«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը իրականացնող կոնսորցիում

Energy cities / Էներջի սիթիզ

Ավելի շատ տեղեկատվություն

Էներջի սիթիզը (կոնսորցիումի առաջնորդ) Էներգիայի նոր աղբյուրներին անցման ոլորտում տեղական իշխանությունների եվրոպական ասոցիացիա է: 2017-2020 թթ. Էներգի սիթիզը Հայդելբերգ քաղաքի նախագահության ներքո է (Գերմանիա, DE), որի տնօրենների խորհուրդը ներառում է 11 եվրոպական քաղաք: Ասոցիացիան, որը ստեղծվել է 1990 թվականին, ներկայացնում է ավելի, քան 1000 փոքր և մեծ քաղաքներ՝ 30 երկրում: Էներգի Սիթիզի կառույցները տեղակայված են Բրյուսելում (Բելգիա, BE) and Բեզանսոնում (Ֆրանսիա, FR).

Climate alliance / Կլիմայական դաշինք

Ավելի շատ տեղեկատվություն

Կլիմայի ալյանսը եվոպական խոշորագույն տեղական ցանցն է, որը հիմնադրվել է 1990 թվականին և որը միավորում է մոտավորապես 1700 գյուղ և փոքր ու մեծ քաղաքներ՝ 26 եվրոպական երկրում, ինչպես նաև տարաբնույթ տարածքային կառավարություններ, հասարակական և այլ կազմակերպություններ, որոնք ակտիվորեն պայքարում են կլիմայական փոփոխությունների դեմ: Ալյանսի անդամներ գյուղերը և քաղաքները, որոնք տարբեր ժողովրդագրական ցուցանիշներ ունեն, կլիմայական փոփոխությունը տեղական մակարդակով որոշման կայացման պահանջ ներկայացնող գլոբալ հիմնախնդիր են դիտարկում:

Kommunalkredi̇t publi̇c consulti̇ng

Ավելի շատ տեղեկատվություն

KPC-ն ավստրիական խորհրդատվական ընկերություն է, որը գործում է 1993 թվականից՝ «Կոմունալկրեդիտ» բանկի կազմում, իսկ 2003 թվականից՝ որպես խմբի ներոք գործող առանձին իրավաբանական անձ:

KPC-ն առաջարկում է խորհրդատվական և ծրագրերի կառավարման ծառայություններ և գործում է որպես գործընկեր և ծառայություններ մատուցող պետական ​​հատվածի հաճախորդների և ազգային / միջազգային ֆինանսական հաստատությունների համար:

Այս տարիների ընթացքում KPC-ն կուտակել է մեծ փորձ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի, ջրի և սանիտարական մաքրման, աղտոտված տարածքների, կլիմայական ֆինանսավորման, ֆինանսական կառույցների նախագծման և իրականացման և աջակցման սխեմաների բնագավառներում, այնպիսի գործողությունների միջոցով, ինչպիսիք են` զարգացման խորհրդատվություն, բնապահպանական հիմնադրամի կառավարում և քաղաքական խորհրդատվություն: Այս տարիների ընթացքում KPC-ն կուտակել է մեծ փորձ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի, ջրի և սանիտարական մաքրման, աղտոտված տարածքների, կլիմայական ֆինանսավորման, ֆինանսական կառույցների նախագծման և իրականացման և աջակցման սխեմաների բնագավառներում, այնպիսի գործողությունների միջոցով, ինչպիսիք են` զարգացման խորհրդատվություն, բնապահպանական հիմնադրամի կառավարում և քաղաքական խորհրդատվություն: KPC-ի մասնակցությունը նպաստում է տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայուն զարգացմանը տարբեր ոլորտներում և երկրներում:

Որակի կառավարումը KPC-ի համար առաջնային գերակայություն է, որը հավաստագրված է ISO 9001-ի համաձայն և կիրառում է որակի կառավարման բարձրագույն ստանդարտներ ներքին գործընթացների և ծառայությունների իրականացման ընթացքում: Յուրաքանչյուր հանձնարարականի համար KPC-ն հարմարեցնում է որակի կառավարման հայեցակարգը` իր հաճախորդի պահանջներին համապատասխան:

Energy efficient cities of Ukraine / Ուկրաինայի էներգաարդյունավետ քաղաքները

Ավելի շատ տեղեկատվություն

Ուկրաինայի էներգաարդյունավետ քաղաքաները (ՈՒԷՔ) հիմնադրվել է 2007 թվականին: Այսօր ՈՒԷՔ-ը միավորում է ավելի, քան 85 ուկրաինական թե՛ մեծ և թե՛ փոքր քաղաք՝ ՈՒկրաինայի բոլոր տարածքային շրջաններից: ՈՒԷՔ-ն, իր հերթին, տեղական իշխանությունների երկու եվրոպական ասոցիացիայի՝ «Էներգի Սիթիզ»-ի և «Կլիմայի ալյանս»-ի, անդամ է: Այն ՈՒկրաինայում Քաղաքապետերի դաշնագրի աջակից միակ ազգային կառույցն է:

Այն տեղական ինքնակառավարման մարմինների կամավորական, ոչ կառավարական, ոչ առևտրային ասոցիացիա է,  որը ստեղծվել է արդի տեղեկատվության, նոր տեխնոլոգիաների, ներդրումների, համագործակցությունների զարգացման, և այնպիսի ոլորտներում ուկրաինական ու օտարերկրյա գործընկերների միջև փորձի փոխանակմամբ իր անդամների և համապատասխան տարածքային կազմավորումների կարիքները բավարարելու նպատակով, ինչպիսիք են՝ էներգետիկ լռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործումը, բարձրորակ էներգետիկ ծառայությունների տրամադրումը, էներգետիկ անվտանգության ավելացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և բնակավայրերի զարգացման ապահովումը:

ԴԱՇԻՆՔ ՀԱՆՈՒՆ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ, ՄՈԼԴՈՎ

Ավելի շատ տեղեկատվություն

Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ալյանսը (ԷՎԷԱ) Մոլդովայի Հանրապետության էներգետիկայի ոլորտի առաջատար ոչ կառավարական կազմակերպություն է: ԷՎԷԱ-ի նպատակն է հանձն առնել էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում ռազմավարությունների և քաղաքականությունների առաջխաղացումը: Այդ նպատակով ԷՎԷԱ-ն կիրառում է համապարփակ ներքևից վերև և վերևից ներքև մոտեցում, որը տարածվում է երեք առանցքային ոլորտի վրա` աջակցություն էներգետիկ քաղաքականության բարեփոխումներին, աջակցություն տեղական հան­րա­յին իշխանություններին, փիար և հաղորդակցություն: Սկսած 2012 թվականից ԷՎԷԱ-ն ԵՄ Քաղաքա­պե­տերի դաշնագիր նախաձեռնության շրջանակներում մունիցիպալ կազմավորումների համար ծառայել է որպես աջակցող կառույց՝ նրանց  տրա­մադրելով ՔԴ հանձնառությունների կատարման վերաբերյալ տեխնիկական և ֆինանսական ուղեցույցներ: Այս ջանքերը նյութականացվել են տարածաշրջանում մի շարք էներգաարդյունավետ ծրագրերի ցուցադրումներում, տեխնոլոգիաների և նոու-հաուի փոխանցմամբ:

Interakcia

Ավելի շատ տեղեկատվություն

Ինտերակցիա հիմնադրամը ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծում և բարելավում է Բելառուսական տարածքային շրջանների և քաղաքների կայուն զարգացման պայմանները:

Ինտերակցիա Բելառուս հիմնադրամը գտնում է, որ նման պայմանները, հիմնվելով յուրահատուկ տարածքային առանձնահատ­կութ­յունների վրա, վերջ ի վերջո, կհանգեցնեն տեղացիների՝ ռեզիդենտների, կյանքի որակի էական բարելավմանը: Յուրաքանչյուր տարա­ծաշրջան մի տարածք է, որը պարծենում է առաջընթացի իր սեփական, յուրօրինակ ներուժով:

Հիմնադրամի գործունեության նպատակը նման տարածաշրջանային ներուժը բացահայտելն ու խթանելն է: Տարա­ծաշրջանը կարող է շարունակական և կայուն աճ ապահովել, երբ այն օժտված է ներդրողների և զբոսաշրջիկների ներգրավման կարողություններով, երբ այն ապահովում է գործարար հնարավորություններ և ռեկրեացիոն հարմա­րութ­յուն­ներ: Ինտեգրացիայի մասնագետները աշխատել են Բելառուսի 20 մարզում և այնտեղ իրականացրել բազմաթիվ զարգացման ծրագրեր: Այս նախաձեռնությունները արագացնում են տնտեսական աճը, պաշտպանում տեղական շրջակա միջավայրը, ձևավորում հարմարավետ ենթակառուցվածքներ, առաջ մղում տարածաշրջա­նային մշակութային ժառանգությանը և տեղերում ռեզիդենտներին ներգրավում որոշումների կայացման մեջ:

Energy efficiency centre Georgia / Էներգետիկ արդյունավետության կենտրոն վրաստան

Ավելի շատ տեղեկատվություն

ԷԱԿՎ-ը հիմնադրվել է Եվրամիության կողմից 1998 թ. ԵՄ ԱՊՀՏՕԾ (Tacis) «Վրաստանում էներգաարդյունա­վե­տութ­յան կենտրոնի ստեղծում և բնական էներգիայի ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում:

Իր ստեղծման օրվանից ԷԱԿՎ-ն աջակցում է կայուն զարգացման նպատակով վերականգնվող էներգիայի և էներգաարդ­յու­­նավետության օգտագործմանը և, որպես արդյունք, ազգային էներգետիկ անվտանգության մակար­դակի բարձրացմանը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցումը: Բարձրացնել քաղաքա­ցիա­կան հասարակության և երկրում որոշում կայացնողների իրազեկվածությունը՝ էկոլոգիա­պես բարեկամական (շրջակա միջավայրի համար անվնաս) և տնտեսապես նպատակահարմար եղանակներով էներգիայի արտադրության և սպառման, ինչպես նաև վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյու­նա­­վետության ներուժի վերաբերյալ:

Union of communities of Armenia / Հայաստանի համայնքների միություն

Ավելի շատ տեղեկատվություն

Հայաստանի համայնքների միությունը ստեղծվել է 1997 թվականին` միավորելով Հայաստանի բոլոր գյուղական և քաղաքային տեղական ինքնակառավարման մարմինները:

Սկզբնապես գործելով որպես հասարակական կազմակերպություն՝ 2009 թ. Ասոցիացիան վերակազմավորվեց իրավա­բա­նա­կան անձանց միության: Ասոցիացիայի հիմնական կանոնադրային նպատակներն են` տեղական ինքնա­կա­ռա­վար­ման զարգացումը խթանելը, անդամակցող համայնքների շահերը պաշտպանելը, տեղական ինքնակառավարման մար­մինների կարողությունները ուժեղացնելը, անդամակցող համայնքների միջև համագործակցությունը խթանելը:

Noblet Media

Ավելի շատ տեղեկատվություն

Noblet Media Ltd.-ն հասարակայնության հետ կապերի, հաղորդակցության և շուկայավարման ընկերություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին Ուկրաինայում: Այսօր Noblet Media-ն գործում է Արևելյան գործընկերության 6 երկրներում (Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, Մոլդովա, Ադրբեջան, Բելառուս) և Ղազախստանում, որի կենտրոնակայանը Կիևում է: Noblet Media-ն Edelman-ի մասնաճյուղն է 2008 թվականից՝ աշխարհի խոշորագույն և բարձրակարգ կապի գործակալությունը և պաշտոնապես ներկայացնում է Edelman-ը վերը նշված 7 երկրներում: Գործակալությունը տրամադրում է մասնագիտական հասարակայնության հետ կապերի ծառայությունների ամբողջական փաթեթ: