Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության ստորագրողների կողմից «MyCovenant» առցանց հարթակում էներգիայի հասանելիության և էներգետիկ աղքատության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման պահանջները
Հարգելի՛ Քաղաքապետերի դաշնագրի ստորագրողներ ԱլԳ տարածաշրջանում։
Խնդրում ենք տեղեկացված լինել «Էներգիայի հասանելիություն և էներգետիկ աղքատություն» վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման ստորև բերված պահանջների մասին, որոնք նպատակ ունեն ապահովել հաշվետվությունների համապատասխանությունը «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը մասնակցող բոլոր ստորագրողների կողմից կիրառման համար պարտադիր Հաշվետվությունների ընդհանուր շրջանակի (Common Reporting Framework — CRF) պահանջներին։
CRF-ը հաշվետվությունների ստանդարտացված պահանջների ամբողջություն է, որը գործարկվել է 2018 թվականին և նախատեսված է քաղաքային կլիմայական գործողությունների պլանավորումը, մոնիթորինգը և հաշվետվությունների ներկայացումը հեշտացնելու համար: Այն ներդաշնակեցնում է հաշվետվությունները տարբեր տարածաշրջաններում՝ ընդգրկելով ջերմոցային գազերի արտանետումները, կլիմայական ռիսկերը և էներգիայի հասանելիությունը:
Պահանջներ
2025 թվականի հունվարից հետո ընդհանուր պահանջն այն է, որ հաշվետվություն (կամ ԿԷԶԿՊԳԾ կամ արդեն հաստատված ԿԷԶԿՊԳԾ-ի իրականացման մոնիթորինգի զեկույց) ներկայացնող բոլոր ստորագրողները պետք է նաև հաշվետու լինեն էներգետիկ աղքատության (ԷԱ) վերաբերյալ։
Համապատասխանաբար, որոշակի ժամանակահատվածում, Դաշնագրի բոլոր ստորագրողները պետք է իրենց գործողությունների ծրագրերում ներառեն ԷԱ բաղադրիչ՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումների հետ մեկտեղ։
Նոր ստորագրողները, որոնք հանձնառություն են ստանձնել նվազեցնել ԷԱ-ն, կկատարեն այս պարտավորությունն՝ այդ բաղադրիչը անմիջապես ներառելով իրենց ԿԷԶԿՊԳԾ-ներում և հետագա մոնիթորինգի հաշվետվություններում:
Դաշնագրին մինչև 2025 թվականը միացած համայնքները, որոնք իրենց ավագանիների որոշումներում, ինչպես նաև ներկայացրած ԿԷԶԿՊԳԾ-ներում հանձնառություն չեն ստանձնել նվազեցնել ԷԱ-ն, պետք է աստիճանաբար ներառեն այդ բաղադրիչը «MyCovenant» հարթակում ներկայացված մոնիթորինգի զեկույցի ձևանմուշների միջոցով։
Ստորև բերված է վերը նշվածի ավելի մանրամասն նկարագրությունը։
Ստորագրողներ, որոնք միացել են Դաշնագրին 2025 թվականից հետո և պարտավորվելեննվազեցնելէներգետիկաղքատությունը.
- Այս ստորագրողների խումբը պետք է ներկայացնի ԿԷԶԿՊԳԾ փաստաթուղթ և առցանց ձևանմուշ, որը ներառում է ԷԱ բաղադրիչ:
- «MyCovenant» հարթակի միջոցով գործողությունների ծրագրեր ներկայացնելիս ստորագրողները պետք է. սահմանեն էներգետիկ աղքատության նվազեցման նպատակը ներառյալ՝ ելակետային տարին և թիրախային տարին, հաշվետվություն ներկայացնեն էներգիայի հասանելիության գույքագրման վերաբերյալ՝ ընտրելով էներգիայի հասանելիության գնահատման միավոր և սահմանելով արժեք «Համայնքի սահմաններում էներգետիկ աղքատության մեջ հայտնված տնային տնտեսությունների կամ բնակչության տոկոսը» ցուցանիշի համար՝ «Մատչելիություն» բաժնում, որը պարտադիր է ԱլԳ տարածաշրջանի համար: Առցանց հարթակում այս ցուցանիշը կնշվի կանաչ գույնով (որպես պարտադիր դաշտ): Եթե պարտադիր ցուցանիշի վերաբերյալ տվյալները հասանելի չեն, ստորագրողները կարող են ընտրել նույն բաժնի շրջանակներում մեկ այլ ցուցանիշ՝ պարտադիր դաշտերում նշելով «N/A»:
- Նույն կերպ, էներգիայի հասանելիության և էներգետիկ աղքատության նվազեցման գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է արտացոլվի «MY ACTIONS» (Իմ գործողություններ) բաժնի համապատասխան աղյուսակում։
- Նույն ընթացակարգը վերաբերում է նաև մոնիթորինգի հաշվետվություններին, որտեղ պետք է զեկուցվեն էներգետիկ աղքատության նվազեցմանն ուղղված գործողությունները:.
Բոլոր մյուս ստորագրողները, որոնք միացելենԴաշնագրինչպարտավորվելովնվազեցնելէներգետիկաղքատությունը.
- Եթե որևէ պատճառով այս խմբի ստորագրողները դեռևս չեն ներկայացրել իրենց ԿԷԶԿՊԳԾ-ները, ապա նրանց գործողությունների ծրագրերը պետք է արտացոլեն ԷԱ բաղադրիչը՝ թե՛ թղթային տարբերակով, թե՛ առցանց ներկայացման մեջ, ինչպես նկարագրված է վերևում: Նույնը վերաբերում է նաև մոնիթորինգի հաշվետվություններին:
- Եթե ստորագրողներn արդեն ներկայացրել են ԿԷԶԿՊԳԾ-ներ, որտեղ ԷԱ բաղադրիչը չի արտացոլվել, ապա այս բաղադրիչը պետք է արտացոլվի «MyCovenant» հարթակի մոնիթորինգի հաշվետվությունների ձևանմուշում: Դրա համար, մոնիթորինգի հաշվետվության առցանց ձևանմուշը լրացնելիս, ստորագրողը պետք է լրացնի նաև «MYSTRATEGY»-ի (Իմ ռազմավարություն) և «MY INVENTORIES»-ի (Իմ գույքագրում) բաժիններում «Energy Access»-ին (Էներգիայի հասանելիություն) վերաբերող, իսկ «MY ACTIONS» (Իմ գործողություններ) բաժնում՝ «Energy access and energy poverty actions»-ին (Էներգիայի հասանելիության և էներգետիկ աղքատության դեմ պայքարի գործողություններ) վերաբերող համապատասխան պարտադիր դաշտերը (ինչպես նկարագրված է վերևում):
Վերջին կետի վերաբերյալ անհրաժեշտ է հետևյալ կարևոր պարզաբանումը։ Քանի որ ստորագրողները, որոնց գործողությունների ծրագրերը չէին ներառում ԷԱ բաղադրիչը, հավանաբար չեն իրականացրել էներգետիկ աղքատության նվազեցմանն ուղղված որևէ միջոցառում, նրանք չեն կարողանա տրամադրել մոնիթորինգի զեկույցներ այս բաղադրիչի վերաբերյալ (գործողություններ չեն պլանավորվել, հետևաբար, որևէ գործողություն չի իրականացվել և որևէ արդյունք չի կարող մոնիթորինգի ենթարկվել և հաղորդվել)։
Հետևաբար, Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը համարում է, որ մոնիտորինգի հաշվետվությունում ԷԱ վերաբերյալ տեղեկատվությունը արտացոլելով և ԷԱ նվազեցմանն ուղղված գործողությունները թվարկելով՝ ստորագրողները չեն զեկուցում իրականացման մասին, այլ ինտեգրում են ԷԱ բաղադրիչը իրենց ԿԷԶԿՊԳԺ-ների մեջ: Այլ կերպ ասած, մեղղման և հարմարվողականության վերաբերյալ տեղեկատվությունը կդիտարկվի որպես մեղղման և հարմարվողականության գործողությունների իրականացման մոնիթորինգի զեկույց, մինչդեռ ԷԱ նվազեցմանը վերաբերող տեղեկատվությունը կդիտարկվի որպես ելակետային տեղեկատվություն ԷԱ և դրա նվազեցմանն ուղղված առաջարկվող (դեռևս չիրականացված) գործողությունների վերաբերյալ:
Սա ԷԱ բաղադրիչի առցանց հարթակում ինտեգրելու հեշտ միջոց է՝ առանց ԿԷԶԿՊԳԾ-ի վերանայման/վերահաստատման/վերաներկայացման։
Այնուամենայնիվ, սպասվում է, որ ժամանակի ընթացքում համայնքները կլրացնեն իրենց ԿԷԶԿՊԳԾ-ները՝ ԷԱ բաղադրիչին առնչվող տվյալներով: