Ուշադրություն. «Կանաչ և կայուն զարգացում» խորագրով լուսանկարչական մրցույթ
Հայաստանի համայնքների միությունը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո հայտարարում է «Կանաչ և կայուն զարգացում» լուսանկարչական (սելֆիների) մրցույթ:
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը կանցկացվի 2020 թվականի հունիսի 22-26-ը:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների երեխաները և երիտասարդները:
Պայմանները.
— մասնակիցները պետք է լուսանկարվեն (սելֆի) իրենց համայնքներում էներգախնայող / էներգաարդյունավետ կամ վերականգնվող էներգիայի (օրինակ՝ արևային ջրատաքացուցիչ կամ ֆոտովոլտային համակարգ և այլն) տեխնոլոգիաների ֆոնին,
— յուրաքանչյուր մասնակից կարող ուղարկել առավելագույնը 3 լուսանկար (սելֆի),
— լուսանկարները պետք է լինեն բարձր որակի
— լուսանկարները, ինչպես նաև հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, կոնտակտային տվյալները անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ artem.kharazyan@eumayor.eu, հունիսի 15-ից մինչև հունիսի 24-ը, նշելով լուսանկարների անելու վայրը,
— յուրաքանչյուր լուսանկարին պետք է կցվի կարճ մեկնաբանություն մաքուր էներգիայի և համայնքի կանաչ զարգացման համատեքստում լուսանկարում պատկերված սարքի, տեխնոլոգիայի կամ օբյեկտի դերի մասին,
Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր լուսանկարները (սելֆիները) կտեղադրվեն Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ֆեյսբուքյան էջերում:
Ժյուրին մրցույթի հաղթողներին կընտրի հունիսի 26-ին:
Աշխատանքների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև հունիսի 24-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեին ուղարկած լուսանկարները (սելֆիները):
Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ:
Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք դրել հետևյալ էլ. հասցեով՝ artem.kharazyan@eumayor.eu կամ tatevyk.harutyunyan@eumayors.eu: