«Համայնքային տնտեսության կայուն էներգետիկ զարգացումը հետհամաճարակային պայմաններում» խորագրով վեբինար՝ համայնքապետարանների և համայնքային կառույցների մասնագետների համար
«Համայնքային տնտեսության կայուն էներգետիկ զարգացումը հետհամաճարակային պայմաններում» խորագրով վեբինար՝ համայնքապետարանների և համայնքային կառույցների մասնագետների համար
27/08/2020

ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը և «Էներգախնայողության աջակցման» հիմնադրամը կազմակերպեցին «Համայնքային տնտեսության կայուն էներգետիկ զարգացումը հետհամաճարակային պայմաններում» խորագրով վեբինար՝ համայնքապետարանների և համայնքային կառույցների մասնագետների համար: Այն անցկացրեց «Էներգախնայողության աջակցման» հիմնադրամի տնօրեն՝ տկն Աստղինե Պասոյանը: Վեբինարին մասնակցեցին 20 մասնագետներ: Վեբինարին հաջորդեց առցանց վիկտորինա:

Հաղթողներն են՝ Լիլիթ Հարությունյան-Սիսիան, Արտակ Ռափյան-Արթիկ, Մերի Հարությունյան-Երևան:

Երևանում մրցանակաբաշխություն կազմակերպվեց օգոստոսի 11-ին: «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Ծրագրի գործընկեր Հայաստանի համայնքների միության կողմից Մերի Հարությունյանը պարգևատրվեց հեծանիվով: Հեծանիվներով պարգևատրվեցին նաև մյուս մրցանակակիրները: Սիսիանում մրցանակաբաշխություն կազմակերպվեց օգոստոսի 13-ին, իսկ Արթիկում՝ օգոստոսի 14-ին:

Վիկտորինայի հաղթողների մրցանակաբաշխության մասին հրապարակումներն ունեցել են մեծ ներգրավվածություն սոցիալական ցանցերում: Ընդհանուր 11121 ներգրավվածություն է գրանցվել Քաղաքապետերի դաշնագրի և Հայաստանի համայնքների միության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում:

Բաժանորդագրվեք նորություններին