ՀՏՀ

Հաճախ տրվող հարցեր բաժնում (ՀՏՀ) Դուք կգտնեք առավել տարածված հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը: Տեղեկությունները, որոնք այս բաժնում կարելի է գտնել, նախատեսված են նաև այն անձանց համար, որոնք հետաքրքրված են Քաղաքապետերի դաշնագրով, ինչպես նաև Դաշնագիրն ստորագրողների, աջակիցների, համակարգողների համար, որոնք կոնկրետ տեղեկություն են փնտրում: Հաճախ տրվող հարցեր բաժինը պարբերաբար թարմացվում է, տեղադրվում են ավելի ակտուալ հարցեր, որոնք վերաբերում են Քաղաքապետերի դաշնագրին:

Օգտվեք աջ կողմի մենյուից, որպեսզի ավելի արագ գտնեք այն հարցի պատասխանը, որը փնտրում եք: Եթե ցանկում Ձեր հարցը չկա, Դուք կարող եք կապ հաստատել Դաշնագրի աջակցության ծառայության հետ հետևյալ հասցեով՝ info-eap@eumayors.eu:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ ՀԱՆՈՒՆ ԿԼԻՄԱՅԻ ԵՒ ԷՆԵՐԳԻԱՅ

ԴԱՇՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

ԺԱՄԿԵՏԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ. ՍՏՈՐԱԳՐՈՂ ԿՈՂՄԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎՈՒՄ Է

ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐ (ԱԵԿ)

ՌԻՍԿԻ ԵՒ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՌԽԳ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՈՐԾԻՔ

ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (ԿԷԶԳԾ) / ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ԿԼԻՄԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (ԿԷԶԿՊԳԾ

ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՒԵՐ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻՑ ՕՐԻՆԱԿՆԵՐ

ՏԵՂԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՒ ԿԼԻՄԱՅԻ ՕՐԵ

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

ԴԱՇՆԱԳՐԻ ԱՋԱԿԻՑՆԵՐ

ԴԱՇՆԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐ

ՏԵՂԱԿԱՆ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ՝ ԱՐԵՒԵԼՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

arrow

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է Քաղաքապետերի դաշնագիրը

Քաղաքապետերի դաշնագիրը Եվոպական միության առաջին և առավել հավակնոտ նախաձեռնությունն է, որն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Այն ուղղված է նրան, որ տեղական իշխանության մարմինները և քաղաքացիներն սկսեն խաղալ առաջատար դերակատարություն կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարում: 2008 թվականից ի վեր Քաղաքապետերի դաշնագիրը վերածվեց տեղական իշխանությունների ակտիվ շարժման, այն իշխանությունների, որոնք պատրաստ էին ընդլայնել իրենց ձգտումները կայուն էներգիայի և կլիմայի փոփոխության ոլորտում: Միանալով Քաղաքապետերի դաշնագրին՝ տեղական իշխանությունները կամավոր հանձնառություն են ստանձնում նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, բարելավել իրենց համայնքների դիմակայությունը կլիմայի փոփոխության բացասական հետևանքների հանդեպ ՝ իրականացնելով Կայուն էներգետիկ զարգացման (և կլիմայի պահպանության) գործողությունների ծրագրեր:


Ի՞նչ պարտավորություններ ունեն Դաշնագիրն ստորագրողները

Դաշնագիրն ստորագրողների պարտավորությունները կապված են Եվրոպական միության կլիմայի և էներգետիկ քաղաքականության իրականացման ռազմավարության հետ: Սա ներառում է Եվրամիության մինչև 2020 թ. գործող Կլիմայի և էներգետիկայի ոլորտի օրենսդրական փաթեթը, բոլոր այն ստորագրող կողմերի համար, որոնք նախաձեռնությանը միացել են 2008-2015թթ. ընթացքում, և ԵՄ
կլիմայական և էներգետիկ ռազմավարությունը մինչև 2030 թ., ինչպես նաև ԵՄ Կլիմայի փոփոխության հարմարվողականության ռազմավարությունը՝ բոլոր այն ստորագրողների համար, որոնք միացել են նախաձեռնությանը 2015 թ. հետո:

Նախաձեռնությունը այն ստորագրողները, որոնք գործում են մինչև 2020 թ. ռազմավարության շրջանակում (Քաղաքապետերի դաշնագիր 2020) և/կամ ստանձնել են հանձնառություն միայն հարմարվողականության բնագավառում («Քաղաքապետերը հանուն հարմարվողականության» նախաձեռնություն) խրախուսվում են թարմացնել և ընդլայնել իրենց գործող հանձնառությունները և ստանձնել նոր հանձնառություններ մինչև 2030 թ.՝ միանալով «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը (ինչը ենթադրում է համայնքի Ավագանու կողմից համապատասխան որոշման ընդունումը և համայնքի ղեկավարի կողմից նոր Դաշնագրին միանալու ձևաչափի ստորագրումը):

Քաղաքապետերի դաշնագիր

Ստորագրող կողմերը, որոնք միացել են Քաղաքապետերի դաշնագրին 2008-2015 թթ., ընթացքում կամավոր պարտականություն են ստանձնել գերազանցել ԵՄ 2020 թիրախն, այն է՝ մինչև 2020թ. ապահովել CO2 արտանետումների նվազեցումը 20%-ով:

Քաղաքապետերը հանուն հարմարվողականության

Տեղական իշխանությունները, որոնք միացել են «Քաղաքապետերը հանուն հարմարվողականության» նախաձեռնությանը 2014-2016 թթ. ընթացքում, քաղաքական պարտավորություններ են ստանձնել գործունեություն ծավալել՝ նպատակ ունենալով հարմարվելու կլիմայի փոփոխությանը:

Քաղաքապետերի դաշնագիրը հանուն կլիմայի և էներգիայի

2015 թ. հոկտեմբերից սկսած տեղական իշխանությունները պարտավորություն ստանձնեցին կրճատել CO2 արտանետումները (և, հնարավորությունների սահմաններում, նաև այլ ջերմոցային գազեր) 40 տոկոսով, ապահովել դիմակայությունը կլիմայի փոփոխության նկատմամբ և մինչև 2030 թ. ապահովել հուսալի հասանելիություն կայուն և մատչելի էներգիայի համար:

Արևելյան գործընկերության երկրների համար CO2 արտանետումների նվազեցման թիրախը սահմանված է նվազագույնը 30%:


Ինչո՞ւ Քաղաքապետերի դաշնագրին միանալը չի նախատեսում ֆինանսական պարտավորություններ


Ի՞նչ օգուտներ կստանան Դաշնագիրն ստորագրող կողմերը

Եվրոպական հանձնաժողովը պատասխանատվություն է ստանձնել աջակցել տեղական իշխանություններին, որոնք մասնակցում են Քաղաքապետերի դաշնագրին և լուսաբանել նրանց գործունեությունը Դաշնագրի շրջանակներում:

Սկզբում Եվրոպական հանձնաժողովը ստեղծել և ֆինանսավորել է Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը, որն Աջակցման ծառայության միջոցով օգնություն է ցուցաբերում ստորագրող կողմերին բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Դաշնագրին մասնակցությանը և կազմակերպում է տեղական միջոցառումներ ԶԼՄ-ների աջակցությամբ: Դաշնագրի գրասենյակը նաև համակարգում է աշխատանքը երրորդ կողմերի հետ և վարում բանակցություններ ստորագրող կողմերի գործունեության վերաբերյալ պոտենցյալ գործընկերների և դոնորների հետ:

Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը սերտորեն համագործակցում է Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակի հետ, որպեսզի տրամադրի պարզ տեխնիկական ցուցումներ և ձևանմուշներ, որոնց նպատակն է աջակցել Քաղաքապետերի դաշնագրի պարտավորությունների իրականացմանը, ինչպես նաև ապահովել իրականացված միջոցառումների և ստացված արդյունքների մոնիտորինգ:

Եվրոպական հանձնաժողովը պարտավորություն է ստանձնել մոբիլիզացնել ֆինանսական միջոցներ և քաղաքական աջակցություն ԵՄ մակարդակով: Քանի որ ներկայումս Քաղաքապետերի դաշնագրի գործընթացը տարածվում է նաև Արևելյան գործընկերության երկրների վրա, ապա աջակցման մեխանիզմների ստեղծման դեպքում հաշվի են առնվում նաև այդ շրջանների կարիքները:

Ուսումնասիրույթյունները ցույց են տալիս, որ Քաղաքապետերի դաշնագրի նախաձեռնությանը միանալու բազում պատճառներ կան ստորագրող կողմերի համար: Դրանցից են.

  • Հրապարակայնորեն հայտարարել CO2 գազի արտանետումների ծավալները կրճատելու մասին,
  • Ստեղծել կամ ուժեղացնել CO2 գազի արտանետումների կրճատման դինամիկան սեփական տարածքում,
  • Մոտիվացվել այս ոլորտի առաջամարտիկների կողմից իրենց օրինակի հիման վրա,
  • Մյուսների հետ կիսվել սեփական տարածքում կիրառված օրինակներով և ձեռքբերված փորձով,
  • Հայտնի դարձնել համայնքը որպես էներգետիկ և կլիմայական ռազմավարության իրականացման առաջամարտիկ,
  • Դաշնագրի շրջանակներում և դրա շրջանակներից դուրս հրապարակայնորեն հայտարարել ձեռքբերումների մասին՝ օգտագործելով Դաշնագրի վեբ-կայքը,
  • Բարելավել իրենց բնակիչների կյանքի որակը,
  • Օգուտ քաղել բազմատեսակի տեխնիկական աջակցությունից,

Ուժեղացնել բնակիչների և տեղական շահառուների  հետ համագործակցությունը համայնքների սահմաններում՝ մշակելով և իրականավնելով իրենց գործողությունների ծրագրերը:


Ի՞նչ պարտավորություններ ունեն Քաղաքապետերի դաշնագրի ստորագրող կողմերը

Քաղաքապետերի դաշնագիրը հանուն կլիմայի և էներգիայի

Ստանձնած պարտավորություններն ի կատար ածելու համար տեղական իշխանությունները պարտավորվում են.

  • Պատրաստել և ներկայացնել Արտանետումների ելակետային կադաստր (ԱԵԿ), որն իրենից ներկայացնում է ստորագրող կողմի տարածքում COարտանետումների ծավալի քանակական գնահատումը,
  • Պատրաստել և ներկայացնել կլիմայական ռիսկերի և խոցելիության գնահատականն, որը կգնահատի ռիսկի մակարդակը՝ պոտենցյալ կլիմայական վտանգների վերլուծության միջոցով, ինչպես նաև կգնահատի ստորագրող կողմի խոցելի բնագավառները,
  • Ներկայացնել Կայուն էներգետիկ զարգացման (և կլիմայի պահպանության) գործողությունների ծրագիր (ԿԷԶ(ԿՊ)ԳԾ), որը պետք է հաստատված լինի համայնքի ավագանու կողմից Քաղաքապետերի դաշնագրի նախաձեռնությանը միանալու մասին պաշտոնական որոշման ընդունումից հետո համապատասխան ժամանակահատվածում (մեկ տարի՝ Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի (ԿԷԶԳԾ) դեպքում, և երկու տարի՝ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի (ԿԷԶԿՊԳԾ) դեպքում): Գործողությունների ծրագրում ամրագրված կլինեն այն քայլերն ու քաղաքականությունն, որոնք ուղղված կլինեն Դաշնագրի շրջանակներում ստանձնած քանակական նպատակներին հասնելուն:
  • Գործողությունների ծրագրի ներկայացման պահից

երկու տարին մեկ անգամ պարբերականությամբ ներկայացնել մոնիտորինգային հաշվետվություններ,որոնցում գնահատվում է  գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը:

Քաղաքապետերի դաշնագիր և Քաղաքապետերը հանուն հարմարվողականության (պարտավորություններ մինչև 2016թ.)

«Քաղաքապետերի դաշնագիր» և/կամ «Քաղաքապետերը հանուն հարմարվողականության» նախաձեռնություններն ստորագրող կողմերի համար պարտավորությունները և համապատասխան հաշվետվությունների պահանջները մնում են այնպիսին, ինչպիսին դրանք սահմանվել են պարտավորությունների մասին նախնական տեքստում (ստորագրված նախաձեռնությանը միանալու պահին).

  • Քաղաքապետերի դաշնագրի ստորագրող կողմերը  պարտավորվում են ներկայացնել Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր (ԿԷԶԳԾ)՝ Դաշնագրին միանալու մասին պաշտոնական որոշման ընդունման պահից  սկսած մեկ տարվա ընթացքում, իսկ հետո ամեն երկու տարին մեկ պարտավորվում են ներկայացնել մոնիտորինգային հաշվետվություն:
  • «Քաղաքապետերը հանուն հարմարվողականության» նախաձեռնության ստորագրող կողմերը պարտավորվում են նախաձեռնությանը միանալու պահից երկու տարվա ընթացքում մշակել հարմարվողականության տեղական ռազմավարություն և/կամ քայլեր ձեռնարկել, որպեսզի ներառեն հարմարվողականությունը գործող ռազմավարություններում և, այնուհետև, յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ ներկայացնել մոնիտորինգի հաշվետվություն:

Ստորագրող կողմերը համաձայնություն են տալիս նախաձեռնությանն իրենց անդամակցության դադարեցմանն այն դեպքում, եթե չներկայացնեն վերը նշված փաստաթղթերը սահմանված ժամկետներում: Համապատասխան փաստաթղթերի ներկայացման պահից այդ կողմերի անդամակցությունը Դաշնագրում վերականգնվում է: Ավելի մանրամասն տեղեկություն անդամակցության դադարեցման (կասեցման) մասին:

ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ ՀԱՆՈՒՆ ԿԼԻՄԱՅԻ ԵՒ ԷՆԵՐԳԻԱՅ

arrow

ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ ՀԱՆՈՒՆ ԿԼԻՄԱՅԻ ԵՒ ԷՆԵՐԳԻԱՅ

Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի նորույթը

Տեսլական, ձգտումները, աշխատանքի շրջանակը «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության մեկնարկը տրվեց 2015 թ. հոկտեմբերի 15-ին «Քաղաքապետերի դաշնագիր» և «Քաղաքապետերը հանուն հարմարվողականության» նախաձեռնությունների միավորման արարողության արդյունքում, որի ընթացքում հաստատվեց երկարաժամկետ տեսլականը և նոր պարտավորությունները մինչև 2030 թ.:

Այս նախաձեռնությունը սահմանում է թարմացված պարտավորություններ և փոխկապակցված հարցերի լուծմանն ուղղված երկարաժամկետ տեսլական: Մասնավորապես, խոսքը գնում է կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման, հարմարվողականության և ապահով, կայուն և բոլորի համար մատչելի էներգիայի մասին:

Նոր տեսլականը բաղկացած է երեք մասից և ներառում է.

  1. Մեր տարածքների դեկարբոնիզացիայի արագացում, ինչը թույլ կտա պահել գլոբալ տաքացման միջին մակարդակը 2°C-ից ցածր:
  2. Կլիմայի փոփոխության անխուսափելի ազդեցության նկատմամբ հարմարվողականության պոտենցյալի ընդլայնում այն կերպ, որը կնպաստի մեր տարածքների կայունությանը:
  3. Էներգաարդյունավետության բարձրացում և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործում մեր տարածքներում այնպես, որը կապահովվի անվտանգ, կայուն և ֆինանսապես մատչելի էներգիայի հասանելիություն:

Այս նախաձեռնությունը նաև առաջարկում է նոր «գլոբալ բաժին», որը խրախուսում է ստորագրող կողմերին կիսվել իրենց տեսլականով, արդյունքներով, փորձով և նոու հաուով տեղական և տարածքային իշխանությունների հետ ԵՄ տարածքում և նաև ԵՄ տարածքից դուրս ապակենտրոնացված համագործակցության ձևաչափով և գործընկեր քաղաքների համագործակցությամբ:

Հանձնառություններ

Մինչև 2030 թ. ստորագրող կողմերը պարտավորվում են նվազեցնել ածխածնի արտանետումների ծավալներն իրենց տարածքներում առնվազն 30%-ով և ուժեղացնել դիմադրողականությունը կլիմայի փոփոխության նկատմամբ, ինչպես նաև ակտիվացնել սեփական ջանքերը, որոնք ուղղված են անվտանգ, կայուն և ֆինանսապես մատչելի էներգիայի ընդհանուր հասանելիության ապահովմանը:

Պարտավորությունները գործողությունների վերածելու համար յուրաքանչյուր ստորագրող կողմ պարտավորվում է ներկայացնել Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր ավագանու որոշումից և պաշտոնական ստորագրումից հետո երկու տարվա ընթացքում, ներառյալ հարմարվողականության վերաբերյալ պատկերացումների ակտիվացումը սեփական քաղաքականության, ռազմավարության և պլանների տեսքով:


Իմ տեղական ինքնակառավարման մարմինն արդեն Քաղաքապետերի դաշնագրի ստորագրող կողմ է: Ինչպե՞ս մենք կարող ենք նոր հանձնառություններ ստանձնել:

Ինչպես գործող ստորագրող կողմ, Դուք ևս ցանկացած պահի կարող եք ստորագրել նոր Դաշնագիր: Դրա համար անհրաժեշտ է Ավագանու կողմից համապատասխան որոշման ընդունում և նոր Դաշնագրին միանալու ստորագրված ձևաթղթի ներկայացում, որը կարելի է գտնել այստեղ:

Եթե դուք միացել եք Քաղաքապետերի դաշնագրինբայց դեռ չեք սկսել Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի պատրաստումը.

Դրա փոխարեն դուք կարող եք Ձեր ջանքերն ուղղել Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի մշակմանը, որն ունի ժամանակային հստակ շրջանակ՝ մինչև 2030 թ., ինչպես նաև Ձեր ջանքերն ուղղել կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ դիմադրողականության ապահովման ուղղությամբ: ԿԷԶԿՊԳԾ հանձնման ժամանակ Ձեզ կխնդրեն ներկայացնել նոր Դաշնագրին անդամակցության ձև:

Եթե Դուք միացել եք Քաղաքապետերի դաշնագրին և արդեն ներկայացրել եք Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր.

Դուք պետք է կենտրոնանաք Ձեր ավագանու կողմից ընդունված՝ 2020 թվականի պարտավորությունների կատարման վրա, ինչպես նաև դրանց կատարման գնահատման վրա: Եթե Դուք ցանկանում եք ներկայացնել Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը (ԿԷԶԿՊԳԾ) մինչև 2020 թվականը, Ձեզ անհրաժեշտ է նախ հանձնել ԿԷԶԳԾ-ի իրականացման մասին մոնիտորինգի հաշվետվություն:

Յուրաքանչյուր գործող ստորագրող կողմ ինքն է որոշում կայացնում՝ կախված իր պլանավորման ցիկլերից, թե երբ է ցանկանում ստորագրել նոր պարտավորություններ և այդ կերպ պատրաստել ու հանձնել ԿԷԶԿՊԳԾ-ն:

Խնդրում ենք ուշադրություն դարձնել՝ այն տեղական իշխանության ներկայացուցիչները, որոնք արդեն ստորագրել են մինչև 2020 թ. պարտավորությունները և այժմ ցանկանում են ընդլայնել իրենց պարտավորությունները, պետք է «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռենությանն անդամակցության նոր ձևն ուղարկեն անմիջոպես info-east@eumayors.eu հասցեով, քանի որ առցանց գրանցումն այս դեպքում տեխնիկապես հնարավոր չէ:

ԴԱՇՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

arrow

ԴԱՇՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Ո՞վ կարող է միանալ

Արևելյան գործընկերության երկրների ցանկացած քաղաքապետարան և տեղական իշխանության մարմին՝ ոչ մեծ քաղաքներից մինչև մեգապոլիսներ, կարող է դառնալ Դաշնագրի ստորագրող կողմ:

Քանի որ նախաձեռնությունը պահանջում է Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի (ԿԷԶԿՊԳԾ) մշակում և ներկայացում, ապա տեղական իշխանություններն, որոնք պլանավորում են անդամակցել Դաշնագրին, պետք է տիրապետեն համապատասխան գիտելիքների տարբեր ոլորտներում (օրինակ՝ տրանսպորտ, շենքեր, հողօգտագործման պլանավորում, հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը և այլն), որոնք անհրաժեշտ են ԿԷԶԿՊԳԾ մշակման համար: Եթե հետաքրքրված համայնքը չունի այսպիսի գիտելիքներ ու ռեսուրսներ, ապա նա պետք է աջակցություն ստանա այն կազմակերպություններից, որոնք տիրապետում են այդ ռեսուրսներին և հնարավորություններին, օրինակ՝ Դաշնագրի տարածքային համակարգողներին կամ աջակիցներին:

Փոքր համայնքները նույնպես կարող են միանալ Քաղաքապետերի դաշնագրին որպես ստորագորղների խումբ, կիսելով Դաշնագրի շրջանակներում ստանձնած իրենց հանձնառությունները: Տե՛ս այստեղ, թե ինչպես միանալ քաղաքների խմբին:


Ինչպե՞ս միանալ

Համայնքը, որը ցանկանում է միանալ Քաղաքապետերի դաշնագրին, այս նախաձեռնությանը միանալու հարցը պետք է դնի ավագանու (կամ համապատասխան մարմնի) քննարկմանը: Այն ժամանակ, երբ ստորագրման մասին որոշումը պաշտոնապես կընդունվի, տեղական իշխանության մարմինը պետք է լրացնի առցանց ձևաթուղթ և ներբեռնի անդամակցության ձևը պետական լեզվով՝ ստորագրված քաղաքապետի կողմից: Ավագանու որոշման ամսաթիվը քաղաքի անդամակցության ամսաթիվն է և պետք է անդամակցության ձևաթղթի վրա լրացված լինի, ինչպես նաև առցանց ձևաթղթի վրա: Տեղական ինքնակառավարման այն մարմինները, որոնք այս կերպ կլրացնեն անդամակցության ձևը, պաշտոնապես կհայտագրվեն և կներառվեն Քաղաքապետերի դաշնագրի կայքում տեղադրված ստորագրող կողմերի ցանկում:

Նշում. Քաղաքապետերի դաշնագիրը կամավոր նախաձեռնություն է: Ուստի նախաձեռնությանը համայնքների  անդամակցումն անվճար է:


Ինչպե՞ս միանալ Դաշնագրին որպես համայնքների խմբին

Ոչ մեծ հարևան համայնքների համար կարող է օգտակար լինել Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության համատեղ գործողությունների ծրագրի մշակումը: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մի քանի համայնքներ կարողանան միանալ Դաշնագրին որպես մեկ ստորագրող կողմ: Յուրաքանչյուր համայնքնապետարան պետք է գրանցվի հատուկ այդ դեպքերի համար նախատեսված ձևաթղթով՝ համատեղ ԿԷԶԿՊԳԾ-ի մշակման համար: Այսպիսով, համայնքներին առաջարկվում է համագործակցության երկու տարբերակ.

Տարբերակ 1. անհատական պարտավորություններ. խմբի յուրաքանչյուր ստորագրող համայնք անհատապես պարտավորվում է կրճատել CO2 արտանետումների ծավալները առնվազն 20%-ով մինչև 2020 թ. և/կամ 30%-ով մինչև 2030 թ. և հետևաբար պետք է լրացնի իր անհատական ձևաթուղթը: Գործողությունների ծրագիրը կարող է պարունակել և′ անհատական, և′ ընդհանուր միջոցառումներ:

Տարբերակ 2. ընդհանուր պարտավորություններ. ստորագրող համայնքների խումբը միասնաբար պարտավորվում է կրճատել CO2 արտանետումների ծավալները առնվազն 20%-ով մինչև 2020 թ., և/կամ 30 %-ով մինչև 2030 թ.: Այդ դեպքում ստորագրող համայնքների խումբը պետք է լրացնի միայն մեկ միասնական ձևաթուղթ, որը հետագայում կարտացոլվի վեբ-կայքում՝ համայնքների խմբակային պրոֆիլում:


Ե՞րբ միանալ

Տեղական իշխանությունների ներկայացուցիչները կարող են միանալ Դաշնագրին երբ ցանկանան: Մենք չունենք անդամակցության վերջնաժամկետներ: Քաղաքապետերի դաշնագրի արարողությունը տեղի է ունենում տարին մեկ անգամ և տալիս է հնարավորություն հրապարակային կերպով կատարել ստորագրման արարողությունը և դառնալ ճանաչելի մյուս քաղաքների կողմից:

Նշում. անդամակցության ամսաթիվն ավագանու (կամ այլ մարմնի, որը պատասխանատուն է որոշումների կայացման հարցում) որոշման ընդունման ամսաթիվն է:


Ո՞վ պետք է ստորագրվի Քաղաքապետերի դաշնագրին միանալու ձևը

Ավագանին ընդունում է պաշտոնական որոշում Դաշնագրին միանալու մասին և լիազորում համայնքի ղեկավարին կամ նրա ներկայացուցչին ստորագրել անդամակցության ձևը:


Ինչպե՞ս ստուգել ստորագրող կողմի կարգավիճակը

Դուք կարող եք ծանոթանալ Դաշնագիրն ստորագրող քաղաքների ցանկին այստեղ:

ԺԱՄԿԵՏԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ. ՍՏՈՐԱԳՐՈՂ ԿՈՂՄԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎՈՒՄ Է

arrow

ԺԱՄԿԵՏԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ. ՍՏՈՐԱԳՐՈՂ ԿՈՂՄԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎՈՒՄ Է

Ե՞րբ է կասեցվում ստորագրող կողմի անդամակցությունը

Ինչպես ամրագրված է պարտավորությունները սահմանող փաստաթղթերում, բոլոր ստորագրող կողմերի անդամակցությունը նախաձեռնությանը կասեցվում է, եթե նրանք չեն ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը (ԿԷԶԳԾ / ԿԷԶԿՊԳԾ և մոնիտորինգային հաշվետվություններ) սահմանված ժամկետներում: Սա պարտավորությունների մի մասն է, որը Դաշնագիրը ստորագրելիս ստանձնում են ստորագրող կողմերը: Երբ ստորագրող կողմի անդամակցությունը դադարեցվում է, վեբ կայքում նրա պրոֆիլը դառնում է մոխրագույն, և այն այլևս չի հայտնվի ստորագրող կողմերի փնտրման դեպքում:


Կարո՞ղ է արդյոք ստորագրող կողմը կրկին վերականգնել անդամակցությունը դրա կասեցումից հետո

Այն ստորագրող կողմը, որը գերազանցել է ժամկետները և որի անդամակցությունը դադարեցվել է, շարունակում է ունենալ հասանելիություն իր պրոֆիլին «Իմ դաշնագիր» բաժնում և միշտ կարող է վերադառնալ: Այն ժամանակ, երբ ստորագրող կողմը կներկայացնի հաշվետվությունը, ավտոմատ կերպով վեբ-կայքում նորից կերևա որպես գործող ստորագրող կողմ և կերևա փնտրման դեպքում: Վեբ-կայքում ուշացումը չի ամրագրվում, այնպես որ, այն չի կարող Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում ստորագրող կողմի ծավալած գործունեության վրա հետագայում ունենալ ազդեցություն:

ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

arrow

ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Ի՞նչ է Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը (СоМO)

Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը, ֆինանսավորվելով Եվրոպական հանձնաժողովի կողմից, պատասխանատու է նախաձեռնության ընդհանուր համակարգման համար: Գրասենյակը ղեկավարվում է տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներից բաղկացած եվրոպական ասոցիացիաների կոնսորցիումի կողմից, որը բաղկացած է Energy Cities, Climate Alliance, EUROCITIES, FEDARENE և ICLEI Europe կազմակերպություններից:

Նախաձեռնության համակարգումն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի հետ համատեղ, որը պատասխանատու է համայնքների կողմից, «Իմ դաշնագիրը» բաժնում գտնվող առցանց հարթակի միջոցով, ներկայացված գործողությունների ծրագրի գնահատման համար:


Ի՞նչ կարելի է ակնկալել Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակից

Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը ծառայում է որպես մի հիմնական կապող օղակ Դաշագրին միացած տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների համար: Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակի հիմնական նպատակներն են.

  • Աջակցության տրամադրում բոլոր այն տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, որոնք ցանկանում են անդամակցել Դաշնագրին միանալու ընթացակարգի միջոցով:
  • Տրամադրել անհրաժեշտ ընդհանուր և տեխնիկական տեղեկատվություն Քաղաքապետերի դաշնագրի և Դաշնագրի շրջանակում պարտավորությունների վերաբերյալ,
  • Աջակցել համայնքներին հաղորդակցական արշավների և միջոցառումների կազմակերպման հարցում, որոնք ուղղված են իրազեկմանը,
  • Երրորդ կողմերի և համապատասխան շահառուների հետ համագործակցության համակարգում (այսինքն՝ Դաշնագրի համակարգողների և աջակիցների հետ),
  • Խթանել Քաղաքապետերի դաշնագրին մասնակցող համայնքների միջև համագործակցությունը,

Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը պատասխանատու է Գործողությունների ծրագրերի ստուգման, ստուգման մասին հաշվետվությունների ներկայացման և տեխնիկական հարցերի պարզաբանման համար:


Ի՞նչ է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակը

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակը, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության կողմից, պատասխանատու է նախաձեռնության համակարգման համար Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում: Գրասենյակը ստորագրող կողմերին տրամադրում է վարչական աջակցություն, տեխնիկական ուղեկցում, այն նպաստում է Դաշնագրի գործընկերների միջև համագործակցությանը և ապահովում է գործունեության առաջընթացը:

Բրյուսելում գործող գրասենյակին զուգահեռ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակները, որոնք տեղակայված են Երևանում (Հայաստան), Մինսկում (Բելառուս), Թբիլիսիում (Վրաստան), Քիշինևում (Մոլդովա) և Կիևում (Ուկրաինա) աջակցություն են տրամադրում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ստորագրող կողմերին:

Գրասենյակը, որը ղեկավարվում է Energy Cities գլխավորությամբ կոնսորցիումի կողմից, և որի կազմում են “Climate Alliance” ասոցիացիան, “Kommunalkredit Public Consulting” խորհրդատվական կազմակերպությունը, “Interakcia” հիմնադրամը, «Ուկրաինայի էներգաարդյունավետ քաղաքներ» ասոցիացիան, Հայաստանի համայնքների միությունը:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակը ծառայում է որպես կապող օղակ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և Քաղաքապետերի դաշնագրի միջև: Գրասենյակի նպատակն է.

— Աջակցել տեղական իշխանություններին, որոնք հետաքրքրված են Դաշնագրին անդամակցությամբ

-Ստորագրող կողմերին տրամադրել ընդհանուր տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն Քաղաքապետերի դաշնագրի և դրա պահանջների վերաբերյալ,

-Երրորդ կողմի և հիմնական գործընկերների հետ համագործակցության համակարգում (ինչպես օրինակ՝ Դաշնագրի տարածքային համակարգողներ և աջակիցները, տեղական և տարածքային էներգետիկ գործակալությունները):

Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը և «Climate Alliance» ասոցիացիան աջակցություն են տրամադրում ավելի կոնկրետ հարցերի վերաբերյալ, որոնք կապված են CO2 արտանետումների գույքագրման, ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ մշակման և դրանց գնահատման վերաբերյալ:


Ի՞նչ ակնկալել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակից

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակը Դաշնագիրը ստորագրող կողմերին տրամադրում է աջակցություն իր Աջակցման ծառայության միջոցով:

Ընդհանուր առմամբ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակն իրականացնում է հետևյալ գործողությունները.

Ստորագրող համայնքներին անհատական տեխնիկական, փորձագիտական և վարչական աջակցության տրամադրում:

Տեխնիկական ձեռնարկների, շաբլոնների և մեթոդաբանական նյութերի մշակում, կատարելագործում և տրամադրում ստորագրող կողմերին հետևյալ նպատակներով.

-Տվյալների հավաքագրում,

— Արտանետումների ելակետային կադաստրի մշակում,

— ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ մշակում,

— ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ շրջանակում մոնիտորինգային գործընթացի և միջոցառումների կազմակերպում:

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

arrow

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Ինչո՞ւ է անհրաժեշտ ստեղծել վարչական կառույցներ

Այս գործընթացի հաջողության բանալին սկսած ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ մշակումից մինչև դրանց իրականացում, տարբեր տեղական վարչական կառույցների միջև սերտ համագործակցության հաստատումն է (օրինակ՝ համայնքապետարանների ղեկավարության կամ տարբեր բաժինների միջև համագործակցություն), ինչպես նաև ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ դիտարկումը տարբեր քննարկումների և վարչական որոշումների ընդունման ընթացքում:

Համայնքապետարանները ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ չպետք է համարեն որպես “ինքնավար” փաստաթուղթ: Ընդհակառակը, այն պետք է փոխկապակցված լինի ստորագրող կողմի էներգետիկ քաղաքականության հետ և ինտեգրվի տեղական իշխանության ամենօրյա գործառույթների մեջ:

ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ը  պետք է ցույց տա, թե ինչ աշխատանքային խմբեր և վարչական կառույցներ արդեն գոյություն ունեն տեղերում, կամ որոնք են ստեղծվելու, որպեսզի պատրաստեն արտանետումների բազային կադաստր, ռիսկերի և խոցելիության գնահատականներ, պլանավորեն և իրագործեն գործողությունների ծրագիրը և կատարեն արդյունքների մոնիտորինգը: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել կառավարման կառուցվածքին, որը ղեկավարվում է մենեջերի կողմից, որն ունի էներգետիկ ոլորտում փորձ, ինչպես նաև պետք է ուշադրություն դարձնել համապատասխան մարդկային ռեսուրսների առկայությանը, որոնք պետք է իրագործեն գործողությունների պլաններում ամրագրված գործողությունները:  Էներգետիկ մենեջերի ներկայությունը կարող է խաղալ սկզբունքային դերակատարություն համայնքի նեկայացրած գործողությունների ծրագրի իրագործման հարցում:

(Տե′ս նաև «ԿԷԶԳԾ մշակման ուղեցույցը Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի քաղաքների համար» փաստաթուղթը, որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի կողմից, 2012թ.):

ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐ (ԱԵԿ)

arrow

ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐ (ԱԵԿ)

Ի՞նչ է Արտանետումների ելակետային կադաստրը (ԱԵԿ)

ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ պետք է մշակվեն տեղական իշխանության մարմինների տարածքում էներգիայի սպառման և ջերմոցային գազերի արտանետումների մասին արժանահավատ տեղեկությունների հիման վրա: Այդ պատճառով սկզբնական փուլում պետք է իրականացնել իրավիճակի և կառուցվածքի վերաբերյալ գնահատում: Այդ գնահատումը սկսվում է համայնքային տնտեսության համապատասխան սեկտորների էներգիայի սպառման մակարդակի գնահատումից և Արտանետումների ելակետային կադաստրի (ԱԵԿ) մշակումից, որը սահմանում է CO2 գազի արտանետումների կոնկրետ ծավալները կապված ելակետային տարում էներգիայի սպառման ծավալների հետ:

ԱԵԿ-ն և CO2 արտանետումների գույքագրումն (եթե դրանք հասանելի են) այն հիմնական գործիքներն են, որոնք թույլ կտան տեղական իշխանություններին սահմանել գործողությունների առաջնահերթությունները և որոշել իրականացվող միջոցառումների արդյունավետությունը, որոնք ուղղված են ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը:

ԱԵԿ-ի մշակումը համարվում է ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ մշակման պարտադիր փուլ, ինչպես նաև անկյունաքարային Դաշնագրի շրջանակում պարտավորությունների կատարման հարցում: ԱԵԿ-ը պետք է ներառվի ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ ամբողջական տարբերակում, որը պաշտոնապես հաստատված կլինի տեղական իշխանության մարմնի կողմից:

ԱԵԿ հիմնական բնութագրիչները ներկայացված են ստորև.

  • ԱԵԿ-ն պետք է արտացոլի տեղական իրավիճակը, այսինքն՝ պետք է հիմնվի էներգիայի սպառման/արտադրման տեղական տվյալների մասին տեղեկատվություն վրա, որն անհրաժեշտ է կադաստրի պատրաստման համար: Գնահատականներն ու հաշվարկները, որոնք հիմնված են տեղական կամ ազգային միջինացված արժեքների վրա, չեն արտացոլի տեղերում իրական իրավիճակը (համայնքում), քանի որ մեծ մասամբ դրանք համարվում են հատուկ տարածքային բնութագրիչներ: Այսպիսի տվյալների վրա ստեղծված կադաստրը չի կարող համարվել հաշվետվության կարևոր կետ տեղական մարմինների ջանքերի արդյունավետության գնահատման համար, որոնք ուղղված են CO2 արտանետումների կրճատմանը:
  • Մեթոդաբանական մոտեցումներն ու հաշվարկների տվյալների աղբյուրները տարիների ընթացքում պետք է լինեն անփոփոխ: Դա նշանակում է, որ մեթոդաբանությունը, որն օգտագործվում է ԱԵԿ-ի մշակման համար, պետք է օգտագործվի նաև հետագա գույքագրումների համար, որոնք պարբերաբար անցկացվում են և արտանետումների նվազեցման գործընթացի մոնիտորինգի իրականացման նպատակ ունեն (Արտանետումների կադաստրի մոնիտորինգ):
  • ԱԵԿ-ն պետք է պարունակի այն սեկտորները, որտեղ տեղական իշխանության մարմինները պլանավորում են գործողություններ իրականացնել, ուղղված իրենց նպատակների իրականացմանը արտանետումների նվազեցման հարցում: Այսինքն՝ այն սեկտորները, որոնք CO2 արտանետումների կարևոր աղբյուրներ են (ԱԵԿ մեջ մտնող սեկտորների մանրամասն նկարագրությունը ներկայացված է ԿԷԶԳԾ պատրաստման ձեռնարկի երկրորդ գլխում: Տե′ս ներքևում):
  • ԱԵԿ-ն պետք է պարունակի արժանահավատ տեղեկություններ, կամ ծայրահեղ դեպքում լինի իրականության համարժեք ներկայացում (հնարավորության դեպքում առավելագույնս օբյեկտիվ ներկայացնի գոյություն ունեցող իրավիճակը):
  • Ելակետային տվյալների հավաքագրման գործընթացը, տվյալների աղբյուրներն ու ԱԵԿ հաշվարկի մեթոդաբանությունը պետք է փաստաթղթավորվի (դա կարելի է անել ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ պատրաստման ընթացքում, կամ ծայրահեղ դեպքում պահպանել անհրաժեշտ տվյաները տեղական իշխանության մարմնի փաստաթղթերում):
  • Արևելյան գործընկերության երկրների ստորագրող կողմերին առաջարկվում է ԱԵԿ-ում, ինչպես նաև հետագա կադաստրային աշխատանքներում, ներառել էներգետիկ ծախսերի մոնիտորինգը:

ԱԵԿ-ի պատրաստման մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Արևելյան Գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների ԿԷԶԳԾ պատրաստման ձեռնարկից, Մաս 1 (Գլուխ 2) և Մաս 2՝ «Արտանետումների ելակետային կադաստր», որը պատրաստվել է 2014 թ. Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի կողմից:


Կարելի՞ է արդյոք օգտագործել արդեն գոյություն ունեցող գործիքներ CO2 արտանետումների հաշվարկի համար

Ներկայումս գոյություն ունեն մի շարք գործիքներ, որոնք կիրառվում են տեղական արտանետումների կադաստրների ստեղծման համար:

Ուստի ստորագրող կողմերը կարող են ինքնուրույն ընտրել հաշվարկների կատարման մեթոդաբանությունն ու գործիքները: Սական նրանք պետք է վստահ լինեն, որ իրենց կողմից պատրաստվող կադաստրները համապատասխանում են այն հիմնական սկզբունքներին և պահանջներին, որոնք ներկայացված են Արտանետումների ելակետային կադաստրի և Տեղական արտանետումների կադաստրի պատրաստման համար և որոնք ամրագրված են ԿԷԶԳԾ պատրաստման ձեռնարկում, Մաս 2:

Նշում. ԿԷԶԳԾ մշակման ձեռնարկը հղում է կատարում միայն ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը: Այդ ուղեցույցը մնում է անփոփոխ ԿԷԶԿՊԳԾ շրջանակներում ԱԵԿ-ի մշակման համար:


Ինչպե՞ս սահմանել CO2 արտանետումների ելակետային տարին

Ելակետային տարին այն տարին է, որի հետ համեմատած պետք է մինչև 2020 (կամ 2030) թվականը CO2 արտանետումների կրճատում գրանցվի: Այսպիսով, կրճատումների ծավալը պետք է գնահատվի՝ ելակետային տարվա արտանետումների ցուցանիշների հետ համեմատությամբ:

Ի տարբերությունայն առաջարկությունների, որոնք ներկայացված են եվրոպական երկրների համար ԿԷԶԳԾ մշակման ձեռնարկում (որոնց համար բազային տարին համարվում է 1990 թ.), Արևելյան Գործընկերության երկրների համայնքներին առաջարկվում է որպես ելակետային տարի ընտրել ամենավերջին տարին (2000 թ. հետո), որը համարվում է ամենադիտարժանը ներկայիս տնտեսական իրավիճակի համատեքստում և որի վերաբերյալ կարելի է գտնել արժանահավատ վիճակագրական տվյալներ:

Սրա ամենագլխավոր պատճառն այն է, որ Արևելյան Գործընկերության երկրների տեղական իշխանության մարմինները 1990 թ. համար Արտանետումների ելակետային կադաստրի մշակման համար անհրաժեշտ արժանահավատ վիճակագրական տվյալների փնտրման հարցում հաճախ են բախվում դժվարությունների (դրանց բացակայության պատճառով):

Եվրոպական երկրների ընտրված ելակետային տարին Արևելյան Գործընկերության երկրների համայնքների  հաշվարկներում որպես ելակետային տարի չհամարելու լրացուցիչ պատճառ է նաև այն, որ այն քաղաքները, որոնք ցանկանում են իրենց ԿԷԶԳԾ / ԿԷԶԿՊԳԾ -ներում ներառել արդյունաբերական հատվածը, չեն կարող դա անել, քանի որ հետխորհրդային երկրների մեծամասնությունը 1990-ականներին տնտեսական ճգնաժամ է ապրել, ինչի պատճառով այդ ժամանակահատվածում նրանց արդյունաբերական մակարդակը չի կարող համապատասխանել ներկայիս մակարդակին:

Որոշ տեղական իշխանության մարմիններ, որոնք կարծում են, որ այլ գործոնների շարքում 2020 թ. բավականին քիչ ժամանակահատված է, որպեսզի իրականացնեն CO2 արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումներ, կարող են իրենց համար ավելի երկար ժամկետ սահմանել (օրինակ՝ 2030թ.): Այդ դեպքում նրանք իրենց առաջ պետք է դնեն միջնաժամկետ նպատակներ 2020թ. համար, որպեսզի ապահովեն մյուս ստորագրող կողմերի հետ համադրելիություն:


Ի՞նչ է պարունակում Արտանետումների ելակետային կադաստրը

Արտանետումների ելակետային կադաստրը պետք է կազմվի էներգիայի վերջնական սպառման տվյալների հիման վրա, թե ինչ են սպառում վերջնական սպառողները (ներառյալ էլեկտրաէներգիա, ջերմություն/ցուրտ և վառելիք) տեղական իշխանության մարմնի տարածքում:

Կադաստրում կարող է ներառվել նաև էներգիայի տեղական արտադրությունը, եթե ԿԷԶԿՊԳԾ-ում ներառված են համապատասխան գործողություններ (օրինակ՝ ֆոտովոլտային տեղակայանքներ, քամու էներգիա, կենտրոնացված ջեռուցում, էլեկտրաէներգիայի և ջերմության համակցված արտադրություն): ԿԷԶԳԾ մշակման ձեռնարկում ներկայացված է ավելի մանրամասն տեղեկատվություն այս տարբերակի մասին: Ուշադրություն դարձրեք, որ ԿԷԶԳԾ մշակման ձեռնարկն ուղղված է բացառապես արտանետումների մեղմմանը, սակայն այն կարող է օգտագործվել նաև որպես Արտանետումների ելակետային կադաստրի և ԿԷԶԿՊԳԾ պատրաստման օգտակար ձեռնարկ:


Ի՞նչ մոտեցում կարող է ընտրվել Արտանետումների ելակետային կադաստրի պատրաստման ժամանակ

Տեղական մակարդակում Արտանետումների ելակետային կադաստրի պատրաստման ժամանակ կարող են կիրառվել հետևյալ երկու մեթոդները.

Տարածքային (ստանդարտ) կամ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի մեթոդ, որը հաշվի է առնում բոլոր CO2 արտանետումները, որոնք տեղի են ունենում համայքնի տարածքում՝ էներգիայի վերջնական սպառման հետևանքով:

Կյանքի ցիկլի գնահատման մեթոդ, որը հաշվի է առնում վառելիքների/էլեկտրաէներգիայի ընդհանուր կյանքի ցիկլը և դրա հետ կապված բոլոր արտանետումները: Այս մեթոդը հաշվի է առնում ոչ միայն արտանետումները, որոնք տեղի են ունենում այս կամ այն էներգիայի կամ վառելիքի վերջնական օգտագործումից, այլև բոլոր այն արտանետումները, որոնք գրանցվում են էներգիայի մատակարարման շղթայում: Այսպիսով, նշված մեթոդը հաշվարկում է ոչ միայն քաղաքի տարածքում գրանցված արտանետումները, այլև արտանետումները քաղաքի տարածքից դուրս, օրինակ՝ արտանետումները փոխադրման և վերամշակման ընթացքում (օրինակ՝ մաքրում), վառելիքի, թափոնների, էներգրայի վերամշակման արտանետումներ և այլն:


Ո՞ր սեկտորներ պետք է ներառված լինեն Արտանետումների ելակետային կադաստրում

Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները վերաբերում են համայնքների ամբողջ աշխարհագրական տարածքին: Հետևաբար, Արտանետումների ելակետային կադաստրը  պետք է հաշվի առնի գործունեության բոլոր սեկտորներում/ոլորտներում էներգիայի սպառումը:

Քաղաքապետերի դաշնագրի անկյունաքարային սեկտորները հետևյալներն են.

  • Համայնքային շենքեր, շինություններ և օբյեկտներ,
  • Երրորդային բնագավառի (ոչ համայնքային, օրինակ՝ ծառայությունների ոլորտ) շենքեր և շինություններ,
  • Բնակելի շենքեր,

Տրանսպորտ:


Ե՞րբ իրականացնել Արտանետումների կադաստրի մոնիտորինգ (ԱԿՄ)

Նպատակ ունենալով ապահովել արդյունավետ վերահսկողություն էներգիայի սպառման և համայնքային իշխանության կողմից CO2 արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացման հարցում՝(ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, Գործողության ծրագրի վերանայման համար) խորհուրդ է տրվում, որպեսի Դաշնագիրը ստորագրող կողմերը կանոնավոր կերպով իրականացնեն Արտանետումների կադաստրի մոնիտորինգ: Դաշնագրի համատեքստում մոնիտորինգի իրականացման նվազագույն պահանջների համաձայն՝ պահանջվում է մոնիտորինգ իրականացնել առնվազն ամեն 4 տարին մեկ: Սակայն մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ Կադաստրի մոնիտորինգ իրականացնել տարին մեկ անգամ: Դա Ձեզ հնարավորություն կտա պատկերացում կազմել իրավիճակի փոփոխման դինամիկայի մասին: Այդպիսով, ամեն հաջորդ կադաստրային մոնիտորինգի արդյունքները կարող են համեմատվել Արտանետումների ելակետային կադաստրի ցուցիշների հետ, ինչը հնարավորություն կտա վերահսկել առաջընթացը համայնքային իշխանությունների՝ արտանետումների կրճատմանն ուղղված ջանքերի համատեքստում:

ՌԻՍԿԻ ԵՒ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՌԽԳ

arrow

ՌԻՍԿԻ ԵՒ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՌԽԳ

Ի՞նչ է ռիսկի և խոցելիության գնահատումը

Ռիսկի և խոցելիության գնահատումը վերլուծություն է, որը բնութագրում է ռիսկի բնույթն ու մակարդակը պոտենցյալ վտանգների վերլուծության և խոցելիության գնահատման միջոցով, որոնք կարող են վտանգ ներկայացնել մարդկանց համար և կարող են վնաս պատճառել մարդկանց, նրանց սեփականությանը, շրջակա միջավայրին: Այդ վերլուծությունը հնարավորություն է տալիս բացահայտել այն ասպեկտները, որոնք առանձնահատուկ մտահոգություն են պատճառում և հաջորդաբար տեղեկություն տրամադրել դրանց լուծման համար: Այս գնահատականը կարող է ուղղված լինել ռիսկերին, որոնք վերաբերում են արտառոց ջերմաստիճանային կամ ջերմային ալիքներին, երաշտին կամ ջրային ռեսուրսների անբավարարությանը, փոթորիկներին կամ էքստրեմալ եղանակային պայմաններին, անտառային հրդեհների ուժեղացմանը, ծովի մակարդակի բարձրացմանը և ափային էրոզիային (համապատասխան պարագաներում):

Ռիսկի և խոցելիության գնահատականը, Արտանետումների ելակետային կադաստրի հետ մեկտեղ ծառայում է որպես մեկնարկային կետ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի մշակման հարցում:


Որտե՞ղ գտնել աջակցություն Ռիսկի և խոցելիության գնահատման հարցում

Քաղաքային հարմարվողականության աջակցման գործիքը (Urban Adaptation Support Tool) կոնկրետ քայլերից բաղկացած հրահանգների շարք է, որն օգտակար է Ռիսկի և խոցելիության գնահատման համար: Այս ձեռնարկը աջակցում են ռիսկի և խոցելիության գնահատմանը, ինչպես նաև դրանց արդյունքներից դեպի հարմարվողականությունն ուղղված կոնկրետ քայլերի մշակմանը:

Քաղաքային հարմարվողականության աջակցման գործիքը կարելի է գտնել այստեղ:

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՈՐԾԻՔ

arrow

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՈՐԾԻՔ

Ի՞նչ է տեղեկատու տվյալների գործիքը

Տեղեկատու տվյալների գործիքը (ՏՏԳ) մշակվել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակի կողմից, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվեն հղումային տվյալներ կապված էներգիայի սպառման և CO2 արտանետումների հետ, որոնք անհրաժեշտ են Արտանետումների ելակետային կադաստրի մշակման և Արտանետումների ելակետային կադաստրի մոնիտորինգի իրականացման համար:

Գործիքը պարունակում է տվյալների բազա ըստ էներգիայի սպառման ազգային վիճակագրական ցուցանիշների առանձին սեկտորների և էներգիայի սպառողների համար՝ Արևելյան Գործընկերության և Կենտրոնական Ասիայի 11 երկրներից յուրաքանչյուրի համար: Տվյալները ներկայացված են հետևյալ սեկտորների համար՝ բնակելի շենքեր, ծառայություններ (գրասենյակներ, խանութներ, հիվանդանոցներ, շենքեր և շինություններ), արդյունաբերություն, գյուղատնտեսություն և տրանսպորտ:

Էներգետիկ ռեսուրսների ցուցակում ներառված է՝ էլեկտրաէներգիա, ջերմություն/ցուրտ, բնական գազ, հեղուկ գազ, ջեռուցման վառելիք, բենզին, դիզել, ածուխ, հանածո վառելիքի այլ տեսակներ և բուսական վառելիք/բիովառելիք:

*) Հարկ է նշել, որ այս գործիքը մշակվել է՝ նպատակ ունենալով տրամադրել տեղեկատու տվյալներ այն դեպքերում, երբ բացակայում են արժանահավատ տեղական տվյալներ ըստ կոնկրետ տարիների և/կամ սեկտորների: Դա կարող է հատկապես արդիական լինել փոքր համայնքների համար, որտեղ բացակայում է տեղական մակարդակով տվյալների հավաքագրման մեխանիզմը:


Ի՞նչ սեկտորներ և էներգակիրներ են ներկայացված Տեղեկատու տվյալների գործիքում

Տեղեկատու տվյալների գործիքում ներկայացված են հետրյալ սեկտորները՝ բնակելի շենքեր, ծառայություններ (գրասենյակներ, խանութներ, հիվանդանոցներ, շենքեր/շինություններ), արդյունաբերություն, գյուղատնտեսություն և տրանսպորտ, ինչպես նաև հետևյալ էներգակիրները՝ էլեկտրաէներգիա, ջերմություն/ցուրտ, բնական գազ, հեղուկ գազ, ջեռուցման վառելիք, դիզել, բենզին, ածուխ և հանածո վառելիքի այլ տեսակներ ու բուսական վառելիք/բիովառելիք:

ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (ԿԷԶԳԾ) / ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ԿԼԻՄԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (ԿԷԶԿՊԳԾ

arrow

ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (ԿԷԶԳԾ) / ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ԿԼԻՄԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (ԿԷԶԿՊԳԾ

Քաղաքապետերի դաշնագրին մինչև 2016թ. հոկտեմբեր միացած ստորագրող կողմերը պարտավորություն են ստանձնել մշակել և իրականացնել Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր (ԿԷԶԳԾ) մինչև 2020 թ., քանի որ մինչև 2020թ. գործող Դաշնագիրը դիտարկում է միայն էներգիայի ոլորտը և կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման գործողությունները:  «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նոր նախաձեռնությանը  միացած համայնքները պատասխանատվություն են ստանձնում պատրաստել Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր (ԿԷԶԿՊԳԾ), որն ուղղված է ոչ միայն էներգիայի և կլիմայի փոփոխությա ազդեցության մեղմման ոլորտների խնդիրներին, այլ նաև հարմարվողականությանը՝ մինչև 2030 թ.:

 

Գործողությունների ծրագիրը (ինչպես ԿԷԶԳԾ, այնպես էլ ԿԷԶԿՊԳԾ), այն հիմնարար փաստաթուղթն է, որտեղ ներկայացված է այն, թե ինչպես է Դաշնագիրը ստորագրող կողմն իրագործելու պլանավորված գործողություններ և հասնելու իր նպատակներին: Գործողությունների ծրագիրը ներառում է ներկա իրավիճակի գնահատում, այսինքն՝ Արտանետումների բազային կադաստր, մասամբ քայլերը, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանը (ինչպես ԿԷԶԳԾ-ում, այնպես էլ ԿԷԶԿՊԳԾ-ում), ինչպես նաև Ռիսկի և խոցելիության գնահատականը հարմարվողականության հատվածում (միայն ԿԷԶԿՊԳԾ-ի համար): Բացի դրանից, գործողությունների ծրագրում պետք է հստակ սահմանված լինեն նպատակներն ու խնդիրները, պլանավորվող քայլերը և դրանց իրականացման ժամկետները, ինչպես նաև ստանձնած պարտավորություններն ու սպասվող արդունքները:

 

Գործունեության ոլորտ

 

Քաղաքապետերի դաշնագիրը վերաբերում է տեղական մակարդակում գործողություններին՝ տեղական իշխանությունների լիազորությունների շրջանակում: Այդ պատճառով սպասվում է, որ Դաշնագիրը ստորագրող կողմերը կգործեն իրենց մի քանի հնարավոր դերակատարումներով, կամ ողջ դերակատարությամբ.

 

  • Սպառող և օրինակ ծառայող. բոլոր տեղական իշխանությունները պատասխանատվություն են կրում էներգիայի սեփական սպառման համար: Միևնույն ժամանակ, նրանք կարող են օրինակ ծառայել մյուս սպառողների համար՝ կոչ անելով քաղաքացիներին և այլ հետաքրքրված կողմերին օգտագործել էներգիան ավելի արդյունավետ:
  • Պլանավորող, մշակող և կարգավորող. տեղական իշխանությունների բոլոր մարմինները, որպես կանոն, պատասխանատվություն են կրում քաղաքաշինական, տրանսպորտի և հողօգտագործման քաղաքականության համար: Նրանք ունեն հետևյալ լիազորությունները. օպտիմալացնել նոր շենքերի էներգաարդյունավետությունը, ձեռնարկել քայլեր, որոնք ուղղված են տրանսպորտի կայուն զարգացմանը, ինչպես նաև պլանավորել հարմարվողականության ռազմավարություն: Նրանք սահմանում են տրանսպորտի աշխատանքը, էներգաարդյունավետության ցուցիչները տարբեր ոլորտներում՝ օրինական որոշումների և նորմատիվ փաստաթղթերի ընդունման եղանակով:
  • Արտադրող և մատակարար. տեղական իշխանությունները կարող են գործունեություն ծավալել նաև որպես տեղական արտադրող և ծառայությունների մատակարար՝ խթանելով էներգիայի տեղական արտադրությունը և վերականգնվող էներգիայի օգտագործումը (օրինակ՝ ջերմության և էլեկտրականության համակցված արտադրություն ջերմաէլեկտրակենտրոնից, կենտրոնացված ջերմամատակարարման համակարգեր և այլն):
  • Խորհրդատու և ներշնչման աղբյուր. գործունեություն, որն ուղղված է տեղեկացվածության բարձրացմանը, համարվում է կարևոր նախապայման տեղի հանրության ներգրավվածության և կայուն էներգիայի ու կլիմայի զարգացման քաղաքականության աջակցման հարցում: Տեղական իշխանությունները կարող են գործել որպես խորհրդատու և կրթող մարմին քաղաքացիների և այլ հետաքրքրված կողմերի համար (օրինակ՝ ճարտարապետներ, շինարարներ և այլն):

 

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կապված կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման հարցի հետ, խնդրում ենք օգտվել ԿԷԶԳԾ մշակման ուղեցույցից:

 

Հարմարվողականության հետ կապված ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար օգտագործեք  Քաղաքային հարմարվողականության աջակցման ձեռնարկը:


Քանի որ Դաշնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները վերաբերում են տեղական իշխանությունների ամբողջ աշխարհագրական տարածքին, ապա գործողությունների ծրագիրը պետք է ներառի գործողություններ, որոնք ծածկում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորները:

 

Դաշնագրի ստորագրող կողմերը կարող են ազատորեն ընտրել իրենց գործունեության հիմնական ոլորտները: Ըստ էության, սպասվում է, որ գործողությունների ծրագրերի մեծամասնությունը կվերաբերի այն սեկտորներին, որոնք ընդգրկվել են Արտանետումների ելակետային կադաստրում, ինչպես նաև Ռիսկի և խոցելիության գնահատաման շրջանակներում (միայն ԿԷԶԿՊԳԾ-ի համար): Կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմմանն ուղղված քայլերը (և′ ԿԷԶԳԾ-ի և′ ԿԷԶԿՊԳԾ-ի համար). խորհուրդ է տրվում ներառել գործողություններ, որոնք ուղղված են Դաշնագրի անկյունաքարային սեկտորներին.

 

  • Հանրային շենքեր, շինություններ և օբյեկտներ
  • Երրորդային (ոչ համայնքնային) շենքեր, շինություններ և օբյեկտներ
  • Բնակելի շենքեր
  • Տրանսպորտ

 

Կարելի է նաև ներառել այլ ոլորտներում գործողություններըօրինակ.

 

  • Արդյունաբերություն,
  • Էներգիայի տեղական արտադրություն,
  • Ջերմության/ցրտի տեղական արտադրություն
  • Այլ (օրինակ՝ գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնաբուծություն):

 

Հարմարվողականությանն ուղղված քայլեր (միայն ԿԷԶԿՊԳԾի համար).

 

Այն սեկտորների սահմանումը, որոնք ազդեցություն են ունենում համայնքի կլիմայի փոփոխության հետևանքներին դիմակայության աճի վրա, կախված է տվյալ համատեքստից: Համապատասխանաբար, կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված լուրջ և նպատակաուղղված ռազմավարությունը ներառում է համայնքնային տնտեսության բոլոր ոլորտների՝ հարմարվողականությանն ուղղված քայլերը, որոնց վրա ազդեցություն է գործում կլիմային փոփոխությունը:

 

Ստորև թվարկված են այն կարևոր սեկտորները, որոնք կարող են օգնել բարելավել քաղաքի կայունությունը.

 

  • Ենթակառուցվածք,
  • Կոմունալ ծառայություններ,
  • Հողօգտագործման պլանավորում,
  • Շրջակա միջավայր և կենսաբազմազանություն,
  • Գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն,

 

Տնտեսություն:


Որպեսզի վստահ լինեք, որ արդեն գոյություն ունեցող գործողությունների ծրագիրը համապատասխանում է Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում սահմանված նվազագույն պահանջներին, անհրաժեշտ է ստուգել առկա փաստաթղթի համապատասխանությունը Դաշնագրի էներգիայի և կլիմայի փոփոխության մեղմման 10 հիմնական սկզբունքներին (տե′ս ԿԷԶԳԾ մշակման ուղեցույցը, էջ 8):

 

Գործողությունների ծրագիրը պետք է պարունակի հստակ հղում դեպի հիմնական այն պարտավորությունները, որոնք ստանձնում է տեղական ինքնակառավարման մարմինը միանալով Դաշնագրին, այսինքն՝ CO2 արտանետումների կրճատում նվազագույնը 20%-ով մինչև 2020 թ. և/կամ CO2 արտանետումների նվազեցում 30%-ով մինչև 2030թ., ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ դիմակայության բարձրացում (ԿԷԶԿՊԳԾ):

 

Ռազմավարական պարտավորություններն անհրաժեշտ է ներդնել կոնկերտ գործողությունների համատեքստ՝ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարով, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարով: Եթե Ձեր՝ արդեն գոյություն ունեցող գործողությունների ծրագիրը հաշվարկված է ավելի կարճաժամկետ կամ ավելի երկարաժամկետ կտրվածքով, քան Դաշնագրի ժամկետներն են (այսինքն՝ 2020-2030թ.թ.), ապա Ձեզ անպայման անհրաժեշտ է այն հարմարեցնել Դաշնագրի սահմանած ժամանակահատվածներին և Դաշնագրի նպատակը մուտքագրել Ձեր գործողությունների ծրագրի մեջ, որը կհաստատվի ավագանու կողմից:

 

Դրանից բացի, Ձեր գործողությունների ծրագրի սկզունքային դրույթների մասին պետք է տեղեկացնել առցանց ձևաթղթի միջոցով, որը կարող եք գտնել «Իմ դաշնագիրը» բաժնում: Խնդրում ենք կարդալ հաշվետվողականության հրահանգները, որը կարող եք գտնել գրադարանում:


ԿԷԶԳԾի հանձնման վերջնաժամկետը

Քաղաքապետերի դաշնագիրն ստորագրող կողմերը, որոնց հանձնառությունները կապված են 2020 թվականի հետ, պարտավորվում են ներկայացնել իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրերն ավագանու կողմից Դաշնագրին միանալու մասին որոշումն ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում, ինչպես դա նշված է անդամակցության փաստաթղթում:

ԿԷԶԿՊԳԾ հանձնման վերջնաժամկետը

«Քաղաքապետերը հանուն կլիմայի և էներգիայի» նոր նախաձեռնությանը միացած համայնքները, որոնց հանձնառությունները կապված է 2030 թվականի հետ, պարտավորվում են հանձնել իրենց Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերը, որոնք ներառում են հիմնական նպատակներն ու գործողություններն, ավագանու կողմից Դաշնագրին միանալու մասին  որոշման ընդունումից հետո երկու տարվա ընթացքում, ինչպես այն սահմանված է անդամակցության փաստաթղթում:


Ինչպե՞ս ներկայացնել ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երը

Ձեր ԿԷԶԳԾ-ն ներկայացնեու համար անհրաժեշտ է.

Պետական լեզվով մշակված Ձեր ԿԷԶԳԾ փաստաթուղթը պետք է հաստատվի ավագանու կողմից և ներբեռնվի Քաղաքապետերի դաշնագրի կայքում առկա համայնքի պրոֆիլում ՝ օգտագործելով փաստաթղթերի ներկայացման առցանց համակարգը, որը հասանելի է ռուսերեն և անգլերեն լեզուներով «Իմ դաշնագիր» (պահանջվում է գաղտնաբառ) բաժնում:  Միաժամանակ պետք է ԿԷԶԳԾ առցանց ձևը ներկայացնել անգլերեն լեզվով: Փաստաթղթի ներբեռնման ընթացակարգը պահանջում է հետևյալ քայլերը.

 

  1. «Իմ դաշնագիր» բաժնի մուտք գործում՝ մուտքի անվան (login) և գաղտնաբառի օգտագործմամբ: Դուք կարող եք մուտքի անունն ու գաղտնաբառը ստանալ ցանկացած պահի «Ստանալ գաղտնաբառ» բաժնում:
  2. Դրանից հետո անհրաժեշտ է լրացնել ԿԷԶԳԾ ձևը անգլերեն լեզվով: Դա անելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Իմ գործողությունների ծրագիր» բաժինը > «ԿԷԶԳԾ ձև», գլխավոր էջի վերևի կապույտ մենյուում լրացնել հետևյալ երեք բաժինները՝ «Ընդհանուր ռազմավարություն», «Արտանետումների ելակետային կադաստր» և Ձեր «ԿԷԶԳԾ»: Բոլոր հատուկ ցուցումները ձևը լրացնելու համար նշված են կայքի գրադարանում:
  3. Ներբեռնել Ձեր ԿԷԶԳԾ-ն: Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել «Իմ գործողությունների ծրագիր» բաժին> «ԿԷԶԳԾ» և ներբեռնել Ձեր Գործողությունների ծրագիրը, համապատասխանաբար այն ձևով, ինչպես հաստատվել է Ձեր ավագանու կողմից (անհրաժեշտ է նաև ներբեռնել հարակից բոլոր փաստաթղթերը PDF ձևաչափով):
  4. Հաստատել ԿԷԶԳԾ առցանց ներբեռնումը: Անհրաժեշտ է սեղմել «Ներկայացնել իմ գործողությունների ծրագիրը» մենյուի վրա և հետևել ցուցումներին: Երկու փաստաթղթերն էլ (ԿԷԶԳԾ առցանց ձևն ու ԿԷԶԳԾ փաստաթուղթը) կներկայացվեն Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի քննարկմանը: ԿԷԶԳԾ գնահատման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացված է այստեղ:

Գործողությունների ծրագրերի առցանց ներկայացման (ներբեռման) ձևը ծառայում է որպես բազային համացանցային գործիք, որը կարող եք ինքնուրույն լրացնել: Այն Ձեզ հնարավորություն կտա տեղեկացնել ինչպես Արտանետումների ելակետային կադաստրի մասին, այնպես էլ ներկայացնել Ձեր ԿԷԶԳԾ-ի հիմնական տարրերը:  ԿԷԶԳԾ-ի ներկայացումից հետո, Ձեր տվյալների արժանահավատությունը կստուգվի Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի կողմից: Ձեր ԿԷԶԳԾ առցանց ձևի հաստատվելուց հետո, Գործողության ծրագրի մասին հիմնական տեղեկատվությունը կհրապարակվի Քաղաքապետերի դաշնագրի վեբ-կայքի Ստորագրող կողմի՝ «Ձեր պրոֆիլ» բաժնում:


Ինչպե՞ս կարող է Քաղաքապետերի դաշնագիր ստորագրող կողմերի խումբը ներկայացնել համատեղ գործողությունների ծրագիր

Հարևանությամբ գտնվող համայնքները, որոնք միացել են Քաղաքապետերի դաշնագրին և ցանկություն ունեն մշակել համատեղ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-եր, դա կարող են անել՝ ընտրելով ստորև ներկայացված երկու տարբերակներից մեկ.

Տարբերակ 1

-Կլիմայի փոփոխության մեղմում. խմբի յուրաքանչյուր ստորագրող կողմ պատասխանատվություն է վերցնում նվազեցնել CO2 արտանետումները (ԿԷԶԳԾ): Այդ դեպքում խումբը կարող է ներկայացնել ընդհանուր (համատեղ) ԿԷԶԳԾ, սակայն խմբի մեջ եղած համայնքները չեն կիսում ընդհանուր նպատակը CO2 արտանետումների նվազեցման հարցով, որը մնում է նպատակ (թիրախ) Քաղաքապետերի դաշնագիրը ստորագրող յուրաքանչյուր կողմի համար: Քանի որ արտանետումների ծավալների կրճատումը մնում է անհատական պարտականություն, ուստի ստորագրող քաղաքներից յուրաքանչյուրը լրացնում է իր անձնական ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ առցանց ևը, ներառյալ էներգիայի սպառման և CO2 արտանետումների անհատական տվյալները: CO2 գազի արտանետումների նվազեցումն, որը ստացվել է ընդհանուր գործողությունների արդյունքում և նույնականացվել է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երում, պետք է բաժանվի ստորագրող կողմերի կոնկրետ միջոցառումների միջև և հաշվի առնվի  ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ բոլոր ձևերում և բոլոր փաստաթղթերում: Համատեղ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ -ն պետք է հաստատված լինի յուրաքանչյուր ստորագրող համայնքի ավագանու կողմից (կամ նմանատիպ այլ մարմնի կողմից, որն իրավասու է նման որոշում կայացնել) և ներբեռնվի յուրաքանչյուր ստորագրողի անհատական առցանց հաշիվ (պրոֆիլ) «Իմ դաշնագիրը» բաժնի միջոցով: Տեղական իշխանության մարմինների անունները, որոնք ներառված են ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երում, պետք է հստակ ներկայացված լինեն՝ ըստ գործողությունների: Համատեղ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երի այսպիսի տարբերակը նկարագրված է ԿԷԶԳԾ մշակման ձեռնարկում՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով:

-Հարմարվողականություն (բացառապես ԿԷԶԿՊԳԾ-ի համար). ստորագրող կողմերը կարող են որոշում կայացնել պատրաստել Ռիսկի և խոցելիության գնահատում և համապատասխան քայլեր ձեռնարկել համատեղ կամ անհատապես: Միանալով որպես համայնքների խումբ, այսինքն՝ տարբերակ 1-ի շրջանակում, յուրաքանչյուր համայնքապետարան գրանցվում է առանձին՝ տեղական իշխանության մարմնին ներկայացնելով տեղեկատվություն և ռեկվիզիտներ, բայց պարտադիր է նշել, որ համայնքների այս խումբը համատեղ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի տարբերակ 1-ով պարտականություն է վերցնում՝ նշում կատարելով  գրանցման առցանց ձևի համապատասխան վանդակում և լրացնելով համապատասխան քաղաքապետարանների անունները ֆորմուլյարի այն տեղերում, որտեղ անհրաժեշտ է:

Տարբերակ 2

Կլիմայի փոփոխության մեղմում. խմբում գտնվող ստորագրող կողմերը համատեղ պատասխանատվություն են ստանձնում կրճատել CO2 գազի արտանետումները: Այս դեպքում արտանետումների կրճատման պարտավորությունները բաժանվում են համայնքների խմբում ընդգրկված տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Հետևաբար ստորագրող կողմերի խումբը լրացնում է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ մեկ ընդհանուր ձև: Համատեղ Գործողությունների ծրագիրը պետք է հաստատված լինի յուրաքանչյուր ստորագրող համայնքի ավագանու կողմից (կամ այլ համարժեք մարմնի կողմից, որն իրավասու է որոշումներ ընդունել) և պետք է ներբեռնվի խմբի համատեղ պրոֆիլ՝ «Իմ դաշնագիրը» բաժնի միջոցով: Տեղական ինքնակառավարման մարմինների անունները, որոնք ներառված են ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երում,   ինչպես նաև նրանց ներդրման մակարդակը ընդհանուր ծրագրի իրականացման հարցում պետք է հստակ ներկայացված լինի ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ում: Այս թեմայով ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացված է ԿԷԶԳԾ-ի պատրաստման ձեռնարկի հավելված 1-ում:

Այս մոտեցումը ենթադրում է ուժեղ ներքին համագործակցություն հարևան վարչակազմերի համապատասխան կառույցների միջև, ինչն անհրաժեշտ է ընդհանուր նպատակներին հասնելու համար: Այս մոտեցման կիրառումը հիմնականում խորհուրդ է տրվում ոչ շատ մեծ, միջին քաղաքապետարաններին (որոնց բնակչության ընդհանուր թիվը չի գերազանցում 10000-ը), որոնք ունեն կադրերի և ֆինանսական ռեսուրսների պակաս, ինչպես նաև խորհուրդ է տրվում այն համայնքներին, որոնք ունեն ընդհանուր սահմաններ:

(Բացառապես ԿԷԶԿՊԳԾ-ի համար). Ստորագրող կողմերը կարող են որոշում կայացնել պատրաստել Ռիսկերի և խոցելիության գնահատական, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան քայլեր կամ համատեղ, կամ առանձին: Անդամակցելով որպես համայնքների խումբ տարբերակ 2-ի շրջանակում, անհրաժեշտ է ստեղծել միայն մեկ հաշիվ (պրոֆիլ): Տեղական ինքնակառավարման մարմնի մասին տեղեկատվության և դրա ռեկվիզիտների գրանցման դեպքում այդ ընդհանուր հաշիվը պետք է ներառի անդամակցության բոլոր անհատական ֆորմուլյարները: Դրանից բացի, անհրաժեշտ է ցույց տալ, որ համայնքների այս խումբը պատասխանատվություն է ստանձնում ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի տարբերակ 1-ով՝ նշում կատարելով առցանց գրանցման ձևի համապատասխան վանդակում, լրացնելով համապատասխան համայնքների անունները առցանց ձևի այն տեղերում, որտեղ անհրաժեշտ է:

Կարևոր տեղեկատվություն

Երկու դեպքերում էլ խստորեն պահանջվում է, որ «Ստորագրող կողմերի խումբը» նշի մի մասնագետի/իրականացնող անձի անուն, որը պատասխանատու է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի մշակման և իրականացման աշխատանքերի համակարգման համար: Օրինակ՝ դա կարող է լինել ամենաակտիվ համայնքապետարաններից մեկը, ագլոմերացիա, քաղաքային տարածքների դեպքում կարող է լինել տեղական իշխանությունը, այն կարող է գործել որպես Դաշնագրի պաշտոնական համակարգող (տե′ս Դաշնագրի համակարգողների ցուցակը):

Եթե Դուք հետաքրքրված եք Քաղաքապետերի դաշնագրին անդամակցությամբ որպես «Ստորագրող կողմերի խումբ», ապա խնդրում ենք դիմել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակ (info-east@eumayors.eu): Դաշնագրի գրասենյակն իրավունք ունի մերժել ցանկացած հայտ, որը չի բավարարում ԿԷԶԳԾ-ի մշակման ձեռնարկի Հավելված 1-ում սահմանված չափանիշներին (օրինակ՝ տարբերակ 2-ի համար կա պահանջ, որ խումբը պետք է ներառի փոքր և միջին համայնքներ, որոնք աշխարհագրական դիրքով գտնվում են իրար մոտ և որոնց բնակչությունը 10.000 բնակչից պակաս է):

Ներբեռնեք անդամակցության ձևը.

Ստորագրող կողմերի խումբ — տարբերակ 1. անգլերեն (en), ռուսերեն (ru)

Ստորագրող կողմերի խումբ — տարբերակ 2. անգլերեն (en), ռուսերեն (ru)

Անդամակցության ձևը պետք է ստորագրված լինի տեղական իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք խմբի անդամ են, և այդ գործընթացը պետք է հաջորդի յուրաքանչյուրի ավագանու կողմից որոշման ընդունմանն ու հաստատմանը:


Ինչպե՞ս հարցում կատարել ձեր ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի հանձնման ժամկետի երկարացման մասին

Դաշնագրի ստորագրող կողմերը պետք է Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր (ԿԷԶԳԾ) ներկայացնեն մեկ տարվա ընթացքում, իսկ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր (ԿԷԶԿՊԳԾ) պետք է ներկայացնեն երկու տարվա ընթացքում՝ սկսած Դաշնագրին պաշտոնապես միանալու տարվանից  (Դաշնագրին պաշտոնապես միանալու ամսաթիվը ավագանու որոշման ամսաթիվն է): Եթե ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ն չի կարող ավարտին հասցվել սահմանված ժամկետներում, ապա Դուք պետք է հարցում կատարեք ժամկետների երկարացման մասին: Դրա համար Ձեզ առաջարկվում է լրացնել առցանց հարցման ձև ժամկետի երկարացման մասին, որը հասանելի է «Իմ Դաշնագիրը» բաժնում (Քաղաքապետերի դաշնագրի վեբ-կայքի ընդհանուր ցանցում):

Եթե Դուք անհատ ստորագրող կողմ եք (չեք ենթարկվում տարածքային համակարգողին).

Հնարավոր է Ձեզ տրամադրվի ժամկետի 9 ամսով երկարացում, եթե կան խանգարող հանգամանքներ, որոնք տեղական իշխանությունների վերահսկողությունից դուրս են և որոնց պատճառով էլ հետաձգվում է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի ներկայացումը:

Վերջնաժամկետը 9 ամսով երկարաձգելու ընթացակարգ.

— Անցեք «Իմ Դաշնագիրը» բաժին և մուտք գործեք Ձեր նույնականացման տվյալների միջոցով:

-Սեղմեք «Իմ գործողությունների ծրագիր» > «Հարցում ուղարկել ժամկետի երկարացման մասին» և լրացրեք ձևը (բոլոր դաշտերը, որոնք աստղանիշով * են նշված, պարտադիր լրացման դաշտեր են): Հարցումը պետք է պարունակի ժամկետի երկարաձգման հիմնական պատճառները:

— Սեղմեք «Հարցում ուղարկել ժամկետի երկարաձգման մասին»: Դուք (և մյուս կոնտակտային անձինք, որոնք ասոցացվում են այս պրոֆիլի հետ) էլեկտրոնային փոստով կստանաք հաստատում մեկ օրվա ընթացքում:

Եթե Դուք ենթարկվում եք Դաշնագրի տարածքային համակարգողին, ապա Դուք կարող եք նրան խնդրել վերջնաժամկետի՝ 18 ամսով երկարաձգման մասին:

Վերջնաժամկետը 18 ամսով երկարաձգելու ընթացակարգ.

— Մուտք գործեք դեպի «Իմ Դաշնագիրը» բաժին, օգտագործելով Ձեր անձնական գաղտնաբառը:

-Սեղմեք «Իմ ստորագրող կողմերը» > «Հարցում ուղարկել ժամկետի երկարաձգման մասին» և լրացրեք ձևը (բոլոր դաշտերը, որոնք աստղանիշով * են նշված, պարտադիր լրացման դաշտեր են): Հարցումը պետք է պարունակի ժամկետի երկարաձգման հարցում ուղարկելու հիմնական հիմքերը և կարճ նկարագրություն այն մեխանիզմների, ծառայությունների մասին, որոնք մշակվել են ԴՏՀ-ի կողմից ստորագրող կողմերի աջակցության համար:

-Սեղմեք «Ժամկետի երկարաձգման մասին հարցում ուղարկել» կոճակը: Ժամկետի երկարաձգումը ավտոմատ կերպով կտրամադրվի ասոցացված քաղաքապետարաններին: Դուք (և ձեր տարածքի քաղաքապետարանները) էլեկտրոնային փոստով կստանաք հաստատում մեկ օրվա ընթացքում:


Ի՞նչ անել, եթե ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ն ժամանակին չի հանձնվել:

Եթե Դաշնագրի ստորագրող կողմը չի ուղարկել հարցում ժամկետի երկարաձգման մասին.

Ստորագրող կողմին հնարավորություն է տրվում մեկ անգամ երկարաձգել ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի հանձնման ժամկետը այն պայմանով, որ ստորագրող կողմը ինչպես որ պահանջվում է կլրացնի առցանց հարցման ձևը ժամկետի երկարացման մասին: Խնդրում ենք, ուշադրություն դարձնել հաճախ տրվող հարցերի «Ինչպե՞ս ուղարկել ձեր ԿԷԶԳԾ-ի հանձնման ժամկետի երկարաձգման մասին հարցում»:

Եթե Դաշնագրի ստորագրող կողմին արդեն տրամադրվել է ժամկետի երկարաձգում:

Նախաձեռնության միջազգային հաջողությունը և վստահությունը կախված է պարտավորությունների կատարումից, որոնք ստանձնում են ստորագրող կողմերը: Եվրոպական հանձնաժողովը, ընդունելով այն ջանքերը, որոնք տեղական ինքնակառավարման մարմինները ներդնում են իրենց պարտավորությունների կատարման համար և հավատարիմ մնալով Քաղաքապետերի դաշնագրի՝ պայմանագիրը խզելու մասին պաշտոնական տեքստին (*), փաստաթուղթը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում դադարեցնում է ստորագրող կողմի գործունեությունը: Սակայն Քաղաքապետերի դաշնագրի գործող ստորագրող կողմի կարգավիճակը կարող է վերականգնվել ցանկացած պահի այն պայմանով, որ քաղաքապետարանը կատարի իր հիմնական պարտավորությունները և ինչպես որ հարկն է ներկայացնի գործողությունների ծրագիրն առցանց ռեժիմով մեր ընդհանուր ցանցի միջոցով («Իմ Դաշնագիր» բաժին):

____________________________________________________________

(*) Կարճ մեջբերում Դաշնագրի պաշտոնական տեքստից (էջ7):

Մասնակցության դադարեցում չկատարման դեպքումՍտորագրող կողմերը համաձայն են, որ նրանք կզրկվեն նախաձեռնության մասնակցությունից Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակի կողմից նախապես ուղարկված գրավոր ծանուցման հիմքով, եթե վերոնշյալ փաստաթղթերը (այսինքն՝ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը և դրանց իրականացման հաշվետվությունները) չներկայացվեն սահմանված ժամկետներում: Այսպիսի ընթացակարգն ապահովում է թափանցիկության ավելի բարձր մակարդակ և անաչառություն մյուս ստորագրող կողմերի համեմատությամբ, որոնք կատարում են իրենց պարտավորությունները:

_____________________________________________________________

Ծանոթագրություն. Նոր, ամբողջովին ավտոմատացված և թափանցիկ ընթացակարգի համաձայն՝ տեղեկատվությունն այն մասին արդյոք ստորագրող կողմը կատարո՞ւմ է իր պարտավորություները, հրապարակային է և գտնվում է ստորագրող կողմի անհատական պրոֆիլում. տե′ս Ստորագրող կողմերի ցուցակը: Այն դեպքում, երբ Ստորագրող կողմի անդամակցությունը դադարեցվում է, նրա պրոֆիլը դառնում է անհասանելի այսպիսի ծանուցմամբ՝ «Ստորագրող կողմի գործունեությունը դադարեցվել է. հանձնման ժամկետը լրացել է»:


Ի՞նչ է տեղի ունենում ԿԷԶԳԾ-ի հանձնումից հետո՝ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ գնահատում

Առցանց ձևաչափով Ձեր Գործողությունների ծրագրի հանձնումից հետո «Իմ Դաշնագիր» բաժնում Ձեր գործողությունների ծրագրի հաշվետվություններն ավտոմատ կերպով կներկայացվեն գրաֆիկի միջոցով Դաշնագրի վեբ-կայքում գտնվող Ձեր պրոֆիլում:  Բացի այդ, ցանկության դեպքում Ձեր կողմից ներբեռնված բոլոր փաստաթղթերը կարող են հասանելի լինել Ձեր հրապակային պրոֆիլում:

Դրանից հետո գործողությունների ծրագիրն ուղարկվում է գնահատման, որը կատարում է Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը: Այն կստուգի Ձեր ծրագիրն՝ ըստ չափանիշների համապատասխանության և Ձեզ կուղարկի հաշվետվություն՝ մեկնաբանություններով:

Գնահատումը հիմնականում կատարվում է այն նկարագրության հիման վրա, որը ներկայացված է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ առցանց ձևում: Այդ պատճառով Դաշնագրի բոլոր ստորագրող կողմերը պետք է ուշադրություն դարձնեն, որ ձևում ներկայացված տեղեկատվությունը համընկնի ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ փաստաթղթում ներկայացված տեղեկատվության հետ:

Պահանջվող չափանիշները հետևյալն են.

1) Գործողությունների ծրագիրը պետք է հաստատված լինի ավագանու կամ այլ համարժեք մարմնի կողմից:

2) Գործողությունների ծրագրում հստակորեն պետք է արտացոլված լինեն Դաշնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման (այսինքն՝ CO2 գազի արտանետումների կրճատում առնվազն 30% մինչև 2030թ.) և հարմարվողականության հետ կապված:

3) Գործողությունների ծրագիրը պետք է հիմնված լինի Արտանետումների ելակետային կադաստրի արդյունքների և Կլիմայական ռիսկի ու խոցելիության գնահատականի (գնահատականների) վրա:

4) Կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքների մեղմման բաժնում Գործողությունների ծրագիրը պետք է ներառի գործունեության հիմնական սեկտորները (համայնքային շենքեր, շինություններ և օբյեկտնոր, ոչ համայնքային (ծառայության բնագավառի) շենքեր և շինություններ, բնակելի շենքեր և տրանսպորտ):

ա) Արտանետումների ելակետային կադաստրը պետք է ներառի չորս անկյունաքարային սեկտորներից երեքը:

բ) Գործողությունները, որոնք ուղղված են Կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմմանը, պետք է ներառեն չորս անկյունաքարային սեկտորներից առնվազն երկուսը:

Դաշնագրի Ստորագրող կողմի հետ կապ կհաստատեն, եթե համարեն, որ առցանց ձևն ամբողջական չէ կամ եթե անհրաժեշտ կլինի որոշ տեղեկատվություն ավելացնել:

Նշում.

ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ վերլուծության մոտավոր ժամկետը վեց ամիս է:

Ձեր գործողությունների ծրագրի գնահատականի մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար Դուք կարող եք կապ հաստատել Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի (ՈՒՄԿ) հետ հետևյալ հասցեով  jrc-com-technical-helpdesk@ec.europa.eu:

Եթե Ձեր գործողությունների ծրագրի համակարգմամբ զբաղվում է Ձեր երկրում Դաշնագրի համակարգողը, այդ դեպքում ՈՒՄԿ-ն կարող է կատարել խմբային վերլուծություն, որպեսզի ավելի հեշտությամբ ներկայացնի իր մեկնաբանությունները: Եթե Ձեր շրջանը/ռեգիոնը մշակել է համատեղ մոտեցում ստորագրող կողմերին Գործողությունների ծրագրի պատրաստման հարցում օգնելու համար, ապա խնդրում ենք Ձեզ կապ հաստատել ՈՒՄԿ-ի հետ jrc-com-technical-helpdesk@ec.europa.eu (ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացված է այստեղ):

ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՒԵՐ

arrow

ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՒԵՐ

Ի՞նչ է հաշվետվության ներկայացման ձևը

Քաղաքապետերի դաշնագրի հաշվետվության ձևերը կառուցվածքային առումով ստորագրող կողմերին հնարավորություն են տալիս ընդհանրացնել իրենց գործողությունների ծրագրերի հիմնական տարրերը և մոնիտորինգի փուլում հետևել, որպեսզի դրանք իրականացվեն: Այդ ձևերը մշակել են Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը և Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը տեղական և տարածքային մարմինների փորձագիտական խմբի հետ համատեղ:

Գործողությունների ծրագրի հանձնման (պետական լեզվով) ժամանակ ստորագրող կողմերը պետք է լրացնեն առցանց ձևը, որը կարելի է գտնել Դաշնագրի վեբ-կայքի սահմանափակ հասանելիություն ունեցող և վերահսկվող հատվածում. «Իմ դաշնագիրը» անգլերեն կամ ռուսերեն լեզվով: Միայն այս գործընթացի ավարտից հետո է տեղի ունենում Քաղաքապետերի դաշնագրին գործողությունների ծրագրի պաշտոնական հանձնումը:

ԿԷԶԳԾ  ձևը, որը տվյալ պահին օգտագործվում է Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում մինչև 2020 թ. հանձնառություններ ստանձնած համայնքների կողմից, պարունակում է հետևյալ հիմնական մասերը.

  • Ընդհանուր ռազմավարություն. այն սահմանում է CO2 գազի արտանետումների կրճատման ընդհանուր նպատակը, տեսլականը, աշխատակիցների տեղաբաշխումը և ֆինանսական հնարավորությունները, հետաքրքրված կողմերի և քաղաքացիներ ներգրավումը:
  • Արտանետումների կադաստրներ. դրանք ցույց են տալիս էներգիայի վերջնական սպառման ներկայիս մակարդակը և դրա հետ կապված CO2 գազի արտանետումները էներգակիրների և սեկտորների կտրվածքով:
  • Գործողությունների ծրագիր. այն ներկայացնում է հիմնական քայլերի ցանկը, որոնք ուղղված են ընդհանուր ռազմավարության իրագործմանը, ինչպես նաև ժամանակային շրջանակները, ստանձնած պարտավորությունները, սահմանված բյուջեն ու ազդեցության գնահատականը:

Խնդրում ենք ծանոթանալ վեբ-կայքում հասանելի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի իրականացման և մոնիտորինգի հաշվետվողականության հարցերով ուղեցույց» ձեռնարկի հետ՝ քայլերի հետ կապված համապատասխան ցուցումներ ստանալու համար:

Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների կողմից օգտագործած ԿԷԶԿՊԳԾ  ձևը, որը ներառում է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հետ կապված գործողություններ մինչև 2030 թ., բաղկացած է հետևալ մասերից.

Նախաբան.

  • Ռազմավարություն. այն ներկայացնում է ընդհանուր ռազմավարությունը, որն ուղղված է Դաշնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրագործմանը՝ կապված մեղմման և հարմարվողականության հետ: Այստեղ ներառված է նաև տեսլականը, CO2 գազի արտանետումների կրճատմանը և հարմարվողականությանն ուղղված նպատակ (ները), գործընկերների ներգրավման մոտեցումները, ֆինանսական հնարավորությունների նկարագրությունը և հետաքրքրված կողմերի և քաղաքացիների ներգրավման մոտեցումները:

Մաս 1. Էներգիա և կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում

  • Արտանետումների կադաստր. այն ցույց են տալիս էներգիայի վերջնական սպառման ներկայիս մակարդակը և դրա հետ կապված CO2 գազի արտանետումները էներգակիրների և սեկտորների կտրվածքով:
  • Մեղմման միջոցառումներ. այստեղ ներկայացված է հիմնական քալերի ցանկը, որոնք ուղղված են ընդհանուր ռազմավարության իրագործմանը, ինչպես նաև ժամանակային շրջանակները, ստանձնած պարտավորությունները, սահմանված բյուջեն ու ազդեցության գնահատականը:

Մաս 2. Կլիմայի փոփոխության հարմարվողականություն

  • Հարմարվողականության գնահատման սանդղակ. այն ներկայացնում է կարճ ակնարկ հարմարվողականության գործընթացների հետ կապված տեղական իշխանությունների կատարած աշխատանքների իրավիճակի վերաբերյալ:
  • Ռիսկ և խոցելիություն. ներկայացնում է պոտենցյալ սեկտորներն ու ռիսկի մակարդակը, որը կապված է կլիմայի փոփոխության հետ:
  • Հարմարվողականությանն ուղղված միջոցառումներ. ներկայացնում է այն հիմնական քայլերը, որոնք ուղղված են ընդհանուր ռազմավարության տեսլականին, ինչպես նաև ժամկետները, ստանձնած պարտավորությունները, սահմանված բյուջեն, սպասվող քայլերի ռիսկերն ու խոցելիությունը:
  • Ցուցանիշներ. օգտագործվում է որպես ստուգողական ցուցակ և ծառայում է որպես հարմարվողականության ու կլիմայի փոփոխության մեղմման տեղական համակարգային պլանի ստեղծման համար ներշնչման աղբյուր:

Խնդրում ենք մուտք գործել «Քաղաքապետերի դաշնագիր կլիմայի և էներգիայի համար»՝ վեբ-կայքի գրադարան քայլերի վերաբերյալ ցուցումներ ստանալու համար:

Ձևում ներառված հիմնական տեղեկատվությունը բերված է գրաֆիկական ձևաչափով, որը հետո հայտնվում է յուրաքանչյուր ստորագրող կողմի՝ Քաղաքապետերի դաշնագրի վեբ-կայքում գտնվող պրոֆիլում:


Ո՞ր ֆորմատով է ձևը մատչելի

Քաղաքապետերի դաշնագրին գործողությունների ծրագրի պաշտոնական հանձնումը տեղի է ունենում առցանց ձևի միջոցով, որը տեղադրված է Դաշնագրի կայքի սահմանափակ հասանելիություն ունեցող հատվածում՝ «Իմ դաշնագիր»:

ԿԷԶԿՊԳԾ ձևի EXCEL տարբերակը տեղադրված է կայքի գրադարանում և այն կարելի է ներբեռնել: EXCEL տարբերակը առցանց ձևի օֆլայն աշխատանքային տարբերակն է, որն անհրաժեշտ է լրացնել անգլերեն կամ ռուսերեն լեզվով և հանձնել առցանց ռեժիմով: Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ EXCEL տարբերակում մուտքագրված տվյալները հնարավոր չէ տեղափոխել առցանց հարթակ և հակառակը:


ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ ձևը լրացնելիս անհրաժե՞շտ է արդյոք, որ Դաշնագրի ստորագրող կողմը հաշվետու լինի միայն Արտանետումների ելակետային կադաստրի (ԱԵԿ) տվյալներով, թե՞ նրանք կարող են կիսվել նաև այլ՝ արդեն գոյություն ունեցող կադաստրներով՝ բազային տարվանից սկսած:

Դաշնագրի ստորագրող կողմը, ներկայացնելով իր գործողությունների ծրագիրը, պետք է լրացնի Արտանետումների ելակետային կադաստր (ԱԵԿ) հատվածը՝ որպես իր լրացրած ձևի մի հատված: Բացի այդ, շատ ցանկալի է, որ նրանք ներառեն նաև իրենց հետագա կադաստրների մասին տեղեկատվություն, այսպես կոչված Արտանետումների մոնիտորինգային կադաստրում, եթե այդպիսիք ունեն (հիմնականում, ամենաթարմերը):

Օրինակ՝ Դաշնագրի մի քանի ստորագրող կողմեր ստեղծել են 1990 թվականի Արտանետումների ելակետային կադաստր, իսկ հետո իրենց գործողությունների ծրագրի ձևում ներառել են արտանետումների ավելի թարմ կադաստրներ:


ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ ձևը լրացնելիս արդյոք ստորագրող կողմերը պե՞տք է հաշվետվություն ներկայացնեն նաև արդեն իրականացված միջոցառումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են CO2 գազի արտանետումների կրճատմանը:

Եթե Դուք արդեն իրականացրել ենք արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումներ, և արդյունքներն արդեն տեսանելի են՝ համեմատելով Արտանետումների ելակետային կադաստրի բազային տվյալները բազային կադաստրի վերջին տվյալների հետ, ապա Դուք կարող եք նկարագրել այդ գործողությունները նաև մոնիտորինգային հաշվետվություններում:  Պարտադիր չէ, որ իրականացված միջոցառումների մասին հաշվետվություն ներկայացնեք գործողությունների ծրագրի ձևում, քանի որ այդ փուլում Դուք դեռ պլանավորում եք միջոցառումներ, որոնք ուղղված են հիմնական նպատակի իրականացմանը: Եթե, այնուամենայնիվ, Դուք որոշեք նախորդ  գործողությունները ներառել գործողությունների ծրագրում, ապա կարող եք Ձեր ձևում ներառել դրանցից որոշները՝ որպես «Հաջողված փորձ»: Այդ քայլերը կարելի է ավելի մանրամասն լուսաբանել «Լավագույն փորձի» կատալոգում, որը գտնվում է Դաշնագրի կայքում:


Ինչպե՞ս ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ ձևում հաշվարկել CO2 գազի արտանետումների՝ սպասվող վերջնական կրճատման ծավալը՝ ըստ սեկտորների

Արտանետումների ծավալների կրճատման հաշվարկները (ԿԷԶԳԾ-ի համար մինչև 2020թ. և ԿԷԶԿՊԳԾ-ի համար մինչև 2030թ.) անհրաժեշտ է ներկայացնել «Գործողությունների ծրագրի հիմնական տարրերը» աղյուսակի վերջին սյունակում՝ առցանց ձևի մեջ: Դաշնագրի ստորագրող կողմերը կարող են որոշում ընդունել այս հաշվարկները կատարել կամ «համեմատելով բազային տարվա մակարդակի հետ» (տե′ս տարբերակ 1), կամ «հիմնվելով վերջին տարվա արդյունքների վրա՝ ըստ կադաստրի» (տե′ս տարբերակ 2):

***

Օրինակ՝

Բազային (ելակետային) տարի՝ 1990

CO2 արտանետումների ընդհանուր ծավալը ելակետային տարում՝ 1 միլիոն տոննա

CO2 արտանետումների կրճատման ընդհանուր նպատակ՝ 25% մինչև 2020 թ., այսինքն՝ 250 000 տոննա

CO2 արտանետումների ընդհանուր ծավալը 2009 թվականին՝ 900 000 տոննա՝ ըստ CO2 արտանետումների վերջին կադաստրի:

***

Տարբերակ 1. Վերցրեք Ձեր Արտանետումների ելակետային կադաստրի արդյունքները որպես հիմք և գնահատեք յուրաքանչյուր սեկտորի ներդրումը CO2 գազի արտանետումների կրճատման ընդհանուր նպատակին հասնելու գործում:

Այս տարբերակի համաձայն՝ CO2 արտանետումների գումարային կրճատումը, որը սպասվում է տարբեր սեկտորներում, պետք է համապատասխանի CO2 արտանետումների կրճատման ընդհանուր նպատակին: Վերոնշյալ օրինակում այդ թիվը 250,000 տոննան է:

Տարբերակ 2. Որպես հիմք վերցրեք Ձեր Արտանետումների վերջին կադաստրը և գնահատեք յուրաքանչյուր սեկտորի սպասվող ներդրումներն ու ջանքերը, որոնք դեռ անհրաժեշտ են 2020թ. ընդհանուր նպատակին հասնելու համար: Այս տարբերակի համաձայն՝ CO2 արտանետումների գումարային կրճատումը, որը սպասվում է տարբեր սեկտորներում, պետք է համապատասխանի մնացած ջանքերին: Վերոնշյալ օրինակում այդ թիվը 150.000 տոննան է, քանի որ Դուք արդեն 1990 թ. սկսած հասել եք CO2 արտանետումների կրճատման սահմանին՝ 100.000 տոննա, ուստի Դուք «միայն» նպատակադրվում եք CO2 գազի արտանետումների հետագա կրճատմանը՝ ընդհանուր 150.000 տոննայի մակարդակով: Այդ տարբերակը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե Դուք վերջերս կատարել եք արտանետումների կադաստրի մոնիտորինգ և դրա հաշվետվությունը ներկայացրել եք ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ ձևում:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

  • Այսպիսի հաշվարկները սեկտորալ մակարդակում պարտադիր են, հատկապես այն սեկտորներում, որտեղ նախատեսել եք քայլեր Ձեր գործողությունների ծրագրում:
  • Եթե Դուք բազային տարին ընտրել եք վերջին տարիներից, ուստի այս երկու տարբերակները պետք է հանգեցնեն նույնական թվերի ստացման: Այս տարբերակներն ուղղված էին նրան, որպեսզի թեթևացնեն քաղաքների աշխատանքը, որոնք ընտրել են բազային տարին վաղ անցյալից (օրինակ՝ 1990 թ.):

Գրաֆիկական արտահայտությունը, որը հիմնված է այս թվերի վրա, կհրապարակվի Քաղաքապետերի դաշնագրի կայքում՝ Ստորագրող կողմերի պրոֆիլներում:

Ձեր ԿԷԶԿՊԳԾ-ն ներկայացնեու համար անհրաժեշտ է.Ձեր ԿԷԶԿՊԳԾ-ն ներկայացնեու համար անհրաժեշտ է.

ԿԷԶԿՊԳԾ ներկայացման գործընթացը ներկայումս գտնվում է մշակման փուլում: Այս աշխատանքը ենթադրում է ԿԷԶԳԾ առցանց ներկայացման գոյություն ունեցող ձևի արդիականացումը՝ համայնքների մինչև 2030թ. հանձնառությունների և հարմարվողականության սկզբունքների ներառման նպատակով: 2016թ. ընթացքում

ԿԷԶԿՊԳԾ առցանց ձևը հասանելի կլինի Դաշնագրի էլեկտրոնային գրադարանում միայն EXCEL ֆորմատով: Դաշնագրի նոր ստորագրողները կարող են օգտագործել EXCEL տարբերակը, որպես աշխատանքային գործիք, ինչպես նաև 2017 թ. վերջին եռամսյակից հետո հասանելի դառցող հաշվետվությունների ներկայացման նոր ձևաչափի հետ ծանոթանալու նպատակով:

Միևնույն ժամանակ, նոր ստորագրողները կկարողանան վերբեռնել ցանկացած փաստաթղթեր, օրինակ, հարմարվողականության ռազմավարությունը, որպես ներկայում գործող ԿԷԶԳԾ-ի առցանց ձևի ներկայացման ընթացակարգի մաս: Նոր ստորագրող կողմերը կարող են նաև օգտագործել ԿԷԶԳԾ ներկա ձևը, որպեսզի ներկայացնեն տեղեկություն մինչև 2030թ. (2020թ. փոխարեն)  նախատեսված կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված միջոցառումների մասին: Այնուամենայնիվ, նրանք պետք է լրացնեն մնացած մասերը, որոնք վերաբերում են կլիմայի փոփոխության  հարմարվողականության, նրանից հետո, երբ ԿԷԶԿՊԳԾ ձևը հասանելի դառնա 2017թ.:


Ի՞նչ անել, եթե CO2 գազի արտանետումների կրճատման համար Դուք այլ ժամկետներ ունեք. ոչ 2020 թ. կամ 2030թ.:

2020 և 2030 թթ. Քաղաքապետերի դաշնագրով սահմանված Ձեր պարտավորությունների կատարման ժամկետներն են: Այդ պատճառով էլ բոլոր Ստորագրող կողմերն իրենց նպատակները պետք է սահմանեն՝ հաշվի առնելով 2020 և/կամ 2030 թթ.: Օրինակ, եթե Ձեր տեղական իշխանության մարմինն իր առջևւ երկարաժամկետ նպատակ է դրել, որը դուրս է գալիս 2030թ. ժամկետներից,  ուստի բացի այդ պետք է սահմանել նաև միջնաժամկետ նպատակ 2020 կամ 2030 թվականի համար՝ Դաշնագրով սահմանված Ձեր պարտավորություններից կախված: ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ-ի ձևում Դուք ունեք հնարավորություն սահմանել նպատակը 2020, 2030 թվականի համար, ինչպես նաև ավելի երկարաժամկետ նպատակ (ընտրովի) Ձեր ընտրությամբ: Դա կարող եք կատարել «Ռազմավարություն» բաժնում:

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

arrow

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է իրականացման մասին հաշվետվությունը

Արդյունքների մոնիտորինգն ու գնահատականը կարևոր փուլ են համարվում հիմնական արդյունքների ապահովման և Գործողությունների ծրագրի մշտապես կատարելագործման համար (այն դեպքում, երբ անհրաժեշտ կլինի կիրառել շտկմանն ուղղված քայլեր): Դաշնագրի ստորագրող կողմերը պարտավորվում են կանոնավոր կերպով ներկայացնել իրականացման մասին հաշվետվություն, որպեսզի ներկայացնեն ընդհանուր տեղեկություն CO2 արտանետումների կրճատման արդյունքների և ձեռնարկված քայլերի մասին: Այլ տեղեկատվություն կարելի է ստանալ Հակիրճ տեղեկատուից:


Ի՞նչ պետք է ներառի իրականացման մասին հաշվետվությունը և ե՞րբ պետք է այն ներկայացնեք:

Կա Դաշնագրի ստորագրող կողմի մոնիտորինգի երկու տարբերակ.

1) Գործողությունների մասին հաշվետվություն

Գործողությունների ծրագրի ներկայացումից հետո ամեն երկու տարին մեկ Դաշնագրի ստորագրող կողմերը պետք է կատարեն իրականացված գործողությունների մոնիտորինգ՝ գործողությունների մասին հաշվետվության տեսքով: Այն ներառում է.

Գործողությունների իրականացման կարգավիճակի մասին հաշվետվություն, հարմարվողականության գնահատման սանդղակի համապատասխան թարմացված տեղեկատվության տրամադրում, ռիսկերի և խոցելիության գնահատական, ինչպես նաև հարմարվողականությանն ուղղված քայլերի աղյուսակի թարմացում:

2) Ամբողջական հաշվետվություն

Գործողությունների ծրագրի ներկայացումից հետո ամեն չորս տարին մեկ Դաշնագրի ստորագրող կողմերը պետք է ներկայացնեն առավել քանակական հաշվետվություն, այն է՝ ամբողջական հաշվետվությունը.

Արտանետումների մոնիտորինգային կադաստր և կատարված քայլերի թվային արդյունքներ. օրինակ՝   էներգախնայողություն, վերականգնվող էներգիայի արտադրություն, CO2 արտանետումների կրճատում:

Հարմարվողականության գնահատման սանդղակին համապատասխան թարմացված տեղեկատվություն, ռիսկերի և խոցելիության գնահատական, ինչպես նաև հարմարվողականությանն ուղղված 3 հիմնական քայլերի արդիականացում:

Վերոնշյալ հաշվետվությանը ներկայացվող պահանջները նվազագույնն են, միևնույն ժամանակ և′ գործողությունների հաշվետվությունը, և′ ամբողջական հաշվետվությունը կարելի է ներկայացնել այն հաճախականությամբ, որը Ստորագրող կողմը համարում է նպատակահարմար, որպեսզի հասկանա, թե որքան հաջողակ է առաջ գնում իր պարտավորությունների կատարման ճանապարհին: Խնդրում ենք այցելել «Հակիրճ տեղեկատու մոնիտորինգի հարցերով» և «Քաղաքապետերի դաշնագիր կլիմայի և էներգիայի համար նախաձեռնության պահանջներ» բաժիններ, որոնք կարելի է գտնել Դաշնագրի կայքում:


Ինչպե՞ս ներկայացնել իրականացման մասին հաշվետվություն

Դաշնագիրը ստորագրող կողմերին անհրաժեշտ է օգտագործել հանձնման առցանց համակարգը, որը գտնվում է Դաշնագրի կայքում և ունի սահմանափակ հասանելիություն՝ «Իմ դաշնագիրը»: Այդ ընթացակարգը բաղկացած է հետևյալ քայլերից.

  1. Ձեր նույնականացման տվյալների օգնությամբ մուտք գործեք «Իմ Դաշնագիրը» բաժին: Դուք կարող եք ցանկացած պահի վերականգնել գաղտնաբառը «գրանցվել» բաժնում:
  1. Անգլերեն լեզվով լրացրեք «Մոնիտորինգի համար նախատեսված ձևը»- սեղմեք «Իմ հաջողությունները» > «Սկսել» կամ «Մոնիտորինգի համար նախատեսված ձև» կոճակը գլխավոր էջի վերևի երկնագույն մենյուում: Ընտրեք՝ ուզո՞ւմ եք արդյոք մոնիտորինգ իրականացնել գործողությունների մասին հաշվետվությունների միջոցով (բացառությամբ Արտանետումների մոնիտորինգային կադաստրի), կամ Ամբողջական հաշվետվության միջոցով (կցելով առնվազն մեկ թարմ Արտանետումների մոնիտորինգային կադաստր): Խնդրում ենք հաշվի առեք, որ բոլոր կանաչ դաշտերը պարտադիր լրացման են: Նաև հիշեք, որ Դուք պետք է ներկայացնեք առնվազն երեք քայլ որպես հաջողված օրինակ:
  1. Ներբեռնեք Ձեր Մոնիտորինգային հաշվետվությունը (ընտրովի): Մոնիտորինգի համար նախատեսված ձևը լրացնելիս, եթե ցանկանում եք ներառել Ձեր Մոնիտորինգային հաշվետվության փաստաթուղթը, սեղմեք «Ներբեռնել մոնիտորինգային հաշվետվության փաստաթուղթը» կոճակը և այն ներբեռնեք PDF ձևաչափով: Եթե Դուք չեք ցանկանում դա անել, սեղմեք «Անցնել հանձնմանը» կոճակը:
  2. Առցանց հաստատեք Ձեր մոնիտորինգային հաշվետվության հանձնումը. սեղմեք «հանձնել», որպեսզի մոնիտորինգի համար Ձեր լրացրած ձևը պաշտոնապես լինի ընդունված: 2017 թ. ներդրվել է ձևի լրացուցիչ ստուգման համակարգ և այն հնարավորություն է տալիս գտնել սխալներն ու անհամապատասխանությունները: Դրա համար Ձեզ անհրաժեշտ է սեղմել «Տե′ս ծանուցումների ստուգաթերթիկը»: Համակարգը զուգահեռ կաշխատի առցանց դիմումների բազայում, որը մշակել և կառավարում է Եվրոպական Հանձնաժողովի միավորված հետազոտական կենտրոնը:

Խնդրում ենք օգտվել «Հաշվետվությունների ձեռնարկից», առցանց ձևի լրացման քայլերի մասին ձեռնարկից, որոնք տեղադրված են Դաշնագրի կայքում:


Ինչպե՞ս ուղարկել Մոնիտորինգի համար նախատեսված ձևի հանձնման ժամկետի երկարաձգման մասին հարցումը:

Մոնիտորինգի համար նախատեսված ձևի հանձնման ժամկետի երկարաձգման մասին հարցում ուղարկելու համար անհրաժեշտ է ներկայացնել հակիրճ բացատրություն, որի վրա էլ հիմնված է հարցումը: Այն պետք է ուղարկել info@eumayors.eu հասցեով: Երբ հարցումը բավարարվի, Դուք կստանաք հաստատում:

Եթե Դուք անհատ ստորագրող կողմ եք (այսինքն՝ չեք ենթարկվում Դաշնագրի որևէ պաշտոնական համակարգողի).

Անհատ Ստորագրող կողմերին կարող է տրամադրվել ժամկետի 9-ամսյա երկարաձգում, եթե իրավիճակը չի գտնվում տեղական իշխանության վերահսկողության ներքո, եթե երկարաձգումը կապված է մոնիտորինգային հաշվետվության լրացման և դրա՝պաշտոնական ժամկետներում հանձնման հետ:

Եթե Դուք ենթարկվում եք Դաշնագրի պաշտոնական համակարգողին.

Եթե Ձեզ աջակցում է Դաշնագրի պաշտոնական համակարգողը, ապա համակարգողը կարող է աջակցություն ստացող բոլոր ստորագրող կողմերի համար խնդրել ժամկետի 18-ամսյա երկարաձգում:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻՑ ՕՐԻՆԱԿՆԵՐ

arrow

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻՑ ՕՐԻՆԱԿՆԵՐ

Ինչպե՞ս ներկայացնել Ձեր լավագույն փորձը

Դաշնագրի ստորագրող կողմերը պետք է կատարեն հետևյալ գործողությունները.

  • Մուտք գործեք «Իմ Դաշնագիր»,
  • Անցեք «Գործողութունների իմ ծրագիրը»>«Կայուն էներգետիկ զարգացման իմ գործողությունների ծրագիր» և ընտրեք նախկինում կատարված անհրաժեշտ գործողությունը, որն ընդգծված է որպես Լավագույն փորձ՝ սեղմելով «աստղիկի» վրա: Խնդրում ենք ուշադրություն դարձրեք, որ կարելի է ներկայացնել միայն այն գործողությունները, որոնք ներկա ժամանակում դիտարկվում են:

Ձեր տեղեկատվությունը լրացրեք անգլերեն լեզվով. կարճ նկարագրեք ընտրված գործողությունը, այդ թվում CO2 արտանետումների կրճատմանն ուղղված հիմնական տվյալները, էներգախնայողությունը, վերակագնվող էներգիայի արտադրությունը, իրականցման արժեքը, և/կամ աշխատատեղերի ստեղծումը:

Դաշնագրի համակարգողները և աջակիցները պետք է կատարեն հետևյալ գործողությունները.

  • Մուտք գործեք «Իմ Դաշնագիր»,
  • Անցեք «Իմ լավագույն փորձը»> «Ավելացնել նոր լավագույն փորձ»,
  • Ձեր տեղեկությունները լրացրեք անգլերն կամ ռուսերեն լեզուներով, այդ թվում այն ստորագրող կողմերի կարճ նկարագրությունը և նրանց գործողությունները, որոնց վերաբերում է Լավագույն փորձը:

Նշում: Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակն իրավունք ունի ձեր կողմից ներկայացված լավագույն փորձը հեռացնել վեբ-կայքից այն դոպքում, երբ տեղեկությունն ամբողջական չէ և/կամ գործողությունները չեն գտնվում իրականացման փուլում:


Ի՞նչ է լավագույն փորձը

Որպես լավագույն փորձ ներկայացվում են տեղական նախաձեռնությունների այն օրինակները, որոնք իրականացրել են Դաշնագիրը ստորագրող կողմերը, Դաշնագրի համակարգողներն ու համակիրները իրենց տարածքներում և որոնցով իրենք հպարտանում են: Բացի այդ դրանք հաստատվել են որպես օգտակար օրինակներ, որոնցից կարող են օգտվել նաև մյուս տեղական իշխանությունները:

Լավագույն փորձերի կատալոգը մեծ պոտենցյալ ունեցող նախկին փորձի և գործողությունների ներկայացման համար տրամադրում է առցանց հարթակ: Կատալոգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մոնիտորինգային հաշվետվության ներկայացման ժամանակ Դաշնագրի ստորագրող կողմերը պետք է նշեն նվազագույնը երեք իրականացված գործողություն՝ որպես Լավագույն փորձ, իսկ դրանց մասին ավելի մանրամասն տեղեկատվություն պետք է լրացվի ձևում:

ՏԵՂԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՒ ԿԼԻՄԱՅԻ ՕՐԵ

arrow

ՏԵՂԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՒ ԿԼԻՄԱՅԻ ՕՐԵ

Ի՞նչ են Տեղական էներգիայի և կլիմայի օրերը

Տեղական էներգիայի և կլիմայի օրերը տեղական մակարդակում իրականացվող միջոցառումներ են, որոնց նպատակն է բնակչության իրազեկվածության բարձրացումը էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, էներգետիկ ու կլիմայական փոփոխությունների միջև կապերի մասին: Հիմնականում նույն ժամանակահատվածում անցկացվող Էներգիայի օրերն ընթանում են տարբեր քաղաքներում, կարող են տարբերվել միմյանցից, բայց սովորաբար դրանք ներառում են սեմինարներ, ցուցահանդեսներ, էքսկուրսիաներ և բաց դռների օրեր:

Էներգիայի օրեր կարող են անցկացվել այլ միջոցառումների հետ համատեղ (օրինակ՝ քաղաքների օրեր), որոնք կազմակերպվում են տեղական իշխանությունների և/կամ այլ կազմակերպիչների կողմից:

Միջոցառումների կազմակերպման ժամանակ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել այնպիսի տեղեկատվական նյութերին, ինչպիսիք են բրոշյուրները, թերթիկները, որոնք բնակչության և միջոցառումների մասնակիցների համար հեշտացնում են տեղեկատվության ստացումը:


Ինչո՞ւ կազմակերպել Էներգիայի օրեր

Քանի որ CO2 արտանետումների կրճատումը բոլոր համայնքների համար ընդհանուր խնդիր է, այսինքն՝ ոչ միայն համայնքապետարանին պատկանող հաստատությունների և համայնքային տրանսպորտի, այլ նաև բնակելի տների, ծառայությունների ոլորտի համար, ուստի անհրաժեշտ է համայնքի Գործողությունների ծրագրի մշակման գործում ներգրավել նաև տեղական գործընկերների և քաղաքացիների:

Դաշնագրի յուրաքանչյուր ստորագրող կողմ կարող է իր մասնակցության մակարդակը բարձրացնել արդյունավետ հաղորդակցության և տեղեկատվական միջոցառումների միջոցով, որոնք կենտրոնացած են էներգիայի և կլիմայի հետ առնչվող նպատակների վրա:


Ինչպե՞ս ստանալ աջակցություն

Քաղաքապետերի դաշնագրի կայքը կարող է Ձեզ ներշնչել կազմակերպել տեղական էներգիայի օրեր, որոնք իրենց ծրագրով կհամապատասխանեն Դաշնագրի հետ առնչվող միջոցառումներին կամ իրադարձություններին:

Բացի այդ յուրաքանչյուր տարի Եվրոպական հանձնաժողովն անցկացնում է «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ» (EUSEW)՝ կենտրոնանալով էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վրա: Այս շաբաթվա կարևոր մաս են կազմում տեղական էներգիայի օրերը, որոնք կազմակերպում են տեղական իշխանություններն ողջ Եվրոպայի տարածքում:

Տեղական էներգիայի օրերը շահույթ չհետապնդող միջոցառումներ են. նախագիծ, ցուցահանդես կամ ցուցադրություն, որը նպաստում է էներգաարդյունավետության բարելավմանը կամ վերականգնվող էներգիայի օգտագործմանը: Այստեղ նախատեսվում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են համաժողովներ, առցանց միջոցառումներ, թատերական ներկայացումներ, նախապես կազմակերպված տուրեր, բաց դռների օրեր, սեմինարներ, որոնք իրականացվում են ԶԼՄ-ների ուղեկցությամբ:

Ամբողջական տեղեկատվություն «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ»-ի մասին կարող եք ստանալ այս հասցեով info@eusew.eu:

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

arrow

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

Հորիզոն 2020 նոր ծրագրի շրջանակներում ի՞նչ է առաջարկվում տեղական իշխանության մարմիններին

Հորիզոն 2020-ը  հետազոտությունների և  նորարարության ԵՄ խոշորագույն ծրագիր է`շուրջ  80 միլիարդ եվրո բյուջեով, նախատեսված 7 տարվա համար (2014 -2020 թթ.): Ծրագիրն ունի երեք հիմնական առաջնահերթություններ՝ գիտության խթանում, արդյունաբերական առաջնորդություն և սոցիալական խնդիրների լուծում: Այս առաջնահերթությունները տարածվում են տարբեր ոլորտների վրա: Այդ ոլորտներից երկուսը հետաքրքրում են տեղական իշխանություններին՝ «Անվտանգ, մաքուր և արդյունավետ էներգիա» ու «Խելացի, էկոլոգիական և համապարփակ տրանսպորտ»:

«Անվտանգ, մաքուր և արդյունավետ էներգիայի» ոլորտում տեղական իշխանությունների համար սահմանված առաջնահերթությունները հետևյալն են.

  • Էներգաարդյունավետություն՝ EE-5, EE-6, EE-8, EE-9, EE-10, EE-11, EE-15, EE-19, EE-22, EE-23, EE-24, EE-25.
  • Մրցունակ, ցածր ածխածնային էներգիա՝ LCE-21
  • Խելացի քաղաքներ և հանրություն՝ SCC-1, SCC-02 SCC-03
  • Այլ գործողություններ՝ B.1.4. Կայուն էներգիայի ոլորտում նորարարական ֆինանսավորում (Ֆինանսական գործիք EIB-ELENA)

«Խելացի, էկոլոգիական և համապարփակ տրանսպորտի» ոլորտի հիմնական առաջնահերություններից, որոնք սահմանվել են «Մոբիլությունը՝ որպես աճի հիմնական գործոն» մրցույթի ընթացքում, հետևյալներն են.

  • Քաղաքային մոբիլություն՝ MG5.2, MG-4.4, MG-4.5
  • Ենթակառուցվածք: MG-5.3
  • Տրանսպորտային խելացի համակարգեր՝ MG-6.1, MG-6.2, MG-6.3
  • Սոցիալ-տնտեսական և վարքագծային հետազոտություն և հեռանկարային միջոցառումներ՝ ուղղված քաղաքականության մշակմանը՝ MG-8.4, MG-8.5

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար.

  • Տե′ ս Հորիզոն 2020-ի շրջանակներում անցկացված բոլոր միցույթներն այստեղ:
  • Ընդհանուր տեղեկատվություն Հորիզոն 2020 ծրագրի մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես հայտ ուղարկել ֆինանսավորման համար, կարելի է գտնել այստեղ:

էներգաարդյունավետության ոլորտին վերաբերող մրցույթի հետ կապված ցանկացած հարցով տեղեկատվություն կարելի է ստանալ՝ նամակ ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեով  EASME-Energy@ec.europa.eu կամ դիմելով Ձեր երկրի Հորիզոն 2020 ազգային հաղորդակցային կենտրոնին:

ԴԱՇՆԱԳՐԻ ԱՋԱԿԻՑՆԵՐ

arrow

ԴԱՇՆԱԳՐԻ ԱՋԱԿԻՑՆԵՐ

Ովքե՞ր են Դաշնագրի աջակիցները

Դաշնագրի աջակիցներ են համարվում տեղական և տարածքային միավորումները և տեղական իշխանությունների (տեղական ինքնակառավարման մարմինների) ասոցիացիաները, որոնք իրենց հնարավորություններն ու կապերն օգտագործում են Քաղաքապետերի դաշնագրի նախաձեռնությունն առաջ մղելու համար և աջակցում են Ստորագրող կողմերին Դաշնագրով ստանձնած՝ իրենց պարտավորությունների իրականացման գործընթացում:

Աջակիցների ցանկը ներկայացված է այստեղ:


Ի՞նչ դերակատարություն ունեն Դաշնագրի համակիրները:

Նորմատիվ, օրենսդրական և ֆինանսական ոլորտներում, որտեղ իրենք աշխատում են, ունենալով փորձագիտական գիտելիքներ,

Դաշնագրի համակիրներն ունեն հրաշալի հնարավորություն ստորագրող կողմերին խորհրդատվություն տրամադրել՝ ցուցաբերելով անհատական մոտեցում և սահմանել գործող նախաձեռենությունների միջև սիներգիան: Նրանք ստորագրող կողմերին կարող են տրամադրել նաև տեխնիկական աջակցություն: Առաջադրանքները, որոնք իրենց վրա են վերցնում Դաշնագրի համակիրները, հետևյալներն են.

Նպաստել Քաղաքապետերի դաշնագրի նախաձեռնությանը, մոբիլիզացնել գործող և պոտենցյալ ստորագրող կողմերին (ազգային կամ տարածաշրջանային համատեքստում Դաշնագրի գովազդային նյութերի ադապտացիայի, կայքի միջոցով, սեմինարների ու միջոցառումների ընթացքում իրազեկման ճանապարհով):

Աջակցել Դաշնագրի ստորագրող կողմերին և նրանց տրամադրել խորհրդատվություն:

Աջակցել փոխանակումներին և կիսվել գիտելիքներով, փորձով, հաջողված փորձով, գործիքներով ու ռեսուրսներով, որոնք օգտակար են ստորագրող կողմերի համար:

Համագործակցել այլ աջակիցների հետ և Դաշնագրի ազգային/տարածաշրջանային համակարգողների հետ, ստորագրող կողմերի և հետաքրքրված կողմերի հետ, Դաշնագրի հետ առնչվող քաղաքական գործիչների հետ՝ նպատակ ունենալով խթանել համատեղ գործունեությունը և ցուցաբերել համակարգման մոտեցում:

Աջակցություն ցուցաբերել Դաշնագրի անդամներիn կայուն էներգետիկ զարգացմանը, կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանն ուղղված քայլերի իրագործման ճանապարհին,

Մասնակցել Քաղաքապետերի դաշնագրի միջոցառումներին, ինչպես նաև օգնել գտնել այնպիսի միջոցառումներ, որոնց ընթացքում կարելի է Դաշնագիրն առաջ մղել:

Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակ երկու տարին մեկ ներկայացնել հաշվետվություններ, որոնք վերաբերում են նախաձեռնության շրջանակում ձեռնարկված քայլերին, ինչպես նաև մասնակցել Դաշնագրի ռազմավարության իրագործման գործընթացին:

Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը կդադարեցնի Դաշնագրի համակրի մասնակցությունն այն դեպքում, երբ համակիրը չիրագործի վերը նշված պարտավորությունները:


Որո՞նք են Դաշնագրի աջակիցների կարգավիճակ ստանալու առավելությունները

Դաշնագրի աջակիցները, որոնք կմիանան Նախաձեռնությանը, կստանան մի շարք առավելություններ՝ ներառյալ հետևյալ հնարավորությունները.

  • Եվրոպական հանձնաժողովի կողմից ճանաչում,
  • Դաշնագրի հետ կապված միջոցառումների ավելի շատ լուսաբանման հնարավորություն,
  • Այլ քաղաքների ասոցիացիաների հետ փորձի փոխանակում,
  • Մասնակցություն սեմինարներին, բանավիճային խմբերին և այլ տեղեկատվական միջոցառումներին,
  • Տարածքային զարգացման կոնսոլիդացում և տեղական ինքնակառավարման ուժեղացում:

Գործնականում, Ձեր կազմակերպությունը՝ որպես Դաշնագրի աջակից, Դաշնագրի կայքի «Իմ Դաշնագիրը» բաժին մուտքի հնարավորություն ունի՝ պաշտպանված ծածկագրով, որը տալիս է տեղեկատվության տարածման հարթակ տեղեկատվության և հիմնական տվյալների փոխանակման համար: Ինչպես նաև ուժեղացնում է ձեր կազմակերպության տեսողական հասանելիությունը: «Իմ Դաշնագիրը» բաժնի միջոցով Դուք կարող եք.

  • Ապահովել պրոֆիլի մշտական թարմացում,
  • Ապահովել Ձեր լավագույն օրինակների հրապարակայնացումը (օրինակ՝ Ձեր իրականացրած հիմնական քայլերը) Դաշնագրի հանրույթում և դրա շրջանակներից դուրս,
  • Ներբեռնել և կիսվել Հարթակի օգտակար ռեսուրսներով, ինչպես նաև մասնակցել խմբային քննարկումներին,
  • Ծրագրում հրապարակել տեղեկատվություն Ձեր միջոցառումների վերաբերյալ,
  • Ապահովել ցանցային համագործակցություն Դաշնագրի հանրույթի հետ (ֆորումներ, վեբինարներ, միջոցառումներ …) և ներշնչվել մյուսների գործողություններից:

Էքստրանետը` ներքին ցանցը (Իմ Դաշնագիրը) և հրապարակային պրոֆիլը սինքրոնացվում են. տեղեկատվության մեծամասնությունը, որը Դուք մուտքագրում եք ներքին ցանց, արտացոլվում է նաև հանրության համար հասանելի կայքում:


Ինչպե՞ս անդամակցել

Նախաձեռնությանը պաշտոնապես միանալու և աջակցի կարգավիճակ ստանալու համար տեղական իշխանությունների ցանցը պետք է ձեռնարկի հետևյալ քայլերը.

  • Լրացնել Դաշնագրին միանալու առցանց ձև,
  • Մասնակցության հաստատումից հետո անհրաժեշտ է լրացնել ստանդարտ Հռչակագիր: Այն լրացվում է անգլերեն լեզվով և, եթե անհրաժեշտ է, Դաշնագրի աջակցի ազգային լեզվով: Սակայն, ամեն դեպքում, պայմանագրի պաշտոնական տարբերակ է համարվում անգլերեն լեզվով տարբերակը:
  • Լրացված փաստաթուղթն ուղարկվում է էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեով info-east@eumayors.eu առանց ստորագրության, ինչին հաջորդում է համաձայնագրի՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից ստորագրումը:

Պարտավորությունների ստանձնման՝ լրացված և ստորագրված հայտը ստանալուց հետո Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը  կստեղծի Ձեր կազմակերպության առցանց պրոֆիլ, որը Ձեզ հնարավորություն կտա  Դաշնագրի հանրույթում ակտիվ գործունեություն ծավալել և կօգնի Ձեզ ավելի լավ աջակցել Ձեր ասոցացված ստորագրող կողմերին:


Դաշնագրի աջակիցները և Ք«աղաքապետերի դաշնագիր՝հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությունը

Ես 2015թստորագրել եմ համագործակցության համաձայնագիր և դարձել եմ Դաշնագրի աջակիցարդյոք անհրաժե՞շտ է ինձ անդամակցել նաև նոր նախաձեռնությանը

Ոչ, Քաղաքապետերի դաշնագրի գործող աջակիցները, տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները կամ ասոցացված գործընկերները պարտավորություն չունեն անդամակցելու նոր նախաձեռնությանը: Կազմակերպությունը պահպանում է իր կարգավիճակը և կարող է որոշում ընդունել թարմացնել իր պարտավորությունները ստորագրող կողմերի աջակցության առումով և 2030 թ.-ին առաջադրված նպատակներին հասնելու համար և երբ դա անել, ինչպես նաև մշակել հետագա քայլերը, որոնք ուղղված են հարմարվողականությանը: Սակայն Դուք Ձեր տարածքի անդամներին և ստորագրող կողմերին պետք է խրախուսեք միանալ նոր նախաձեռնությանը, որպեսզի ուժեղացնեք նրանց ձգտումները:

Ես դեռ Դաշնագրի աջակից չեմբայց ցանկանում եմ միանալ նոր նախաձեռնությանըԻնչպե՞ս դա անեմ:

Դաշնագրի աջակցողի կարգավիճակ ստանալու կամ Ձեր ունեցած պարտավորությունները թարմացնելու համար մուտք գործեք «Ինչպե՞ս հայտ ուղարկել» բաժին:

ԴԱՇՆԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐ

arrow

ԴԱՇՆԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐ

Ովքե՞ր են Դաշնագրի համակարգողները

Դաշնագրի համակարգողները պետական մարմիններն են, որոնք ունեն իրավասություն և հնարավորություններ ստանձնել ռազմավարական կառավարում, Քաղաքապետերի դաշնագրի ստորագրող կողմերին և նախաձեռնությանը միանալ ցանկացող քաղաքապետարաններին տրամադրել տեխնիկական և ֆինանսական աջակցություն:

Ֆինանսական աջակցությունից բացի համակարգողներն ավանդաբար ստորագրող կողմերին օգնում են CO2 արտանետումների կադաստրի ստեղծման, և/կամ կլիմայի փոփոխությունների հետ կապված ռիսկերի գնահատման, ինչպես նաև ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ գործողությունների ծրագրի իրականացման հարցում:

Եվրոպական հանձնաժողովը Դաշնագրի շրջանակներում ընդունում է երկու տեսակի համակարգողների.

  • Դաշնագրի տարածքային համակարգողներն իշխանության ապակենտրոնացված մարմիններ են, ինչպես օրինակ՝ համայնքները, տեղական իշխանութան մարմինների խմբերը:
  • Դաշնագրի ազգային համակարգողները ազգային, պետական մարմիններ են, ինչպես օրինակ՝ էներգետիկ գործակալությունները և նախարարությունները:

Դաշնագրի համակարգողների ցուցակը ներկայացված է այստեղ:


Ի՞նչ ակնկալել Դաշնագրի համակարգողներից

Եվրոպական հանձնաժողովն ազգային և տարածքային համակարգողներին համարում է որպես Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակի հիմնական գործընկերներ, քանի որ նրանք ունեն կարևոր դերակատարություն ինքնավար տարածքներում տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապի հաստատման հարցում:

Դաշնագրի համակարգողներին առավել բնորոշ են հետևալ գործողությունները.

  • Քաղաքապետերի դաշնագրին միանալ ցանկացող համայնքների թվի աճի խթանում, ինչպես նաև արդեն անդամակցող քաղաքապետարաններին (ստորագրող կողմերին) աջակցություն:
  • Տեխնիկական և ռազմավարական աջակցություն այն քաղաքապետարաններին, որոնք ցանկանում են անդամակցել Դաշնագրին, սակայն չունեն բավարար ռեսուրսներ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ գործողությունների ծրագրերի պատրաստման համար:
  • Ֆինանսական աջակցություն ուղիղ ֆինանսավորման միջոցով (դրամաշնորհներ, սուբսիդիաներ և այլն) կամ տեխնիկական աջակցության համար մասնագետների տրամադրում:
  • Այլ ազգային/տարածքային համակարգողների և համակիրների հետ համագործակցություն համատեղ գործողությունների իրականացման նպատակով:
  • Քաղաքապետերի դաշնագրի միջոցառումներին մասնակցություն և այնպիսի միջոցառումների կազմակերպման աջակցություն, որտեղ կարելի է առաջ մղել Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնությունը:
  • Կանոնավոր կերպով Եվրոպական հանձնաժողովին ներկայացնելու համար Դաշնագրի ռազմավարական նպատակների իրագործման և ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում:

Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը Համակարգողի՝ նախաձեռնությանը մասնակցությունը կդադարեցնի այն դեպքում, եթե չկատարվեն վերոնշյալ պարտավորությունները:


Ի՞նչ առավելություններ ունի Դաշնագրի համակարգողը

Դաշնագրի համակարգողի առավելությունները տարաբնույթ են.

  • Հաստատում և ճանաչում Եվրոպական հանձնաժողովի կողմից:
  • Միջազգային մակարդակով լայնորեն լուսաբանում, հատկապես գործունեության մասին տեղեկատվության տարածում Դաշնագրի կայքում:
  • Եվրոպական գործընկերների հետ փորձի փոխանակման հնարավորություն:
  • Գիտական և տեխնիկական տեղեկատվության ստացում՝ կապված տարբեր գործիքների և մեթոդաբանության հետ:
  • Բանավիճային խմբերին, սեմինարներին և փորձի փոխանակման այլ հարթակներին մասնակցություն:
  • Տարածքային զարգացման կոնսոլիդացում և տեղական ինքնակառավարման մարմինների հնարավորությունների ամրապնդում:

Գործնականում Ձեր կազմակերպությունը՝ որպես Դաշնագրի համակիր ունի մուտքի հնարավորություն կայքի «Իմ դաշնագիրը» բաժին՝ պաշտպանված գաղտնաբառով: Ձեր կազմակերպությանը կտրամադրվի Դաշնագրի հանրույթի հետ տեղեկատվության և հիմնական տվյալների փոխանակման հարթակ,  ինչպես նաև կբարելավի Ձեր կազմակերպության տեսողական հասանելիությունը:

«Իմ դաշնագիրը» բաժնի միջոցով Դուք կկարողանաք.

  • Մշտապես թարմացնել Ձեր պրոֆիլը, ինչպես նաև այն տեղական իշխանությունների պրոֆիլները, որոնք կապված են Ձեր հետ,
  • Առաջարկել ստորագրող կողմերին միանալ Ձեր առցանց պրոֆիլին,
  • Հետևել Ձեզ ենթարկվող ստորագրող կողմի հաջողություններին (ԿԷԶԳԾ, ԿԷԶԿՊԳԾ, մոնիտորինգ…);
  • Ձեզ ենթարկվող ստորագրող կողմի ԿԷԶԳԾ գործողությունների ծրագրի հանձնման ժամկետի՝ 18 ամսով երկարաձգման հարցումի ուղարկում: Տե′ս ինչպես ուղարկել հարցում ժամկետի երկարաձգման մասին:
  • Ձեզ ենթարկվող ստորագրող կողմի մոնիտորինգի հաշվետվության հանձնման ժամկետի՝ 18 ամսով երկարաձգման հարցումի ուղարկում: Տե′ս ինչպես ուղարկել հարցում ժամկետի երկարաձգման մասին:
  • Ապահովել Ձեր լավագույն օրինակների հանրայնացումը (օրինակ՝ Ձեր կատարած հիմնական գործողությունները Դաշնագրի շրջանակներում և դրանից դուրս):
  • Ներուժի փոխանակման համար Հարթակում գտնվող օգտակար ռեսուրսների ներբեռնում և տարածում, ինչպես նաև խմբային քննարկումներին մասնակցություն,
  • Ձեր միջոցառումների մասին տեղեկատվության հրապարակում,
  • Դաշնագրի հանրույթի հետ ցանցային համագործակցություն (համաժողովներ, վեբինարներ, միջոցառումներ…) և ներշնչում այլ մասնակիցների գործունեությամբ:

Ներքին ցանցը (էքստրանետ) («Իմ դաշնագիր») և հրապարակային պրոֆիլը կհամադրվեն. տեղեկատվության մեծ մասը, որը Դուք կմուտքագրեք ներքին ցանց, կարտացոլվի նաև կայքում:


Ինչպե՞ս անդամակցել

Պետական կառավարման ցանկացած մարմին, որը ցանկանում է դառնալ Դաշնագրի պաշտոնական համակարգող, պետք է իրականացնի հետևյալ գործողությունները.

  • Դաշնագրին միանալու համար առցանց ձևի լրացում,
  • Համապատասխան պահանջները հաստատելուց հետո անհրաժեշտ է լրացնել հայտարարությունը, որը Ձեզ կուղարկվի, իսկ այն լրացնելուց հետո անհրաժեշտ է հայտարարությունն ուղարկել Աջակցման կենտրոն (info-east@eumayors.eu):

Համապատասխան ձևով հայտի լրացումից և ստորագրումից հետո Դուք ստանձնում եք պարտավորություններ: Դրանից հետո Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը կստեղծի Ձեր կազմակերպության առցանց պրոֆիլը, որը Ձեզ հնարավորություն կտա ակտիվ մասնակցություն ունենալ Դաշնագրի հանրույթում և կկարողանաք ավելի լավ աջակցել ձեր ասոցացված ստորագրող կողմերին:


Քաղաքապետերի դաշնագրի համակիրները և «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նոր նախաձեռնությունը

Ես ստորագրել եմ գործընկերության համաձայնագիր 2015թ. և դարձել եմ Դաշնագրի համակիր, արդյոք ինձ անհրաժե՞շտ է միանալ նոր նախաձեռնությանը:

Ոչ, Քաղաքապետերի դաշնագրի գործող համակիրները պարտավորություն չունեն միանալու նոր նախաձեռնությանը: Կազմակերպությունը պահպանում է իր կարգավիճակը և կարող է որոշում ընդունել թարմացնել իր պարտավորությունները՝ ուղղված 2030 թ. նպատակների իրականացմանը՝ ստորագրող կողմերին աջակցություն տրամադրելուն, ինչպես նաև մշակել հարմարվողականությանն ուղղված հետագա քայլերը: Սակայն Դուք պետք է խրախուսեք Ձեր տարածքում գտնվող ստորագրող կողմերին և Ձեզ ենթակա անդամներին միանալ նոր նախաձեռնությանը:

Ես դեռ Դաշնագրի համակիր չեմ և ցանկանում եմ միանալ նոր նախաձեռնությանը: Ինչպե՞ս դա անեմ:

Դաշնագրի համակրի կարգավիճակ ստանալու կամ Ձեր պարտավորությունները թարմացնելու համար այցելեք «Ինչպե՞ս հայտ ուղարկել» բաժին:

ՏԵՂԱԿԱՆ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

arrow

ՏԵՂԱԿԱՆ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչո՞ւ է, այնուամենայնիվ, անհրաժեշտ, որպեսզի Տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները ներգրավվեն Քաղաքապետերի դաշնագրի աշխատանքներում:

Քաղաքապետերի դաշնագրի պահանջների բավարարումը և Դաշնագրի սահմանած նպատակներին հասնելը պահանջում է ոչ միայն քաղաքական պարտավորություններ, այլև տեխնիկական ներուժ: Բազում տասնամյակների ընթացքում տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները շարունակում են խաղալ կարևոր դերակատարություն այդ ոլորտում, իսկ նրանց իմացություններն ու փորձը տեղական էներգետիկ քաղաքականության ոլորտում օգտակար է Դաշնագրի ստորագրող կողմերի համար: Այդ պատճառով Քաղաքապետերի դաշնագիրը լավ հնարավորություն է ստեղծում էներգետիկ գործակալությունների համար, որպեսզի նրանց դերակատարությունն ավելի մեծանա և նրանց կատարած գործողությունները ստանան ավելի մեծ տեսանելիություն:

Տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները կրկնակի դերակատարություն ունեն իրենց առաքելության շնորհիվ. առաջին՝ կազմակերպչի դեր են կատարում, որն աջակցում է Քաղաքապետերի դաշնագրի տարածմանը քաղաքներում և գյուղերում, երկրորդ՝ հանդես գալով որպես Դաշնագրի ստորագրող կողմերին տեխնիկական գիտելիքներ տրամադրող՝ հատկապես նրանց, որոնք չունեն բավարար ֆինանսական և/կամ մարդկային ռեսուրսներ Դաշնագրով սահմանված իրենց պարտավորությունների կատարման համար:

Տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները ստորագրում են իրենց տարածաշրջանների միայն պետական մարմինների հետ համագործակցության համաձայնագիր, որպեսզի նրանց աջակցեն Դաշնագրի նպատակների իրագործման հարցում: Տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները կարող են սերտորեն համագործակցել նաև Դաշնագրի համակարգողների և համակիրների հետ՝ հանդես գալով որպես «զինված թև» Դաշնագիրը ստորագրող կողմերին տեխնիկական աջակցության տրամադրման համար:


Ինչպե՞ս միանալ Քաղաքապետերի դաշնագրի աշխատանքներին

Տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները կարող են հանդես գալ որպես «Դաշնագրի ազգային համակարգողներ»:

Տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները կարող են միանալ նախաձեռնությանը՝ ստորագրելով համապատասխան պարտավորություններ, որոնց համաձայն նրանք կաջակցեն տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց տարածքում: Ընթացակարգի մասին ավելին՝ այստեղ:

ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ՝ ԱՐԵՒԵԼՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱ

arrow

ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ՝ ԱՐԵՒԵԼՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱ

Ի՞նչ է համագործակցության հարթակը

Համագործակցության հարթակը հնարավորություն է տալիս Քաղաքապետերի դաշնագրի ստորագրող կողմերին՝ նախկին Արևելյան բլոկից և հետխորհրդային տարածքից, միմյանց միջև քննարկումներ ծավալել: Այս ստորագրող կողմերն ունեն ընդհանուր պատմություն, նախկինում նաև միասնական վարչական համակարգ, որը մինչև այժմ ունի ազդեցություն տեղական իշխանությունների որոշումների ընդունման հարցում:

Համագործակցության հարթակը ստորագրող կողմերին հնարավորություն է տալիս Արտանետումների ելակետային կադաստրի մշակման, մոնիտորինգի, ԿԷԶԳԾ-ի մշակման հարցում իրականացնել փորձի փոխանակում: Մասնավորապես, հարթակը պետք է նոր ստորագրող կողմերին հնարավորություն տա ստանալ խորհուրդներ և երաշխավորություններ ավելի վաղ նախաձեռնությանը միացած քաղաքների կողմից:


Ո՞վ կարող է դառնալ հարթակի մասնակից

Հարթակին կարող են մասնակից դառնալ Դաշնագրի ստորագրող կողմերը, համակարգողները և աջակիցները Արևելյան բլոկից և նախկին խորհրդային տարածքից:


Ի՞նչ հարցեր կարող են քննարկվել

Ցանկացած տեխնիկական հարց կամ երաշխավորություն, որը կապված է Արտանետումների ելակետային կադաստրի մշակման, իրականացման և մոնիտորինգի, ինչպես նաև Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի մշակման հետ, կարող է քննարկվել հարթակում: Վարչական բնույթի հարցերով (օրինակ՝ մուտքի գաղտնաբառ, ներքին ցանց, փաստաթղթերի հանձնման ժամկետի երկարաձգում և այլն) խնդրում ենք դիմել աջակցման կենտրոն հետևյալ հասցեներով info-east@eumayors.eu կամ info@eumayors.eu:


Լեզու

Դուք կարող եք հաղորդագրություններ գրել անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:


Ինչպե՞ս կարող եմ դառնալ հարթակի մասնակից

Մուտք գործեք կայքի «Իմ դաշնագիրը» բաժին՝ օգտագործելով Ձեր էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը: Մուտք գործեք «Իմ հաշիվ» (My account), իսկ հետո «Իմ էջ» (my profile) և միացեք հարթակին՝ «Քաղաքապետերի դաշնագիր-Արևելքի քննարկումների ցուցակ» հատվածում սեղմելով «այո» կոճակը:

Մուտք գործեք այս հասցե http://lists.eumayors.eu/sympa և սեղմեք «Առաջին միացո՞ւմ» կոճակը: Մուտքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն և սեղմեք «Ստանալ առաջին գաղտնաբառ» կոճակը: Գաղտնաբառը կուղարկվի Ձեր էլ. փոստին: Խորհուրդ է տրվում ստուգել, որպեսզի նամակը չընկնի «Սփամ»:


Ինչպե՞ս օգտագործել համագործակցության հարթակը

Համագործակցության հարթակը Ձեզ հնարավորություն է տալիս հաղորդագրություններ և հարցումներ ուղարկել հարթակի բոլոր մասնակիցներին:

Հարթակի մասնակից դառնալով՝ Դուք կարող եք հաղորդագրություններ ուղարկել էլեկտրոնային նամակների տեսքով հետևյալ հասցեով՝ covenant-east-discussions@lists.eumayors.eu: Հարթակի մյուս բոլոր մասնակիցները Ձեզ կուղարկեն հարցեր՝ հաղորդագրության տեսքով:

Եթե Դուք ցանկանում եք պատասխանել որևէ մեկի հարցին, խնդրում ենք դա անել՝ ուղարկելով պատասխանը պարունակող նամակ հետևյալ հասցեով՝ covenant-east-discussions@lists.eumayors.eu:


Ինչպե՞ս կարելի է դուրս գալ հարթակից

Համագործակցության հարթակի փոստային ցուցակից դուրս գալու համար, խնդրում ենք մուտք գործել ներքին ցանց (էքստրանետ) «Իմ դաշնագրի» միջոցով՝ օգտագործելով Ձեր էլ. փոստն ու գաղտնաբառը:

Մուտք գործեք «Իմ հաշիվ» (My account), իսկ հետո «Իմ էջ» (my profile) և չեղյալ համարեք հաղորդագրություններին բաժանորդագրությունը՝ «Քաղաքապետերի դաշնագիր-Արևելքի քննարկումների ցուցակ» հատվածում սեղմելով «ոչ» կոճակը: