Ի՞նչ է Քաղաքապետերի Դաշնագիրը:
«Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությունը աշխարհում տեղական կլիմայական և էներգետիկ գործողությունների ամենամեծ շարժումն է: Այն միավորում է հազարավոր տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք կամավոր սկզբունքով պարտավորվել են իրականացնել ԵՄ կլիմայական և էներգետիկ նպատակները:
Այս նախաձեռնությունը այժմ միավորում է 140-ից ավելի երկրներում 13,000-ից ավելի տեղական և տարածաշրջանային իշխանություններ՝ մասնագիտացված գրասենյակների միջոցով վերջիններին տրամադրելով տեխնիկական և մեթոդաբանական աջակցություն, որը անհրաժեշտ է տեղական կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման ռազմավարությունների մշակման և իրականացման համար:
Մեկնարկվելով ԵՄ-ի կողմից 2008 թվականին, Դաշնագիրը ընդլայնվել է աշխարհի այլ տարածաշրջաններ: Քաղաքապետերի գլոբալ դաշնագիրը հիմնվում է վերջին տարիների ընթացքում Եվրոպայում և նրա սահմաններից դուրս ձեռք բերված փորձի և նախաձեռնության հաջողության հիմնական գործոնների վրա, այն է՝ վարից վեր կառավարման մոտեցում, բազմամակարդակ համագործակցության մոդել և համատեքստային գործողությունների շրջանակ: