Energy efficient cities of Ukraine / Ուկրաինայի էներգաարդյունավետ քաղաքները

Ուկրաինայի էներգաարդյունավետ քաղաքաները (ՈՒԷՔ) հիմնադրվել է 2007 թվականին: Այսօր ՈՒԷՔ-ը միավորում է ավելի, քան 85 ուկրաինական թե՛ մեծ և թե՛ փոքր քաղաք՝ ՈՒկրաինայի բոլոր տարածքային շրջաններից: ՈՒԷՔ-ն, իր հերթին, տեղական իշխանությունների երկու եվրոպական ասոցիացիայի՝ «Էներգի Սիթիզ»-ի և «Կլիմայի ալյանս»-ի, անդամ է: Այն ՈՒկրաինայում Քաղաքապետերի դաշնագրի աջակից միակ ազգային կառույցն է:
Այն տեղական ինքնակառավարման մարմինների կամավորական, ոչ կառավարական, ոչ առևտրային ասոցիացիա է, որը ստեղծվել է արդի տեղեկատվության, նոր տեխնոլոգիաների, ներդրումների, համագործակցությունների զարգացման, և այնպիսի ոլորտներում ուկրաինական ու օտարերկրյա գործընկերների միջև փորձի փոխանակմամբ իր անդամների և համապատասխան տարածքային կազմավորումների կարիքները բավարարելու նպատակով, ինչպիսիք են՝ էներգետիկ լռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործումը, բարձրորակ էներգետիկ ծառայությունների տրամադրումը, էներգետիկ անվտանգության ավելացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և բնակավայրերի զարգացման ապահովումը: