցերը, գործակալությունները, որոնք հետաքրքրված են Դաշնագրի աջակցի կարգավիճակի ձեռքբերումով, պետք է անցնեն հետևյալ քայլերը.
Նկատի ունենալ. որ շատ գործակալություններ և ցանցեր կարող են իրավասու լինել: Վերջիններս կխրախուսվեն սորագրել պարտավորությունը և դառնալ Դաշնագրի ակտիվ աջակիցներ: Բացառություն կկազմեն շահույթ հետապնդող և մեծապես մասնավոր կերպով ֆինանսավորվող գործակալությունները: Այնուամենայնիվ, որոշումներ կկայացվեն յուրաքանչյուրի համար անհատապես, իսկ իրավասությունը կարելի է ստուգել տեխնիկական աջակցող գրասենյակի միջոցով:
Քայլ 1
Լրացնել գրանցման ձևաթուղթը:
Քայլ 2
Իրավասության հաստատումից հետո լրացնել և ստորագրել Դաշնագրի գրասենյակի կողմից ուղարկված Հանձնառության փաստաթուղթը:
Քայլ 3
Հանձնառության փաստաթղթի ստացումից հետո Դաշնագրի գրասենյակը ձեզ համար կստեղծի առցանց պրոֆիլ: Այն ձեզ թույլ կտա ակտիվորեն մասնակցել Դաշնագրի գործողություններին և ավելի լավ աջակցել ստորագրող կողմերին: