«Կանաչ և կայուն զարգացում» լուսանկարչական (սելֆիների) մրցույթ
Հայաստանի համայնքների միությունը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո հայտարարեց «Կանաչ և կայուն զարգացում» լուսանկարչական (սելֆիների) մրցույթ:
Մրցույթին մասնակցեցին Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների շուրջ 150 երեխաներ և երիտասարդներ:
Հուլիսի 3-ին հայտարարվեցին «Կանաչ և կայուն զարգացում» լուսանկարչական (սելֆիների) մրցույթի հաղթողները:
1-ին մրցանակ. Էմմա Վանեցյան (Գավառ)
2-մրցանակ. Մարիամ Մկրտչյան (Սևան)
3-րդ մրցանակ. Սիրանուշ Գևորգյան (Էջմիածին):
Օգոստոսի 5-ին Գավառ համայնքի մրցանակակիր Էմմա Վանեցյանը պարգևատրվեց «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի, Ծրագրի գործընկեր Հայաստանի համայնքների միության կողմից: Նա արժանացավ հեծանիվի:
Սևանում պարգևատրվեց Մարիամ Մկրտչյանը: Նա Ծրագրի և Ծրագրի գործընկեր Հայաստանի համայնքների միության կողմից արժանացավ ֆոտոխցիկի:
Էջմիածին համայնքում պարգևատրման արարողություն անցկացվեց օգոստոսի 10-ին: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրած Սիրանուշ Գևորգյանը ևս արժանացավ ֆոտոխցիկի:
Այս մրցույթի հետ կապված ներգրավվածությունը սոցիալական ցանցերում՝ Քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի և Հայաստանի համայնքների միության ֆեյսբուքյան էջերում միայն մրցանակաբաշխության ընթացքում հատել է 15.000-ի սահմանը: