Ուշադրություն. «Կանաչ և կայուն զարգացում» խորագրով լուսանկարչական մրցույթ
Ուշադրություն. «Կանաչ և կայուն զարգացում» խորագրով լուսանկարչական մրցույթ
2020-06-15 - 2020-06-24

Հայաստանի համայնքների միությունը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո հայտարարում է «Կանաչ և կայուն զարգացում» լուսանկարչական (սելֆիների) մրցույթ:

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը կանցկացվի 2020 թվականի հունիսի 22-26-ը:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների երեխաները և երիտասարդները:

Պայմանները.

-       մասնակիցները պետք է լուսանկարվեն (սելֆի) իրենց համայնքներում էներգախնայող / էներգաարդյունավետ  կամ վերականգնվող էներգիայի (օրինակ՝ արևային ջրատաքացուցիչ կամ ֆոտովոլտային համակարգ և այլն) տեխնոլոգիաների ֆոնին,

-       յուրաքանչյուր մասնակից կարող ուղարկել առավելագույնը 3 լուսանկար (սելֆի),

-       լուսանկարները պետք է լինեն բարձր որակի

-       լուսանկարները, ինչպես նաև հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, կոնտակտային տվյալները անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, հունիսի 15-ից մինչև հունիսի 24-ը, նշելով լուսանկարների անելու վայրը,

-       յուրաքանչյուր լուսանկարին պետք է կցվի կարճ մեկնաբանություն մաքուր էներգիայի և համայնքի կանաչ զարգացման համատեքստում լուսանկարում պատկերված սարքի, տեխնոլոգիայի կամ օբյեկտի դերի մասին,

Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր լուսանկարները (սելֆիները) կտեղադրվեն Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ֆեյսբուքյան էջերում:

Ժյուրին մրցույթի հաղթողներին կընտրի հունիսի 26-ին: 

Աշխատանքների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև հունիսի 24-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեին ուղարկած լուսանկարները (սելֆիները): 

Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ: 

Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք դրել հետևյալ էլ. հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ կամ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:

Բաժանորդագրվեք նորություններին