Տեղեկատու տվյալների գործիք

Գործիքը պարունակում է ազգային էներգասպառման ցուցանիշների տվյալների բազա տարբեր ոլորտների և էներգակիրների համար՝ «Քաղաքապետերի դաշնագիր — Արևելք» (CoM East) խմբի անդամ 11 երկրներից յուրաքանչյուրի համար, այն է՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան:
Հարկ է նշել, որ գործիքը նախատեսված է տեղեկատու տվյալներ տրամադրելու համար, որոնք կօգնեն Ձեզ տեղական տվյալների բացակայության պայմաններում: Սա կարող է հատկապես օգտակար լինել փոքր համայնքների համար, որտեղ տեղական տվյալների հավաքման համակարգ չկա: Տեղեկատու տվյալների գործիքի օգտագործումը հեշտացնելու համար մշակվել է դրա օգտագործման ուղեցույցը, որը պարզաբանում է հիմնական մուտքային տվյալները, ինչպես նաև գործիքի կողմից հաշվարկված ելքային տվյալները: