Բառարան
ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԸ
ԴԱՇՆԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻՆ
ԴԱՇՆԱԳՐԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԻՆ
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ԿԼԻՄԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻ
ԿԷԶԳԾ / ԿԷԶԿՊԳԾ ԿԱՂԱՊԱՐ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳԱՅԻՆ) ԶԵԿՈՒՅՑԸ
ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
ՌԻՍԿԻ ԵՒ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
ՏԵՂԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԵՐԸ
ՎԵԲԻՆԱՐԸ
ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
ԹԵՄԱՏԻԿ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՆԵՐՆ
ԹԵՄԱՏԻԿ ՔՆՆԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԸ
ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԸ
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԸ
Հետազոտությունների միավորված կենտրոնը Եվրոպական հանձնաժողովի գիտական և տեխնիկական ուժն է: Այն պատասխանատու է նախաձեռնությանը տեխնիկական և գիտական աջակցության տրամադրման համար: Այն Դաշնագրի հետ սերտ համագործակցությամբ ստորագրողներին տրամադրում է տեխնիկական հստակ ուղենիշներ և կաղապարներ՝ Քաղաքապետերի դաշնագրի հանձնառությունների առաջմղմանը աջակցելու, ինչպես նաև իրականացումը և արդյունքները մոնիթորինգի ենթարկելու համար: Կենտրոնի վեբ կայքն է՝ http://ec.europa.eu/dgs/jrc/
ԴԱՇՆԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻՆ
ԴԱՇՆԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻՆ
Եվրոպական հանձնաժողովը «Դաշնագրի համակարգողներին» սահմանում է որպես հանրային ադմինիստրացիաներ, որոնք ռազմավարական ուղենիշներ, ֆինանսական և տեխնիկական աջակցություն են տրամադրում այն համայնքներին, որոնք ստորագրում են Քաղաքապետերի դաշնագիրը, բայց իրենց պահանջների կատարման համար հմտությունների և/կամ ռեսուրսների կարիք ունեն: Դաշնագրի համակարգողները ենթաազգային ապակենտրոնացված իշխանություններ են, ներառյալ՝ մարզեր, տարածաշրջաններ և համայնքների հանրային խմբավորումներ, ինչպես նաև ազգային հանրային մարմիններ՝ որպես, օրինակ, ազգային էներգետիայի գործակալություններ:
ԴԱՇՆԱԳՐԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԻՆ
ԴԱՇՆԱԳՐԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԻՆ
Եվրոպական հանձնաժողովը «Դաշնագրի աջակիցներին» սահմանում է որպես եվրոպական, ազգային և տարածքային ցանցեր և տեղական իշխանությունների ասոցիացիաներ, որոնք իրենց լոբբինգը, հաղորդակցությունը և ցանցային գործունեությունը իրականացնում են՝ խթանելով Քաղաքապետերի դաշնագրի նախաձեռնությունը և աջակցելով ստորագրողների հանձնառությունների իրականացմանը:
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Սա հիմնական միջնորդն է տեղական իշխանությունների և Դաշնագրի գրասենյակի միջև: Պատասխանում է նախաձեռնության վերաբերյալ ընդհանուր կամ տեխնիկական հարցերի համար և ընդհանուր օժանդակություն է ցուցաբերում ստորագրող կողմերին:
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական և ռեգիոնալ էներգետիկ գործակալությունները աջակցում են էներգետիկ կառավարման լավ պրակտիկաների ստեղծմանը, պաշտպանում են կայունության հայեցակարգը, տրամադրում են տեղեկատվություն և ուղղորդում, առաջարկում են տեղական էներգետիկ կարիքներին համարժեք մի շարք տեղական այլ ծառայություններ: Էներգետիկ գործակալությունները ֆինանսավորվում են հանրային իշխանությունների կողմից:
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը հիմնական փաստաթուղթն է, որում Դաշնագրի ստորագրող կողմերը ուրվագծում են, թե ինչպես են հասնելու մինչև 2020թ. CO2-ի արտանետումների կրճատման իրենց թիրախին: Այն սահմանում է թիրախին հասնելու համար հաստատված գործողությունները և չափանիշները՝ ժամանակային շրջանակների և պարտականությունների հետ միասին: ԿԷԶԳԾ-ներ են մշակվել Դաշնագրի այն ստորագրողների կողմից, որոնք նախաձեռնությանը միացել են մինչ 2016թ. հոկտեմբերը:
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ԿԼԻՄԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻ
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ԿԼԻՄԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻ
Քաղաքապետերի դաշնագրի նոր ստորագրողներն այժմ հանձնառում են նախապատրաստել և իրականացնել Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր, որը նախատեսում է կլիմայի մեղմում և հարմարվողականություն մինչև 2030թ.: Գործողությունների ծրագիրը հիմնական փաստաթուղթն է, որը ցույց է տալիս, թե ինչպես են Դաշնագրի ստորագրողները հասնելու դրա տեսլականին և թիրախին: Ծրագիրը ներառում է ներկա իրավիճակի գնահատում, այսինքն, արտանետումների ելակետային ներկայացում՝ կլիմայի մեղմման մասի համար և կլիմայի փոփոխության ռիսկերի և խոցելիության գնահատում՝ հարմարվողականության համար: Ներառվում են նաև հստակ նպատակներ և թիրախներ, ինչպես նաև ծրագրված միջոցառումներ՝ ժամանակային շրջանակների, հանձնարարված պատասխանատվությունների և հաշվարկված ազդեցությունների հետ միասին:
ԿԷԶԳԾ / ԿԷԶԿՊԳԾ ԿԱՂԱՊԱՐ
ԿԷԶԳԾ / ԿԷԶԿՊԳԾ ԿԱՂԱՊԱՐ
Քաղաքապետերի դաշնագրի զեկուցման նմուշներն ստորագրողներին տրամադրում են իրենց գործողությունների ծրագրերի հիմնական տարրերի ամփոփման և մոնիթորինգային փուլում իրականացման առաջմղման կառուցվածքային տարրերը:Երբ ստորագրողները ներկայացնում են իրենց գործողությունների ծրագրի փաստաթուղթը (իրենց ազգային լեզվով), նրանցից միևնույն ժամանակ պահանջվում է լրացնել առցանց նմուշը, որը հասանելի է Դաշնագրի կայքի սահմանափակ հասանելիությամբ «My Covenant» մասում՝ անգլերենով: Միայն սրա իրականացնումից հետո է տեղի ունենում Քաղաքապետերի դաշնագրին գործողությունների ծրագրի ներկայացումը:
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳԱՅԻՆ) ԶԵԿՈՒՅՑԸ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳԱՅԻՆ) ԶԵԿՈՒՅՑԸ
Իրականացման (մոնիթորինգային) զեկույցը մի փաստաթուղթ է, որը Դաշնագիրը ստորագրող կողմերը հանձնառում են իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի ներկայացումից հետո ներկայացնել երկու տարին մեկ, և որն ուրվագծում է Ծրագրի իրականացման ընթացիկ արդյունքները: Այս զեկույցի նպատակն է՝ գնահատել, թե արդյոք նախնական արդյունքները համապատասխանում են կանխատեսվող նպատակներին:
Այսպիսի զեկույցը պետք է ներառի արտանետումների մոնիթորինգի թարմացված տեղեկատվություն: Սակայն, եթե տեղական իշխանությունները համարում են, որ պարբերաբար անցկացվող մոնիթորինգները չափից ավելի ճնշում են առաջացնում մարդկային և ֆինանսական ռեսուրսների վրա, նրանք կարող են որոշել անցկացնել ավելի մեծ միջակայքերով, այսինքն, Գործողությունների իրականացման զեկույց ներկայացվի երկու տարին մեկ (տարիներ 2, 6, 10, 14…), իսկ զեկույց՝ համապատասխան մոնիթորինգային տվյալներով՝ չորս տարին մեկ (տարիներ 4, 8, 12, 16…).:
Գործողության զեկուցումը հիմնականում պարունակում է ԿԷԶԿՊԳԾ –ների իրականացման վերաբերյալ որակական տեղեկատվություն, այդ թվում՝ իրականացման ընթացքում հանդիպած խոչընդոտներ, յուրաքանչյուր գործողության իրականացման կարգավիճակ և այլն: Այս լիարժեք զեկույցը հնարավորություն է տալիս վերլուծել առաջընթացը՝ էներգիայի սպառման, էներգիայի արտադրության և CO2-ի արտանետումների առումներով:
ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Արտանետումների ելակետային տվյալները ցույց են տալիս ելակետային տարվա ընթացքում Դաշնագրի ստորագրող կողմի տարածքում էներգիայի սպառման արդյունքում արտանետված CO2-ի քանակը: Դրանք թույլ են տալիս բացահայտել CO2-ի արտանետումների հիմնական աղբյուրները և նրանց կրճատման համապատասխան հեռանկարները:
ՌԻՍԿԻ ԵՒ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
ՌԻՍԿԻ ԵՒ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Ռիսկի և խոցելիության գնահատումը հետազոտություն է, որը սահմանում է կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերի բնույթը և ծավալը՝ վերլուծելով հնարավոր վնասները և գնահատելով խոցելիությունը, որը պոտենցիալ սպառնալիք կամ վնաս է մարդկանց, սեփականություններին, տնտեսություններին, շրջակա միջավայրին: Այն թույլ է տալիս բացահայտել խիստ մտահոգիչ շրջանները և, հետևաբար, տրամադրում է տեղեկատվություն որոշումների կայացման համար: Ռիսկի և խոցելիության գնահատումն Արտանետումների բազային ցուցիչների հետ միասին, մեկնարկային կետ է հանդիսանում Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի մշակման համար:
ՏԵՂԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԵՐԸ
ՏԵՂԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԵՐԸ
Տեղական էներգիայի օրերը Դաշնագրի ստորագրողների կողմից կազմակերպվող միջոցառումներ են, որոնք նրանց պաշտոնական հանձնառությունների մաս են կազմում՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրային իրազեկվածությունը էներգիայի ավելի խելամիտ օգտագործման արդյունքում ի հայտ եկող հնարավորությունների վերաբերյալ: Այդ օրերը տեղական իշխանությունների համար առիթ են ստեղծում, որպեսզի նրանք շահառուներին և քաղաքացիներին ներգրավեն Կայուն էներգետիկ զարգացման (և կլիմայի պահպանության) գործողությունների ծրագրերի մշակմանն ու իրականացմանն ուղղված ընդհանուր երկխոսության մեջ: Էներգիայի օրերը, որ սովորաբար կազմակերպվում են որոշակի ժամանակահատվածում (օրինակ, ԵՄ Կայուն էներգիայի շաբաթի հետ զուգահեռ), իրենց տեսակով կարող են տարբեր լինել, բայց սովորաբար ներառում են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են՝ աշխատաժողովները, ցուցահանդեսները, ճանաչողական այցերը և բաց դռների օրերը: Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել www.eusew.eu կայքում:
ՎԵԲԻՆԱՐԸ
ՎԵԲԻՆԱՐԸ
Վեբինարը կայքում ուղիղ հեռարձակմամբ ինտերակտիվ պրեզենտացիա է, որը Դաշնագրի շահառուներին, այդ թվում՝ ստորագրող կողմերին, Դաշնագրի աջակիցներին և համակարգողներին, հնարավորություն է տալիս մասնակցել Դաշնագրի անդամների կամ այլ փորձագետների կողմից անցկացվող դասախոսությանը՝ Դաշնագրին վերաբերող որևէ թեմայի շուրջ:
ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Գերազանցության արդյունքները նախաձեռնությունների համապատասխան օրինակներ են, որոնցով Դաշնագրի ստորագրող կողմերը, համակարգողները և աջակիցները հպարտանում են և դրանք համարում են այլ տեղական իշխանությունների, մարզերի, տարածքների կամ ցանցերի կրկնօրինակման համար օգտակար գործողություններ:
ԹԵՄԱՏԻԿ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՆԵՐՆ
ԹԵՄԱՏԻԿ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՆԵՐՆ
Թեմատիկ աշխատաժողովներն ինտերակտիվ, կարողություններ զարգացնող սեմինարներ են, որոնք կազմակերպվում են մասնակիցներին փորձի և գիտելիքների փոխանցումը խթանելու նպատակով: Թեմատիկ աշխատաժողովները հատկապես կթիրախավորեն Քննարկումային խմբերը:
ԹԵՄԱՏԻԿ ՔՆՆԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ
ԹԵՄԱՏԻԿ ՔՆՆԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ
Թեմատիկ քննարկումային խումբը տեղեկատվության և փորձի փոխանակման հարթակ է, որի նպատակն է խթանել փոխգործակցությունը և հաղորդակցությունը Դաշնագրի շահառուների միջև: Այս հարմարեցված փոխանակման հարթակները միավորում են Դաշնագրի շահառուների կանխորոշված կատեգորիաներին՝ մեծ քաղաքների և քաղաքային տարածքների, փոքր և միջին չափի ստորագրողների, Դաշնագրի համակարգողներին և աջակիցներին, որպեսզի վերջիններս իրենց գործընկերների հետ քննարկեն Դաշնագրին վերաբերող թեմաներ և հարցեր՝ հատկապես Դաշնագրի գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառումների, առցանց ֆորումների և վեբինարների ընթացքում:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԸ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԸ
Համայնքային զարգացման համակարգման հարթակները կամ Քաղաքապետերի դաշնագրի ազգային ակումբները ԱլԳ բոլոր երկրներում ստեղծված քննարկման հարթակներ են, որոնց նպատակն է՝ միավորել Դաշնագրի ստորագրողներին և բոլոր հիմնական դերակատարներին (համակարգողներ, աջակիցներ, ազգային և ռեգիոնալ իշխանություններ, մասնավոր ոլորտի դոնորներ և այլն), որոնք ուժ և կարողություն ունեն՝ աջակցելու համար ստորագրողներին կայուն համայնքային էներգիայի և կլիմայի զարգացման ռազմավարությունների նախագծման, իրականացման և ֆինանսավորման գործում: Հարթակի հիմնական նպատակն է ստեղծել տեղական-ազգային զարգացման քաղաքականության երկխոսություն՝ ներգրավելով հիմնական դերակատարներին, տարբերակել գործողությունների ծրագրերի նյութականացման հիմնական խոչընդոտները, ինչպես նաև մշակել այնպիսի ռազմավարական առաջարկություններ, որոնք կդյուրացնեն բացահայտված խոչընդոտների հաղթահարումը և կայուն էներգիայի և կլիմայի ներդրումների առաջմղումը: Հարթակները նաև կխթանեն գիտելիքների փոխանցումը և աջակցման տարբեր գործիքների և իրազեկվածության բարձրացման գործողությունների արդյունավետ պլանավորումը: