Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է ԵՄ կլիմայական և էներգետիկ նախաձեռնությունը ներկայացնել Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներին: Ծրագիրը աջակցում է տեղական իշխանություններին կայուն էներգետիկ քաղաքականության իրականացման և էներգամատակարարման անվտանգություն ամրապնդման գործում և նպաստում նրանց մասնակցությանը կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործընթացներում: Ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի սեպտեմբերին: Ծրագրի առաջին փուլը (2011-2015թթ.) ընդգրկել է ԱլԳ և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների 11 երկիր: Երկրորդ փուլի շրջանակներում (2016-2020թթ.) ծրագրում ընդգրկվել են ԱլԳ տարածաշրջանի վեց երկրները: Երրորդ փուլը (2021-2025թթ.) աջակցում է ԱլԳ 5 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) համայնքներին:
Դաշնագրին անդամակցող համայնքները պարտավորվում են՝
- Մինչև 2030 թվականը նվազեցնել CO2-ի արտանետումները առնվազն 35%-ով:
- Բարձրացնել դիմակայունությունը՝ հարմարվելով կլիմայի փոփոխության ազդեցություններին և իրականացնելով կլիմայի փոփոխության ռիսկերի և խոցելիության գնահատում:
- Պայքարել էներգետիկ աղքատության դեմ:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության նպատակները.
Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել ԱլԳ երկրներում տեղական իշխանություններին կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման ռազմավարությունների մշակման և իրականացման գործում, այդպիսով էականորեն նպաստելով ջերմոցային գազերի արտանետումների և էներգիայի սպառման նվազմանը, վերականգնվող էներգիայի արտադրության ավելացմանը և հարմարվողականությանը կլիմայի փոփոխության ազդեցություններին:
Հատուկ նպատակները կարող են նկարագրվել հետևյալ կերպ.
- «Քաղաքապետերի գլոբալ դաշնագիր» նախաձեռնության համատեքստում, ավելի ուժեղ կենտրոնացում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության տարածաշրջանային ինքնության վրա՝ նախաձեռնության շարունակական ինտեգրմամբ ազգային համակարգերում:
- Դաշնագրի առկա և պոտենցիալ ստորագրողներին, ինչպես նաև Դաշնագրի համակարգողներին և աջակիցներին նպատակային աջակցության և կարողությունների զարգացման շարունակական տրամադրումը:
- Ուղղակի նպատակային աջակցություն համայնքային էներգետիկ և կլիմայական ծրագրերին:
- Համայնքապետարանների համար ավելի բարենպաստ ցանցային հնարավորություններ ստեղծելու և շահագրգիռ կողմերի ավելի լայն շրջանակի ներգրավման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրում:
- Ավելի խիստ և առաջադեմ հաղորդակցություն կլիմայի և էներգետիկ հարցերի վերաբերյալ՝ կենտրոնանալով քաղաքացիական ներգրավվածության վրա:
- Ավելի մեծ շեշտադրում Դաշնագրի շրջանակներում քաղաքացիական հասարակության հզորացման վրա և, մասնավորապես, կանանց և երիտասարդների դերի վրա կլիմայական գործողություններում:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության հիմնական գործողությունները.
- Ինստիտուցիոնալ հարաբերություններ և համագործակցություն համապատասխան շահագրգիռ կողմերի, նախագծերի և ծրագրերի հետ:
- Համայնքապետարանների, Դաշնագրի համակարգողների և աջակիցների կարողությունների զարգացում՝ դասընթացների, վեբինարների, ճանաչողական այցերի և համապատասխան աջակցության միջոցով:
- Տեխնիկական և մեթոդական աջակցություն համայնքներին:
- Տեխնիկական աջակցություն ծրագրի նախապատրաստման և ֆինանսավորման որոնման հարցում:
- Ցանցային և փոխանակման փորձ:
- Հաղորդակցություն և տեղեկացվածության բարձրացում:
Թիրախային խմբեր.
- Դաշնագրին անդամակցող համայնքներ:
- Ազգային և տարածքային համակարգողներ (նախարարություններ և մարզպետարաններ):
- Դաշնագրի աջակիցներ (տեղական իշխանությունների ասոցիացիաներ):