«Արևային ջրատաքացուցիչ և ֆոտովոլտային համակարգեր և էներգաարդյունավետություն. վերականգնման և կանաչ զարգացման տեխնոլոգիաներ» խորագրով վեբինար՝ համայնքապետարանների և համայնքային կառույցների մասնագետների համար
Հարգելի գործընկերներ,
ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կազմակերպում են «Արևային ջրատաքացուցիչ և ֆոտովոլտային համակարգեր և էներգաարդյունավետություն. վերականգնման և կանաչ զարգացման տեխնոլոգիաներ» խորագրով վեբինար՝ համայնքապետարանների և համայնքային կառույցների մասնագետների համար:
Վեբինարին կհաջորդի առցանց վիկտորինա:
Առաջին երեք ճիշտ պատասխանների ներկայացրած մասնակիցները կստանան թանկարժեք մրցանակներ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրից:
Միջոցառումը կկազմակերպվի հունիսի 25-ին ժամը 14:00-ին:
Վեբինարը կանցկացնեն ՀՎԷԷ հիմնադրամի ինժեներատեխնիկական խմբի ղեկավար՛ պրն Հրանտ Տեր-Գաբրիելյանը, Շենքերի ճարտարագիտության, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի գծով ՄԱԶԾ ազգային փորձագետ՝ պրնԱնդրե Օհանյանը և էներգետիկ աուդիտի և էներգախնայողության ներուժի գնահատման գծով ՄԱԶԾ ազգային փորձագետ՝ պրն Արթուր Ծուղունյանը:
Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ միջոցառմանը կարող են մասնակցել միայն Դաշնագրին անդամակցող համայնքների ներկայացուցիչները:
Այդ իսկ պատճառով, խնդրում ենք նախապես տեղեկացնել Ձեր համայնքապետարանների և համայնքային կառույցների մասնագետների մասնակցության մասին՝ artem.kharazyan@eumayors.eu փոստին ուղարկելով մասնակիցների ցանկը (նշելով անունը, ազգանունը, համայնքային կառույցի անունը):
Բոլոր մասնակիցների գրանցումը կսկսվի միջոցառման մեկնարկից մեկ ժամ առաջ, հետևյալ հղումով՝