Մոլդովա, Կանտեմիր և Օկնիտա. փողոցային լուսավորության արդիականացում
Սա երկու փոքր քաղաքապետարանների հաջողության պատմությունն է այն մասին, թե ինչպես նրանք կարող են տեղական մակարդակում նպաստել «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության գլոբալ թիրախներին: Գործողությունները տեղի են ունեցել Մոլդովայի Հանրապետության Կանտեմիր և Օկնիտա քաղաքներում: Երկու քաղաքներն էլ պարտավորվել են 20%-ով կրճատել իրենց էներգիայի սպառումը և ածխաթթու գազի արտանետումները մինչև 2020 թվականը և մշակել են Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր (ԿԷԶԳԾ): ԿԷԶԳԾ-ի մեջ ընդգրկված տասնյակ ծրագրերից համայնքապետարանները կենտրոնացրել և իրականացնում են նախագծերը փողոցային լուսավորության համակարգերի արդիականացման վրա` օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ և եվրոպական լավագույն փորձեր: