Տեղեկագիր, թողարկում №9

2019թ.-ին Ուկրաինան, որը Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի առաջատարն է, երկրում նշում է Դաշնագրի տասնամյակը: Տեղեկագրի իններորդ թողարկումը նվիրված է Ուկրաինայի քաղաքապետարանների փորձին և ձեռքբերումներին նախաձեռնության շրջանակներում, որոնք փոխեցին Եվրոպայի էներգետիկ կառուցվածքը և նրա քաղաքացիների վերաբերմունքը էներգիայի և կլիմայի նկատմամբ: Դուք կծանոթանաք հիմնական փաստերին և թվերին, Ուկրաինայում Քաղաքապետերի դաշնագրի ստորագրողների հաղորդակցության և համագործակցության նոր գործիքի` Էներգիկ և կլիմայական անցման մունիցիպալ հարթակին, ինչպես նաև 17 ցուցադրական նախագծերին, որոնք իրականացվել են Ուկրաինայում «CoM-DeP» ծրագրի շրջանակներում: Տեղեկագիրը տեղեկացնում է նաև Թբիլիսիում Դաշնագրի երկու ծրագրերի համատեղ ղեկավարող կոմիտեի (ՂԿ) հանդիպման, ինչպես նաև ԱլԳ երկրներում Դաշնագրին անդամակցող համայնքների համար կազմակերպված կարողությունների ամրապնդման, տեղեկացման և աջակցման գործողությունների մասին: