2018թ. ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան նվիրված տեղեկագիր հատուկ թողարկում №5

Այս հատուկ թողարկումը նվիրված է 2018թ.-ին ԵՄ կայուն էներգիայի շաբաթի տոնակատարությանը Արևելյան գործընկերության երկրներում: Այն կարևորում է տեղական իշխանությունների, մասնավոր հաստատությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից կազմակերպված գործողությունների և միջոցառումների մեծ բազմազանությունը Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Էներգետիկայի օրերը նպատակ ունեին քաղաքացիների և բիզնեսի շրջանում խթանել էներգախնայողության առաջավոր փորձը, ներշնչել նորարարական գաղափարներ և համատեղել ջանքերը՝ ուղղված կլիմայի փոփոխության հետևանքները հաղթահարելու, էներգախնայողության և էներգետիկ անվտանգության բարելավման ԵՄ նպատակներին: