Ծրագիրը Երևանում իրականացվել է «Ցուցադրական նախագծեր» ծրագրի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները. 1) 97 բազմաբնակարան բնակելի շենքի տանիքներին ֆոտովոլտային համակարգերի տեղադրում: 2) Շենքերի արտաքին լուսավորության համար ԼԴ լամպերով լուսատուների տեղադրում: 3) 97 շենքերի ներսի մուտքի/աստիճանների լուսավորության համար ԼԴ լամպերով և շարժման սենսորներով հագեցած լուսատուների տեղադրում: 4) 97 շենքերի անապահով ընտանիքների համար լուսադիոդային լամպերի տրամադրում: 5) Շրջանառու հիմնադրամների ստեղծում, որոնց միջոցով ցանցին արտադրված ավելցուկային էներգիայի վաճառքից ստացված հասույթը կուղղվի էներգաարդյունավետության ֆինանսավորմանը և ՖՎ վահանակների պահպանման և շահագործման համար վճարմանը: