«Արևային ջրատաքացուցիչ և ֆոտովոլտային համակարգեր և էներգաարդյունավետություն. վերականգնման և կանաչ զարգացման տեխնոլոգիաներ» խորագրով վեբինար և վիկտորինա՝ համայնքապետարանների և համայնքային կառույցների մասնագետների համար
Հունիսի 25-ին ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կազմակերպեցին «Արևային ջրատաքացուցիչ և ֆոտովոլտային համակարգեր և էներգաարդյունավետություն. վերականգնման և կանաչ զարգացման տեխնոլոգիաներ» խորագրով վեբինար՝ համայնքապետարանների և համայնքային կառույցների մասնագետների համար: Վեբինարին մասնակցեցին 25 մասնագետներ:
Վեբինարն անցկացրին ՀՎԷԷ հիմնադրամի ինժեներատեխնիկական խմբի ղեկավար՝ պրն Հրանտ Տեր-Գաբրիելյանը, Շենքերի ճարտարագիտության, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի գծով ՄԱԶԾ ազգային փորձագետ՝ պրն Անդրե Օհանյանը և էներգետիկ աուդիտի և էներգախնայողության ներուժի գնահատման գծով ՄԱԶԾ ազգային փորձագետ՝ պրն Արթուր Ծուղունյանը:
Վեբինարին հաջորդեց առցանց վիկտորինա:
Վիկտորինայի հաղթողներն են.
Առաջին մրցանակ. Կարինե Սիմոնյան, Ալավերդի
Երկրորդ մրցանակ. Արման Ավետիսյան, Սպիտակ
Երրորդ մրցանակ. Գագիկ Մուշկամբարյան, Վայք:
Բոլոր համայնքներում կազմակերպվեցին մրցանակաբաշխություններ՝ Սպիտակ (օգոստոսի 7), Ալավերդի (օգոստոսի 7), Վայք (օգոստոսի 12): Մրցանակակիրները «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և ծրագրի գործընկեր Հայաստանի համայնքների միության կողմից արժանացան հեծանիվների:
Մրցանակաբաշխությունները մեծ ոգևորություն առաջացրին համայնքներում: Արարողություններին մասնակցում էին համայնքի ղեկավարներ, համայնքապետարանների տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Սպիտակ համայնքում մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաև Սպիտակ համայնքի ղեկավար, Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի նախագահ Գագիկ Սահակյանը:
Մրցանակաբաշխությունների ընթացքում կատարված ուղիղ հեռարձակումները, ֆոտոալբոմները մեծ մասսայականություն վայելեցին սոցիալական ցանցերում՝ Քաղաքապետերի դաշնագիր Արևելքի և Հայաստանի համայնքների միության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում՝ հասնելով մինչև 9919 ցուցանիշի: