Միացի՛ր

Քաղաքապետերի դաշնագիրը ողջունում է կառավարման բոլոր մակարդակների, ինչպես նաև համապատասխան աջակցող կազմակերպությունների, գործակալությունների և ասոցիացիաների միացումն այս նախաձեռնությանը: Ստորև ավելի մանրամասն ներկայացվում է նախաձեռնությանը միանալու հնարավորությունը:

Ինչպե՞ս միանալ

Միանալու համար տեղական իշխանությունները պետք է իրականացնեն հետևյալ քայլերը.

  1. «Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությունը ներկայացնել համայնքային խորհրդին. Խորհրդի քննարկումը դյուրացնելու համար կարող եք հանձնառության փաստաթուղթը ներբեռնել այստեղից:

  2. Ավագանու կողմից Դաշնագրին միանալու պաշտոնական որոշումի ընդունումից հետո լիազորել համայնքապետին կամ խորհրդի համապատասխան ներկայացուցչին ստորագրել միանալու փաստաթուղթը: Ձևաթուղթը կարող եք ներբեռնել այստեղից:

  3. Ստորագրումից հետո առցանց լրացնել ձեր տեղեկատվությունը և ներբեռնել ձեր ստորագրած ձևաթուղթը, իրականացնել հաստատող էլեկտրոնային նամակում նշված հաջորդական քայլերը:

Ինչու՞ միանալ

Քաղաքապետերի դաշնագրի ստորագրող կողմերը շարժմանը միանալու բազմաթիվ պատճառներ ունեն, որոնց թվում են.

Ընդլայնված համագործակցությունը և աջակցությունը ազգային և ենթաազգային իշխանություններից,

Միջազգային մեծ ճանաչումը և տեղական իշխանության կլիմայի և էներգետիկ գործողության տեսանելիությունը,

ԵՄ-ի կլիմայի և էներգետիկ քաղաքականության ձևավորմանը ներդրում ունենալու հնարավորությունը,

Վստահելի հանձնառությունները՝ առաջընթացի վերահսկման և մոնիթորինգի միջոցով,

Ավելի լայն ֆինանսական հնարավորությունները իրենց կլիմայական և էներգետիկ նախագծերի համար,

Տեսակետների փոխանակման և կարողությունների զարգացման նորարարական եղանակները՝ կանոնավոր միջոցառումների,

վեբինարների կամ առցանց քննարկումների միջոցով,

Ե՞րբ միանալ

Տեղական իշխանությունները կարող են Դաշնագիրը ստորագրել ցանկացած ժամանակ:

Ո՞վ է իրավասու

Քաղաքապետերի դաշնագիրը բաց է բոլոր ժողովրդավար տեղական իշխանությունների համար՝ անկախ նրանց չափերից և իրենց էներգետիկ ու կլիմայական քաղաքականությունների իրականացման մակարդակից:

Փոքր և միջին չափի մի քանի հարևան տեղական իշխանությունները նույնպես կարող են միասին որոշակի պայմաններով որոշել միանալ՝ որպես ստորագրողների խումբ և ներկայացնել համատեղ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր՝ անհատապես (տարբերակ 1) կամ խմբակային (տարբերակ 2) հանձնառելով նվազեցնել CO2-ի արտանետումները 35%-ով: Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել Դաշնագրի կայքի «Հաճախակի տրվող հարցեր» բաժնում:

Ստորագրողների ցուցակը

Ինչպես միանալ

Որպես Դաշնագրի պաշտոնական համակարգող՝ ձեր կազմակերպությունը պետք է գնա հետևյալ քայլերով.

  1. Ստորագրող կողմերի համաձայնագիր `պաշտոնական ձեւաթղթի եւ առցանց լրացման գրանցման ձեւաթուղթ:

  2. Իրավասության հաստատումից հետո լրացրեք եւ ստորագրեք համապատասխան փաստաթուղթը Ուղարկեք հայտեր:

  3. Այնուհետեւ, Դուք հնարավորություն կունենաք ակտիվ մասնակցություն ունենալ Գործընկերության գործողություններին եւ ավելի լավ աջակցել ստորագրող կողմերին:

Ինչու միանալ

Դաշնագրի համակարող դառնալու առավելությունները բազմազան են.

Ճանաչում և հավանություն Եվրոպական հանձնաժողովից,

Միջազգային մասշտաբի մեծ տեսանելիություն, հատկապես Դաշնագրի կայքում նրանց գործողությունների խթանման միջոցով,

Հաղորդակցություն, փորձ և գիտելիքների փոխանակում եվրոպական գործընկերների հետ,

Մասնակցություն համապատասխան քննարկումների և փորձի փոխանակման այլ հարթակների,

Գիտական և տեխնիկական տեղեկատվություն մշակված գործիքների և մեթոդոլոգիաների վերաբերյալ,

Տարածքային զարգացման կոնսոլիդացիա և տեղական կառավարման ամրապնդում:

Երբ միանալ

Գործընկերներ Գաղտնիության պահպանման քաղաքականություն Գնումներ Տնտեսագիտություն Իրավունք Սպորտ եւ Տուրիզմ

Ով է իրավասու

Մարզեր, ռեգիոններ, նախարարություններ, տեղական իշխանությունների խմբեր… Ցանկացած հանրային իշխանություն, որը պաշտոնապես հանձառում է ռազմավարական ուղղորդում, ֆինանսական և տեխնիկական աջակցություն տրամադրել Դաշնագրի ստորագրողներին, պաշտոնապես կճանաչվի որպես Դաշնագրի համակարգող:

Առավել մանրամասն տեղեկատտվության համար կարող եք կապվել Դաշնագրի աջակիցների հետ՝ info-eap@eumayors.eu. էլեկտրոնային հասցեով:

LIST OF SIGNATORIES

Ինչպես միանալ

Տեղական իշխանությունների ասոցիացիաները, ցանցերը, գործակալությունները, որոնք հետաքրքրված են Դաշնագրի աջակցի կարգավիճակի ձեռքբերումով, պետք է անցնեն հետևյալ քայլերը.

Նկատի ունենալ. որ շատ գործակալություններ և ցանցեր կարող են իրավասու լինել: Վերջիններս կխրախուսվեն սորագրել պարտավորությունը և դառնալ Դաշնագրի ակտիվ աջակիցներ: Բացառություն կկազմեն շահույթ հետապնդող և մեծապես մասնավոր կերպով ֆինանսավորվող գործակալությունները:  Այնուամենայնիվ, որոշումներ կկայացվեն յուրաքանչյուրի համար անհատապես, իսկ իրավասությունը կարելի է ստուգել տեխնիկական աջակցող գրասենյակի միջոցով:

  1. Լրացնել գրանցման ձևաթուղթը:

  2. Իրավասության հաստատումից հետո լրացնել և ստորագրել Դաշնագրի գրասենյակի կողմից ուղարկված Հանձնառության փաստաթուղթը:

  3. Հանձնառության փաստաթղթի ստացումից հետո Դաշնագրի գրասենյակը ձեզ համար կստեղծի առցանց պրոֆիլ: Այն ձեզ թույլ կտա ակտիվորեն մասնակցել Դաշնագրի գործողություններին և ավելի լավ աջակցել ստորագրող կողմերին:

Ինչու միանալ

Դաշնագրի աջակից դառնալու առավելությունները բազմազան են.

Ճանաչում և հավանություն Եվրոպական հանձնաժողովից,

միջազգային մասշտաբի մեծ տեսանելիություն, հատկապես Դաշնագրի կայքում նրանց գործողությունների և միջոցառումների խթանման միջոցով,

Հաղորդակցություն, փորձ և գիտելիքների փոխանակում   եվրոպական գործընկերների հետ,Հաղորդակցություն, փորձ և գիտելիքների փոխանակում   եվրոպական գործընկերների հետ,

Տեղական իշխանությունների և սեփական լավագույն պրակտիկաների խթանման կարողություն,

Մասնակցություն համապատասխան քննարկումների, աշխատաժողովների և փորձի փոխանակման այլ հարթակների,

Տարածքային զարգացման կոնսոլիդացիա և տեղական կառավարման ամրապնդում:

Երբ միանալ

Քաղաքապետերի դաշնագրի աջակիցները Դաշնագրին կարող են միանալ ցանկացած ժամանակ:

Ով է իրավասու

Որպես Դաշնագրի աջակիցներ կարող են միանալ տեղական և տարածաշրջանային իշխանությունների ասոցիացիաները, ցանցերը, եվրոպական ֆեդերացիաները, տեղական և տարածաշրջանային թեմատիկ գործակալությունները (էներգիա/բնապահպանություն):

Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք կապվել Դաշնագրի աջակիցների տեխնիկական բաժնի հետ info-eap@eumayors.eu էլեկտրոնային հասցեով:

Աջակիցների ցուցակ