ԵՀ «Քաղաքապետերիդաշնագիր՝Արևելք» նախաձեռնությունըմեկնարկում է ազգային մրցույթ՝ կոչ անելով  բոլորայնհամայնքներին, որոնքընտրելենկայունզարգացմանուղին:

17 Մրտ 2026
Կիսվել:

«Քաղաքապետերի դաշնագիր` Արևելք» նախաձեռնությունը նշում է իր 15-ամյակը՝ մեկնարկելով ազգային մրցույթ՝ ճանաչելու ցածր ածխածնային և դիմակայուն զարգացման ճանապարհին առաջատար համայնքներին: Հաղթողները կպարգևատրվեն 2026 թվականի մայիսի 20-ին Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) կայանալիք հոբելյանական համաժողովում:

Ո՞վ կարող է դիմել։

Մրցույթը բաց է Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Մոլդովա և Ուկրաինա) Դաշնագրին անդամակցող բոլոր ակտիվ (չկասեցված անդամակցությամբ) համայնքների համար: Ցանկացած չափի համայնք կարող է մասնակցել մրցույթին, սակայն յուրաքանչյուրը կարող է ներկայացնել միայն մեկ հայտ: Դիմորդները պետք է ունենան մշակված Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր (ԿԷԶԿՊԳԾ):

Վերջնաժամկետներ

Լրացված դիմումները պետք է ներկայացվեն մինչև 2026 թվականի ապրիլի 10-ը, Կիևի ժամանակով, ժամը 16:00-ը ։ Մասնագիտական ժյուրիի կողմից գնահատումից հետո հաղթողները կտեղեկացվեն մինչև 2026 թվականի մայիսի 8-ը,իսկ մրցանակները կհանձնվեն 2026 թվականի մայիսի 20-ին։

Դիմում

Դիմումները պետք է ամփոփեն համայնքային մանրամասները (անուն, բնակչություն, գտնվելու վայր, կոնտակտային անձ), ԿԷԶԿՊԳԾ-ի մասին տեղեկատվությունը, մասնավորապես գործողությունների ծրագրի նվաճումներն ու նորարարությունները, շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը ծրագրի իրականացման համատեքստում, միջոլորտային օգուտները, իրականացված միջոցառումների և ծրագրերի մոնիթորինգի կարգավիճակը և մասնակցությունը  «Քաղաքապետերի դաշնագիր` Արևելք» ծրագրի միջոցառումներին: Յուրաքանչյուր հայտ գնահատվում է ազդեցության, ներգրավվածության, միջոլորտային օգուտների, ծրագրերի  իրականացման, մոնիթորինգի և «Քաղաքապետերի դաշնագիր` Արևելք» ծրագրին մասնակցության հիման վրա:

Դիմումը չի կարող գերազանցել 3 էջը գումարած առավելագույնը 5 էջ հավելվածներ (եթե անհրաժեշտ է):

Ինչպե՞ս դիմել։

Կարծում եք՝ Ձեր համայնքը կլիմայի պաշտպանության ջատագո՞վ է։ Այդ դեպքում, խնդրում ենք ներկայացնել Ձեր դիմումն առցանց ձևաթղթի միջոցով https://forms.gle/R6zEep1HK4PZP7vZ7։ Դիմումը պետք է ներկայացվի հայերենով։ Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի համար խնդրում ենք կապվել Հայաստանում ծրագրի փորձագետ՝ Արտեմ Խարազյանին (artem.kharazyan@eumayors.eu)։

Եվ հիշե՛ք. կլիմայական գործողությունները չպետք է խցանվեն թղթաբանության մեջ. Ձեր դիմումը պետք է լինի հակիրճ, համոզիչ և ժամանակին լրացված։

Հաղթողներ

Հաղթողները կճանաչվեն մայիսի 20-ին Քիշնևում (Մոլդովա) կայանալիք համաժողովում: Վկայականներից բացի, հաղթողները տեսանելիություն են ձեռք բերում «Քաղաքապետերի դաշնագիր` Արևելք» ծրագրի միջոցով և կարող են ստանալ մինչև 1000 եվրոյի չափով դրամաշնորհ հետագա «կանաչ» գործողությունների համար, ինչպիսիք են ծառատունկը կամ տեղական իրազեկման արշավները:

Հավասարակշռված ներկայացվածությունն ապահովելու համար, Հայաստանից և Ադրբեջանից սպասվում է մեկական հաղթող, Մոլդովայից՝ երկու, իսկ Ուկրաինայից՝ չորս (երկու մրցանակ խոշոր համայնքների համար և երկուսը՝ միջին/փոքր համայնքների համար): Տարածաշրջանից կարող են ընտրվել ևս երկու հաղթող՝ կախված դիմումների քանակից և որակից:

Անհամբեր սպասում եմ Ձեզ Քիշնևում մրցանակ շնորհելուն։

Վերջին նորություններ և իրադարձություններ

Բոլոր նորությունները և իրադարձությունները