Մոլդովա, Կանտեմիր. 4 հասարակական շենքերի ջերմամեկուսացում

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կանտեմիր. Կրթական շենքերի ջերմային վերականգնում — CanTREB» ծրագիրն իրականացվել է Քաղաքապետերի դաշնագրի ցուցադրման նախագծերի շրջանակներում, Կանտեմիրի քաղաքապետարանի և «Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի դաշինք» ՀԿ-ի կողմից: Չորս հանրային շենքեր (2 մանկապարտեզներ, ճեմարան և գիմնազիա) վերակառուցվել են եվրոպական լավագույն փորձին համապատասխան և թույլ են տվել քաղաքապետարանին կրճատել դրանց պահպանման և շահագործման ծախսերը, ինչպես նաև բարելավել երեխաների և հասարակական հաստատությունների աշխատողների ներքին պայմանները: Ավելին, կառուցվել է կենսազանգվածով աշխատող կաթսա՝ արդիականացված շենքերի ջերմային էներգիա ապահովելու համար: