«Ինչպես համայնքները կարող են նպաստել կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ մարտահրավերի լուծմանը» թեմայով էսսեների/շարադրությունների մրցույթ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա ընթացքում Հայաստանի համայնքների միությունը «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում անցկացրեց «Ինչպես համայնքները կարող են նպաստել կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ մարտահրավերի լուծմանը» թեմայով շարադրությունների մրցույթ:
Մրցույթին մասնակցեցին Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների համայնքապետարանների և համայնքային կազմակերպությունների շուրջ 20 երիտասարդ մասնագետներ և էներգետիկ կառավարիչներ, ինչպես նաև համայնքներում գործող ուսումնական հաստատությունների ուսանողներ:
Հուլիսի 2-ին ամփոփվեցին մրցույթի արդյունքները: Ժյուրին ընտրեց լավագույն երեք էսսեները: Մրցույթի հաղթողներ են.
Առաջին մրցանակ. Նելլի Ռափյան, Գավառ
Երկրորդ մրցանակ. Տաթևիկ Իսրայելյան,Ախթալա
Երրորդ մրցանակ. Ալլա Սարգսյան, Գավառ:
Օգոստոսի 5-ին Գավառ համայնքի՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակներում անցկացված մրցույթների հաղթողները «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի, Ծրագրի Հայաստանի գործընկեր Հայաստանի համայնքների միության կողմից պարգևատրվեցին հեծանիվներով:
Ախթալա համայնքում մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ օգոստոսի 7-ին: «Ինչպես համայնքները կարող են նպաստել կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ մարտահրավերների լուծմանը» թեմայով շարադրությունների մրցույթում Ախթալա համայնքից մրցանակային 2-ին տեղը զբաղեցրած Տաթևիկ Իսրայելյանը Ծրագրի և Ծրագրի գործընկեր Հայաստանի համայնքների միության կողմից արժանացավ հեծանիվի:
Էսսեների մրցույթը ԵՄ կայուն էնեգիայի շաբաթվա ընթացքում Հայաստանի համայնքներում անցկացված այն միջոցառումներից է, որն ապահովեց մեծ ներգրավվածություն: Հատկապես մեծ էր ներգրավվածությունը մրցույթի անցկացման փուլում: Մասնակիցները տարաշում էին Դաշնագրի և Միության կողմից անցկացվող մրցույթի հայտարարությունը, մրցութային էսսեները, հորդորում իրենց ընկերներին ևս տարածել, մեկնաբանություններ էին թողնում հրապարակումների ներքևում: Հաշվի առնելով այն հանգամանքը, ո համայնքները մրցանակակիրներին ընտրելու էին ֆեյսբուքյան հավանումների միջոցով, այս մրցույթը լայնորեն տարածվեց սոցիալական մեդիայում: Օրինակ՝ Գավառում անցկացվող շարադրությունների մրցույթը շուրջ 15.000 ներգրավվածություն ապահովեց միայն մրցութային փուլում: Իսկ ընդհանուր ներգրավվածությունը՝ Գավառում և Ախթալայում այս մրցույթի շրջանակում շուրջ 25,000 էր՝ հաշվի առնելով Քաղաքապետերի դաշնագիր Արևելք և Հայաստանի համայնքների միության ֆեյսբուքյան պաշտոնական էջերի ներգրավվածության գումարային ցուցանիշը: