ԵՄ կայուն էներգիայի շաբաթ / Էներգիայի օրեր
ԵՄ կայուն էներգիայի շաբաթը (EUSEW) ամենամեծ իրադարձությունն է, որը նվիրված է Եմ և այլ երկրներում վերականգնվող էներգետիկային և էներգիայի արդյունավետ օգտագործմանը: Այն միավորում է պետական իշխանություններին, մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին և սպառողներին` խթանելու էներգախնայողությանն, ինչպես նաև մաքուր, անվտանգ և արդյունավետ էներգիայի ստացման նպատակով վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմանն ուղղված նախաձեռնությունները:

Եվրոպական հանձնաժողովի կողմից 2006 թվականին մեկնարկած ԵՄ կայուն էներգիայի շաբաթը կազմակերպվում է ՓՄՁ հարցերով եվրոպական գործակալությունը՝ Էներգետիկ հարցերի գլխավոր տնօրինության հետ համատեղ:
Յուրաքանչյուրը կարող է նոր գաղափարներ առաջարկել ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում: Այն կատարյալ հարթակ է գաղափարների ու գիտելիքների փոխանակման և դաշինքների ձևավորման համար՝ Էներգետիկ դաշինքի ստեղծման նպատակով, որի հիմքում կլինեն.
- Էներգաարդյունավետությունը
- Տնտեսության դեկարբոնիզացիան
- Ուսումնասիրություններ, նորարարություններ և մրցակցություն:
Դուք կարող եք մասնակցել Կայուն էներգիայի շաբաթին՝ կազմակերպելով Կայուն էներգիայի օրեր կամ մասնակցելով այդ միջոցառումներին:
Գովազդային աջակցություն
Կայուն էներգիայի օրերի կազմակերպիչների գործիքակազմՆյութեր
Բոլորը
ԱԴՐԲԵՋԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ
Մոլդովա
Ուկրաինա
Վրաստան