Ուկրաինա

Ազգային դրող
Ստորագրողներ
359 (217)
Բնակչության ընդհանուր թիվը
42,400,000
Ստորագրող համայնքների բնակչությունը
21,432,746
%
50.55%

Ընդհանուր տեղեկատվություն

Պաշտոնական անունը

Ուկրաինա

Մայրաքաղաք

Կիև՝

Երկրի ընդհանուր մակերեսը

603 628 կմ²

Ուրբանիզացիա

70.1% ընդհանուր բնակչությունից

Դաշնագրի համակարգողներ

14

Դաշնագրի աջակիցներ

3

5 ամենամեծ քաղաքները:

Կիև՝ — 2 797 600 Ստորագրող

Խարկով՝ — 1 430 900

Դնեպր` — 1 032 800

Դոնեցկ` — 1 024 700

Օդեսա` — 1 001 600

Ստորագրողների քարտեզը

Գրասենյակներ երկրներում

Ազգային փորձագետներ

ՈՒկրաինայի ազգային փորձագետ

Օկսանա Կիսիլն ավելի, քան 9 տարվա փորձառություն ունի մունիցիպալ էներգաարդյունավետության ծրագրերի համար ֆինանսական սխեմաների մշակման ոլորտում՝ թե՛ ԷԾՊ մեխանիզմների միջոցով և թե՛ ՀՄՀ այլ ձևերով՝ էներգա­արդյու­նա­վետ միջոցա­ռում­ների էներգախնայող (ֆինանսական) պոտենցիալը որոշակիացնելու միջոցով: Մասնավոր և հանրային ոլորտների հետ իր աշխատանքը ներառել է բիզնես պլանների կամ բյուջետային ներդրու­մային ծրագրերի մշակումը էներգախնայողության, էներգետիկ արդյուանվետության և ՎԷԱ ծրագրերում միջազգային ֆինանսական հաստա­տություն­ներից ներդրումներ ներգրավելու համար: Նա հանրային իշխանությունների հետ աշխատելու, հատկապես, ԿԷԳՊ-ների շրջանակներում մունիցիպալ էներգաարդյունավետ ծրագրերի համար բյուջետային ներդրումային ծրագրերի վրա աշխատանքի հատուկ փորձ ունի` ելնելով կատարողական ծրագրերի ֆինանսավորումից և դրանց աջակցության տրամադրումից:

Կարդալ ավելին Կարդալ ավելի քիչ

Երկրի փորձագետ Ուկրաինայի համար

Վիտալի Վոլկովն ունի էներգաարդյունավետության ոլորտում նախագծերի կառավարման ավելի քան 15 տարվա փորձ, որտեղ հիմնական շահառուները տեղական ինքնակառավարման մարմիններն են։ Նա քաջատեղյակ է Քաղաքապետների դաշնագրի մեթոդաբանությանը՝ իր աշխատանքի շնորհիվ Ուկրաինայի առաջին աջակցության կառույցում և մասնակցելով միջազգային տեխնիկական աջակցության ծրագրերին:

Ծրագրում նրա հիմնական առաջադրանքն է խորհրդատվական աջակցություն տրամադրել Քաղաքապետերի դաշնագիրը ստորագրած համայնքներին արտանետումների ելակետային հետազոտություն կազմելու, թիրախներ սահմանելու և կլիմայի փոփոխությունը մեղմելուն ուղղված միջոցառումներ մշակելու, ԿԳԳԾ-ի իրականացման մոնիտորինգի և MyCovenant առցանց հարթակի հետ աշխատելու հարցում: .

Կարդալ ավելին Կարդալ ավելի քիչ