Energy efficiency centre Georgia / Էներգետիկ արդյունավետության կենտրոն վրաստան

22 Նյմ 2023
Կիսվել:

ԷԱԿՎ-ը հիմնադրվել է Եվրամիության կողմից 1998 թ. ԵՄ ԱՊՀՏՕԾ (Tacis) «Վրաստանում էներգաարդյունա­վե­տութ­յան կենտրոնի ստեղծում և բնական էներգիայի ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում:

Իր ստեղծման օրվանից ԷԱԿՎ-ն աջակցում է կայուն զարգացման նպատակով վերականգնվող էներգիայի և էներգաարդ­յու­­նավետության օգտագործմանը և, որպես արդյունք, ազգային էներգետիկ անվտանգության մակար­դակի բարձրացմանը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցումը: Բարձրացնել քաղաքա­ցիա­կան հասարակության և երկրում որոշում կայացնողների իրազեկվածությունը՝ էկոլոգիա­պես բարեկամական (շրջակա միջավայրի համար անվնաս) և տնտեսապես նպատակահարմար եղանակներով էներգիայի արտադրության և սպառման, ինչպես նաև վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյու­նա­­վետության ներուժի վերաբերյալ: