Քաղաքապետերի դաշնագրի առցանց գրադարանը առաջարկում է մի շարք օգտակար ռեսուրսներ, ինչպիսիք են՝ Դաշնագրի հիմնական փաստաթղթերը, տեխնիկական նյութեր, թեմատիկ թռուցիկներ, միջոցառումների զեկույցներ, վեբինարների ձայնագրություններ և այլ նյութեր:
Պաշտոնական փաստաթղթեր

«Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության պաշտոնական տեքստը:
Պաշտոնական փաստաթուղթը նկարագրում է «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության շրջանակներում ստանձնած պարտավորությունները, որոնք պետք է հաստատվեն համայնքային խորհրդի (կամ դրան համարժեք մարմնի) կողմից: