Սենակի, Վրաստան․ Ջրհեղեղների պաշտպանության ծրագիր

Վրաստանի մունիցիպալիտետ Սենակին, որի բնակչության 30%-ը ամեն տարի ենթարկվում է կլիմայի
փոփոխության հետեւանքով առաջացած բնական վտանգների, համարձակ գործողություններ է նախաձեռնել իր համայնքների պաշտպանության համար։ 4.1 միլիոն Եվրո ներդրումների միջոցով մունիցիպալիտետն իրականացրել է ջրհեղեղների պաշտպանության միջոցառումներ երեք խոցելի ոլորտներում․
- Զեմոխալադիդի գյուղ․ 200 տնային տնտեսությունների պաշտպանություն (գյուղի 90% բնակչություն)
- Ախալսոֆելի գյուղ. գյուղատնտեսական նոր հնարավորություններ, ինչը նպաստեց, մասնավորապես, պնդուկի արտադրությանը
- Թեկլատի․ կենսական ենթակառուցվածքների
պաշտպանություն
- Ծախսերի խնայողություն՝ 96,390€
Ծրագիրը ցույց է տալիս, թե ռազմավարական ենթակառուցվածքային ներդրումներն ինչպես կարող են պաշտպանել համայնքները և բնակելի տարածքները։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Կանաչ կլիմայի հիմնադրամի աջակցությամբ Սենակին իրականացրել է․
- գաբիոնների եւ ամբարտակների տեղադրում
- գյուղատնտեսական հողերի՝ գետերի վարարումներից պաշտպանություն
- խոցելի ենթակառուցվածքների պաշտպանություն
- համայնքների կայունության բարձրացում։
Ծրագրի մասին ամբողջական տեղեկությունները հասանելի են մի քանի լեզուներով։