ԿՓ մեղմում և հարմարվողականություն, ԱՄՍՆԳ/ԱՄՍԳ, ֆինանսներ
- Ուկրաինա
- diachuk@ief.org.ua
Հաշվի առնելով «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության ընդլայնումը դեպի Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջան և նախաձեռնությանը միացող համայնքների թվի աճը, համայնքների կողմից ստանձնվող ավելի հավակնոտ հանձնառությունները և մշտադիտարկման ու հաշվետվայնության խստացող պահանջներն, ինչպես նաև տեղական կլիմայական և էներգետիկ քաղաքականություններն ազգային (օրինակ՝ Ազգային մակարդակով սահմանված գործողություններ) և միջազգային (օրինակ՝ Քաղաքապետերի գլոբալ դաշնագիր) ռազմավարությունների և ընթացակարգերի հետ ներդաշնակեցման անհրաժեշտությունը, արդիական է դարձել տարածաշրջանային մեթոդաբանական խորհրդատվական մարմնի ստեղծման անհրաժեշտությունն, որը պետք է նպաստի նախաձեռնության զարգացմանը՝ ի շահ մասնակից համայնքների:
Խորհրդատվական խմբի հիմնական նպատակն է՝ համախմբել առաջադեմ ստորագրողներին, շահագրգիռ կողմերին և համապատասխան ոլորտների փորձագետներին, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Դաշնագրի հիմնական մեթոդաբանական և ռազմավարական զարգացումների վերաբերյալ ինչպես առանձին երկրներում, այնպես էլ ԱլԳ տարածաշրջանում:
Միևնույն ժամանակ, Խումբը կնպաստի ԱլԳ և այլ տարածաշրջանների խորհրդատուների և փորձագետների միջև հաղորդակցության ամրապնդմանը և փորձի փոխանակմանը:
Խմբում ընդգրկված են Դաշնագրի ազգային և տարածքային համակարգողների, Դաշնագրի աջակիցների, առաջադեմ համայնքների և շահառուների ներկայացուցիչները, ինչպես նաև Խմբի քննարկումների ընդհանուր կամ ոլորտային թեմաներին առնչվող գիտելիքներ ունեցող փորձագետները:
Խմբի հանդիպումներն ու առցանց քննարկումները կկազմակերպվեն տարին մեկ կամ երկու անգամ, սակայն, անհրաժեշտության դեպքում, քննարկումները կարող են ավելի հաճախ կազմակերպվել։
Խմբի կողմից ներկայացվող առաջարկությունները պետք է հաշվի առնվեն «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության քարտուղարության և ծրագրի Ղեկավար կոմիտեի կողմից:
Խմբի աշխատանքը աջակցվում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից իր Տեխնիկական աջակցության խմբի միջոցով՝ որպես Խորհրդատվական խմբի տեխնիկական քարտուղարություն, որի կազմում ընդգրկված են.
• Իրինա Հորոդիսկա, ծրագրի կարողությունների զարգացման և աջակցության համակարգող
• Արտեմ Խարազյան, ծրագրի տարածաշրջանային տեխնիկական աջակցության համակարգող
Քարտուղարությունը պատասխանատու է հետևյալ գործունեությունների համար.
• Խմբի հանդիպումների կազմակերպում.
• Հանդիպումների և քննարկումների նյութերի պատրաստում և հաղորդում.
• Նիստերի վարում և Խմբի կողմից ընդունված որոշումների արձանագրում.
• Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների տրամադրում Խմբի մասնակիցների պահանջով.
• Ստացված դիտողությունների և առաջարկությունների ընդգրկում վերջնական փաստաթղթերում և այլն:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում ձևավորված տարածաշրջանային փորձագիտական խմբի առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2024թ. հունիսի 5-ին Քիշնևում (Մոլդովա):
Հանդիպման նպատակն էր քննարկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանն անդամակցող համայնքների համար մինչև 2050թ. ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների կրճատման և կլիմայական չեզոքության նոր երկարաժամկետ հանձնառությունների սահմանումը, միևնույն ժամանակ վերահաստատելով միջանկյալ հանձնառությունը՝ մինչև 2030թ.-ը կրճատել ՋԳ արտանետումները առնվազը 35%-ով: Բացի այդ, փորձագիտական խմբի նպատակն էր մշակել երկարաժամկետ թիրախների սահմանման վերաբերյալ առաջարկություններ՝ նախաձեռնության Խորհրդի կողմից դրանց հետագա քննարկման և հաստատման նպատակով:
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ազգային փորձագիտական խմբերի, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության տարածաշրջանային փորձագիտական խմբի Քարտուղարության, Մոլդովայում ԵՄ պատվիրակության, ԵՀ Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի, ինչպես նաև ԵՀ հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինություն և «Կլիմատ Ալյանս» կազմակերպության ներկայացուցիչները (առցանց):
Մասնակիցներին ներկայացվեցին տարածաշրջանային փորձագիտական խմբի ստեղծման նպատակները, ԵՄ կլիմայական չեզոքության երկարաժամկետ ռազմավարությունը, որը ամրագրված է ԵՄ Կլիմայական օրենքով և Կանաչ համաձայնագրով, ինչպես նաև ազգային փորձագիտական խմբերի կողմից ներկայացված նախնական առաջարկությունները, որոնք հիմնված են Արևելյան գործընկերության երկրներում արված հարցումների և քննարկումների արդյունքների վրա:
Քարտուղարության և Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի կողմից ներկայացրած զեկույցներից հետո ԱլԳ ազգային պատվիրակությունները ներկայացրեցին կլիմայի փոփոխության ոլորտում ազգային ռազմավարությունների հիմնական դրույթները և տեղեկացրեցին տարածաշրջանային խմբին ազգային փորձագետների կողմից ներկայացված վերջնական առաջարկությունների մասին:
Հանդիպման եզրափակիչ նիստում մասնակիցները քննարկեցին ներկայացված առաջարկությունները, ներկայացված մոտեցումները՝ լուծելու հիմնական խնդիրները, ինչպիսիք են կլիմայի փոփոխության ոլորտում մասնակից երկրների ազգային ռազմավարություններում (Ազգային մակարդակով սահմանված գործողություններում) սահմանված և Դաշնագրին անդամակցող համայնքների կողմից ընտրված ելակետային տարիների շեղումները, 1990թ.-ի դրությամբ համայնքների մակարդակով ելակետային տվյալների բացակայությունը, ինչը բարդացնում է ազգային և ենթազգային հանձնառությունների ներդաշնակեցումը: Միևնույն ժամանակ, ձևակերպվեցին ստորև ներկայացված համաձայնեցված առաջարկություններ համայնքների համար՝ մինչև 2050թ. ՋԳ արտանետումների նվազեցման երկարաժամկետ թիրախների առումով, որոնք կներկայացվեն «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության Խորհրդի դիտարկմանը:
Ստորագրողներին (համայնքներին) աջակցելու համար իրենց պարտավորությունները ավելի հեշտ իրականացնելու համար, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը կդիմի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնին հնարավորինս արագ մշակել համապատասխան մեթոդաբանություն / գործիք հետևյալի համար՝
Առաջարկվող առաջարկությունները հաստատվել են 2024 թվականի սեպտեմբերի 3-ին նախաձեռնության խորհրդի երկրորդ հանդիպման ժամանակ, մինչդեռ վերը նշված նոր քանակական պարտավորությունը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարից: