Հանդիպում՝ Հայաստանում ԵՄ պատվիրակությունում «Քաղաքապետերի դաշինք Արեւելք» ծրագրի ղեկավարի հետ

24 Հկտ 2024
Կիսվել:

2024 թ. հոկտեմբերի 1-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար՝ պրն Քրիստոֆ Ֆրիրինգը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի գծով համագործակցության պատասխանատու՝ տկն. Սոնյա Լոպես Լոպեսին։

Հանդիպման ընթացքում պրն. Ֆրիրինգը ներկայացրել է ծրագրի հիմնական գործունեությունը ԱլԳ երկրներում․

  • ծրագրի թիմի կառուցվածքն ու պարտականությունները,
  • մեթոդաբանական, տեխնիկական և հաղորդակցական աջակցության մեխանիզմները,
  • գործողությունների ծրագրերի և ծրագրային առաջարկների մշակման աջակցությունը,
  • նորաստեղծ տարածաշրջանային փորձագիտական խմբի գործառույթները,
  • տեղական ծրագրի սերտ համագործակցությունը երկրում Դաշնագրի համակարգողի և աջակիցների հետ։

Հատուկ ուշադրություն է դարձվել Դաշնագրի Խորհրդի գործունեությանը: Մասնավորապես, պրն. Ֆրիրինգը ներկայացրել է Խորհրդի առաջիկա՝ երկրորդ հանդիպման օրակարգը, որի շրջանակներում կքննարկվեն ԱլԳ տարածաշրջանում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման նոր երկարաժամկետ քանակական թիրախներ սահմանելու վերաբերյալ առաջարկությունները:

Հանդիպման ընթացքում պրն Ֆրիրինգը տկն. Լոպեսին հրավիրվել է մասնակցելու Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի չորրորդ հանդիպմանը, որի կմիավորի Դաշնագրին անդամակցող համայնքներին և շահառուներին։ Ակումբի հանդիպման ընթացքում․

  • կներկայացվեն Հայաստանում ծրագրի հիմնական ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները,
  • կներկայացվեն երկրում իրականացվող տեղական և միջազգային ծրագրերի կողմից համայնքներին տրամադրվող աջակցության շրջանակները,
  • տեղի կունենա Ակումբի նախագահի և փոխնախագահի ընտրություն։

Ամփոփելով պրն. Ֆրիրինգը և տկն. Լոպեսը կարծիքներ են փոխանակել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության երկրներում դեկարբոնիզացման, կլիմայի դիմակայունության և էներգետիկ անվտանգության» (EU4ClimateResilience) ծրագրի շրջանակներում առաջարկների ներկայացման հրավերին Դաշնագրին անդամակցող համայնքների մասնակցության վերաբերյալ: Նշվել է, որ հաշվի առնելով «Քաղաքապետերի դաշնագիր՝ ցուցադրական նախագծեր» ծրագրի առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում իրականացվող ցուցադրական ծրագրերի փորձը և հաշվի առնելով հարմարվողականության ոլորտում տեղական գիտելիքների սակավությունը, համայնքները կարող են լրացուցիչ տեղեկատվության և փորձագիտական ​​աջակցության կարիք ունենալ, որը կարող է տրամադրվել ինչպես հայեցակարգերի ներկայացման փուլում, այնպես էլ լիարժեք առաջարկների պատրաստման ժամանակ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար տեղեկացնել Պատվիրակությանը Հայաստանում ծրագրի կողմից իրականացվող գործունեության, ինչպես նաև միջոցառումների և հանդիպումների մասին, որոնց պատվիրակության մասնակցությունը ցանկալի է: