Հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը
Քաղաքապետերի դաշնագրի ստորագրող կողմերը պարտավորվում են կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միասնական մոտեցում որդեգրել, ինչպես նաև դյուրացնել իրենց քաղաքացիների հասանելիությունը կայուն, վստահելի և մատչելի էներգիային:
Կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միասնական մոտեցումը ապահովում է համակեցություն, ստեղծում սիներգիաներ և փոխադարձ օգուտներ, բարձրացնում է արդյունավետությունը:
Միասնական մոտեցման մշակման ձևի և հարմարվողականության ու մեղմման միջև կապի ապահովման հետ առնչվող առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք կարդալ այս համառոտ հոդվածը և այս բացատրությունը՝ Կլիմայի հարմարվողականության (Climate-ADAPT) վերաբերյալ:
«Քաղաքապետերը հարմարվում են» նախաձեռնությունը այժմ լիովին ներդրված է Քաղաքապետերի դաշնագրում
«Քաղաքապետերը հարմարվում են» նախաձեռնությունը Քաղաքապետերի դաշնագրի նախաձեռնությունն է, որը ստեղծվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ նպատակ ունենալով քաղաքներին ներգրավել կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված գործողություններում: Դրա իրականացումը սկսվել է 2014թ.-ին որպես հարմարվողականության նախաձեռնություն, որն իրականացվում է Քաղաքապետերի դաշնագրին զուգահեռ՝ նպատակ ունենալով մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունները: 2015թ.-ին Եվրոպական հանձնաժողովը այս երկու նախաձեռնությունները միավորեցին՝ խթանելու համար կլիմայի և էներգիայի գործողության միասնական մոտեցումը: 2017թ.-ից սկսած հարմարվողականության բաղադրիչը և, համապատասխանաբար, «Քաղաքապետերը հարմարվում են» նախաձեռնությունը լիովին ներդրվել են Քաղաքապետերի դաշնագրում:
Ի՞նչ է հարմարվողականությունը քաղաքների համար
Կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու համար ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու հետ զուգահեռ քաղաքները պետք է նաև մեծացնեն իրենց ճկունությունը կլիմայի փոփոխության անխուսափելի բացասական հետևանքների նկատմամբ:
Կլիմայի փոփոխությունը ազդելու է բոլոր երկրների և քաղաքների վրա՝ որոշակի տարածաշրջանային և տեղական տարբերություններով: Հատկապես քաղաքները կարող են խոցելի լինել եղանակային սարսափելի պայմանների, մասնավորապես, մեծ ջրհեղեղների, ջերմային ալիքների, ծայրահեղ ուժեց փոթորիկների նկատմամբ: Քաղաքներից շատերն արդեն բախվել են կլիմայի փոփոխության այլ ազդեցությունների, հատկապես առողջության վրա բացասական ազդեցությունների, շինությունների փլուզումների, էներգամատակարարման և ջրամատակարարման, տրանսպորտի խաթարումների, ինչպես նաև ջեռուցման և հովացման համար էներգիայի ավելացված սպառման:
Հարմարվողականությունը ստեղծում է նոր հնարավորություններ
Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը մեծացնում է մեր սոցիալ-տնտեսական համակարգերի ճկունությունը կլիմայի փոփոխության անխուսափելի ազդեցությունների նկատմամբ: Կլիմայական փոփոխություններին հարմարվելը ձեր քաղաքը ավելի անվտանգ, առողջ, կանաչ և քաղաքացիների ու հյուրերի համար ավելի նպաստավոր դարձնելու միջոց է: Մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված միասնական մոտեցումը շատ հնարավորություններ է ստեղծում: Հարմարվողականության արդյունավետ գործողությունները հաճախ օգնում են նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները՝ հիմնականում նվազեցնելով հետևանքների վերացման համար ընդհանուր ծախսերը, խնայելով բնական և մարդկային ռեսուրսները, ինչպես նաև խթանելով տնտեսական աճը:
Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի հարմարվողականության սահմանում. Բնական կամ մարդածին համակարգերի հարմարվողականություն՝ ի պատասխան իրական կամ սպասվող կլիմայական փոփոխություններին, ինչը նվազեցնում է այդ համակարգերի խոցելիությունը:
Համայնքային հարմարվողականության ռազմավարությունները շրջանակներ են ստեղծում կլիմայի փոփոխության ազդեցություններին երկրների ճկունության ընդլայնման համար:
Հարմարավողականության ներդրումը մեղմման և պլանավորման քաղաքականություններում համայքնապետերին և քաղաքական առաջնորդներին կարող է հնարավորություն տալ իրենց քաղաքներն ապրելու համար ավելի հարմարավետ դարձնել: Քաղաքային զարգացման կարծրատիպերի վերացումը խթանում է ներդրումների և նորարարական հայեցակարգերի ներդրումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բնակարանաշինությունը, հանրային կանաչապատ տարածքների ստեղծումը: Շահառուների մասնակցության ամրապնդումը հիմք է ստեղծում քաղաքացիների և կառավարության մարմինների միջև հաջող համագործակցության համար: Կլիմայի փոփոխության ազդեցությունների համար նախապես ներդրում կատարելով՝ քաղաքները դառում են ավելի գրավիչ, առողջ և անվտանգ:
Հարմարվողականության մասին ի՞նչ տեղեկատվություն է տրամադրում Քաղաքապետերի դաշնագիրը:
Ներկայումս Քաղաքապետերի դաշնագրի մոնիթորինգային և զեկուցող համակարգը ներառում է առանձին բաժին՝ կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ:
Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի (ԿԷԶԿՊԳԾ) նմուշը պարունակում է հարմարվողականության սանդղակ, որով քաղաքները կարող են իրենք իրականացնել իրենց հարմարվողականության կարգավիճակի գնահատում: Կան նաև ռիսկերի և խոցելիության գնահատումների, գործողությունների պլանի մշակման նմուշներ:
Դեպքերի ուսումնասիրության և լավագույն պրակտիկաների օրինակներ:
Քաղաքապետերի դաշնագիրը հավաքագրում է դեպքերի ուսումնասիրություններ՝ քաղաքներին ոգևորելու կոլեգաների հետ փորձի փոխանակման նպատակով:
Քաղաքների համար հարմարվողականության վերաբերյալ էլեկտրոնային ուսուցման մոդուլը հասանելի է բացառապես Քաղաքապետերի դաշնագրի ստորագրողների համար: Մոդուլը տրամադրում է գործնական տեղեկատվություն, գործերի ուսումնասիրություններ և այլ օգտակար տեղեկատվության ռեսուրսների հղումներ:
Բացի այդ, Եվրոպական հանձնաժողովը և Շրջակա միջավայրի պահպանության եվրոպական գործակալությունը տեխնիկական գիտելիքներ են հավաքում կլիմայի փոփոխության հարմարվողականության ասպեկտների վերաբերյալ՝ նաև տրամադրելով տեղեկատվություն ու գործիքներ քաղաքային գործիչների համար, օրինակ, տվյալների բազա, որ պարունակում է ավելի քան 2,000 նյութ, հարմարվողականության ամսագրեր, ինչպես նաև Հարմարվողականության քաղաքային աջակցության գործիք, որը ծառայում է որպես ուղեցույց քաղաքների համար՝ Դաշնագրի միացյալ նախաձեռնությանը քայլ առ քայլ հասնելու համար: Գործիքը մասնագետներին օգնում է իրականացնել հարմարվողականության միացյալ քաղաքականություն: