Գաղտնիության Քաղաքականություն

Այս կայքը կառավարվում և պահպանվում է Քաղաքապետերի Դաշնագիր՝ Արևելք Կոնսորցիումի կողմից, որն առաջնորդվում է Էներջի սիթիզի կողմից  և որի մասն են կազմում Կլիմայի ալյանսըԿոմունալկրեդիտ փաբլիք քընսալթինգըՈւկրաինայի էներգաարդյունավետ քաղաքներըՄոլդովայի էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ալյանսըԻնտերակցիա ԲելառուսըԷներգետիկ արդյունավետության կենտրոն Վրաստանը  (ԷԱԿՎ), և Հայաստանի համայնքների միությունը:

Իրավական հրաժարագիր

Այս կայքի բովանդակության հետ կապված միակ պատասխանատվությունը կրում են հեղինակները: Այն անպայմանորեն չի արտացոլում Եվրոպական Միության կարծիքը: Ո՛չ ստեղծարարության և նորարարության Եվրոպական ասոցիացիան, ո՛չ Եվրոպական հանձնաժողովը դրանում պարունակվող տեղեկատվության օգտագործման համար պատասխանատվություն չեն կրում:

Տվյալների ընդհանուր քաղաքականությունը

Ձեր անձնական տվյալները գաղտնի են, և համաձայն ԵՄ ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի չեն տրամադրվելու երրորդ անձանց առանց Ձեր համաձայնության:

«Իմ Դաշնագիր» տվյալների քաղաքականությունը

Քաղաքապետերի դաշնագիրը ստորագրող կողմերը և Դաշնագրի այլ անդամներ պետք է մուտք ունենան կայքի՝ գաղտնաբառով պաշտպանված «Իմ Դաշնագիր» տարածք:

Իմ Դաշնագրի տվյալների ամբողջական քաղաքականությանը խնդրում ենք ծանոթանալ այստեղ:

Ինչպե՞ս կարող եք վերահսկել Ձեր անձնական կոնտակտային տվյալները:

Դուք ինքներդ կարող եք ընտրել, որ Ձեր կոնտակտային տվյալները հայտնվեն Քաղաքապետերի դաշնագիր՝ Եվրոպա կայքում հետևյալ կերպ՝

  • Ամեն անգամ, երբ Դուք պետք է լրացնեք Ձեր անձնական էջը սահմանափակ տարածքում, փնտրե՛ք այն վանդակը, որը կարող եք ընտրել՝ նշելու համար, որ ցանկանում եք, որ այդ տեղեկատվությունը հայտնվի Քաղաքապետերի դաշնագիր՝ Եվրոպա կայքում:
  • Եթե Դուք նախկինում համաձայնել եք ցուցադրել Ձեր անձնական տվյալները, ապա ցանկացած պահի կարող եք փոխել Ձեր որոշումը՝ հանելով նշումը համապատասխան վանդակ(ներ)ից:

Խնդրում ենք տեղակացնել մեզ Ձեր ունեցած ցանկությունների մասին կոնտակտային տվյալների ցանկացած մանրամասնության վերաբերյալ, որ կիսում եք մեզ հետ:

Ինչպե՞ս կարող եք փոփոխել կամ ջնջել Ձեր անձնական տվյալները:

Դուք կարող եք ցանկացած պահի փոփոխել կամ ջնջել Ձեր տվյալները: Անհրաժեշտ է միայն մուտք գործել էքստրանետ և համապատասխանաբար փոփոխել Ձեր անձնական էջը («Իմ անձնական էջը» > «Իմ թիմը»-ի ներքո):

Մեր էլ. փոստի ցուցակների բաժանորդները կարող են կասեցնել իրենց բաժանորդագրությունը info-east@eumayors.eu -ից ուղարկված ցանկացած էլեկտրոնային հաղորդագրության ներքևի հատվածում առկա հղման միջոցով:

Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր անձնական տվյալները:

Մենք պարտավոր ենք երաշխավորել Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը: Ոչ արտոնված մուտքի կամ տվյալների բացահայտման կանխարգելման համար մենք գործի դրեցինք համապատասխան ֆիզիկական, էլեկտրոնային և կառավարման ընթացակարգեր` մեր կողմից առցանց եղանակով հավաքված տեղեկատվությունը պահպանելու և պաշտպանելու համար:

Ձեր անձնական տվյալների մուտքը ենթակա է անվտանգության խիստ վերահսկողության, ինչպիսիք են կոդավորումը և մուտքի վերահսկումը: Մենք չենք կիսում ձեր անձնական տվյալները երրորդ անձանց հետ առանց ձեր նախնական համաձայնության:

Մեր էլ.փոստի ցուցակների գաղտնիությունը:

Մենք պահպանում ենք էլ. փոստի ցուցակներ հետաքրքրված, իրավասու անձանց կարևոր թեմաների վերաբերյալ տեղյակ պահելու համար, և անհատները պետք է հաստատակամորեն հայտ ներկայացնեն միանալու դրանց:

Մենք կարգավորում ենք մեր ցուցակների սերվերի ծրագրակազմն այնպես, որպեսզի  բացառենք մեր բաժանորդների էլ.փոստերի հասանելիությունը բոլորին բացառությամբ նրանց, ովքեր լիազորված են մեր կողմից: Մենք չենք հրապարակում կայքում գրանցված ոչ մի էլ. փոստ:

Այնուամենայնիվ, մենք այս ծրագրակազմի հեղինակը չենք և պատասխանատու չենք բաժանորդի անանունությունը պահպանող ծրագրակազմի որևէ խափանման համար:

Հրաժարում

Յուրաքանչյուր օգտատեր պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ լրացված է սահմանափակ տարածքում: Դուք ինքներդ եք պատասխանատվություն կրում Ձեր անձնական էջի բովանդակության համար, որը տեսանելի է դարձվում Քաղաքապետերի դաշնագրի կայքում:  Մենք պատասխանատվություն չենք կրում դրանում պարունակվող տեղեկատվության որևէ օգտագործման համար: Այդ պատճառով մենք պատասխանատվություն չենք կրում երրորդ անձանց գործողությունների, նրանց կայքի բովանդակության, ցանկացած ապրանքի կամ ծառայության համար, որ նրանք կարող են առաջարկել:

Կապ հաստատեք մեզ հետ մեր գաղտնիության քաղաքականության վերաբերյալ

Եթե գաղտնիության այս քաղաքականության հետ կապված ունեք որևէ մտահոգություն կամ հարց, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ info-east@eumayors.eu էլ. փոստի միջոցով: