Ուկրաինա, Խմելնիցկի. Թափոնների կառավարման ծրագիր

Խմելնիցկի քաղաքը, որպես ՔԴ ստորագրող, տեղական մակարդակում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հավակնոտ քաղաքականություն ունի, որը ներառում է կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության միջոցառումներ՝ կլիմայիփոփոխության մարտահրավերներին դիմակայելու համար:
Քաղաքապետարանը որպես առաջնահերթություն ընտրել է քաղաքային կոշտ թափոնների հատվածը եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների եւ այլ շահագրգիռ կողմերի աջակցությամբ ձեռնամուխէ եղել դրա կատարելագործմանն ուղղված միջոցառումների փաթեթիիրականացմանը: 2-3 տարում աղբավայր տեղափոխվող քաղաքայինեւ շինարարական թափոնների ծավալը 2020թ.-ի հետ համեմատածնախատեսվում է կրճատել 87%-ով: