Քաղաքապետերի դաշնագրի առցանց գրադարանը առաջարկում է մի շարք օգտակար ռեսուրսներ, ինչպիսիք են՝ Դաշնագրի հիմնական փաստաթղթերը, տեխնիկական նյութեր, թեմատիկ թռուցիկներ, միջոցառումների զեկույցներ, վեբինարների ձայնագրություններ և այլ նյութեր:
Տեխնիկական նյութեր

«CoM-DeP» ծրագիր. Լուսանկարչի ուղեցույց՝ ինչպես լուսանկարել շինարարական աշխատանքների ընթացքը
Որակի պատշաճ հսկողության բաղադրիչներից մեկը շինարարական աշխատանքների գործընթացի փաստաթղթավորումն է, որը պետք է հաստատվի բոլոր ենթածրագրերի համար `շինարարական աշխատանքների ընթացքում: Լուսանկարահանումները դրա կարևոր մասն են:
Աջակցության թիմը խորհուրդ է տալիս կազմակերպել բոլոր օբյեկտների լուսանկարչական նկարահանումները` օգտագործելով այս ցուցումները:

«CoM-DeP» ծրագիր. որակի վերահսկում և շինարարական աշխատանքների բնորոշ թերություններ
Այս ուղեցույցը ուղղված է բոլոր տեխնիկական փորձագետներին, ովքեր ներգրավված են շինարարական աշխատանքների գործընթացում, օրինակ՝ շինարարական ընկերություններ, շինհրապարակների վերահսկողներ, նախագծերի ղեկավարներ և այլն: Այս ուղեցույցը պետք է տրամադրի հիմնական տեղեկատվություն տեխնիկական թերությունների վերաբերյալ, բայց չսահմանափակի առաջարկվող տեխնիկական լուծումներից, պահանջվող ստանդարտներից և տեղադրման պրակտիկայից բոլոր հնարավոր շեղումները: Քանի որ յուրաքանչյուր նախագիծ ունի իր հատուկ շինարարական մանրամասները և նյութերը, առաջարկվող մոտեցումը պետք է ընդունվի յուրաքանչյուր նախագծի համար` ելնելով դրա իրական կարիքներից:

«CoM-DeP» ծրագիր. տեխնոլոգիական ուղեցույց կենտրոնացված ջեռուցման նախագծերի վերակառուցման վերաբերյալ
Այս ուղեցույցները պետք է խրախուսեն և թույլ տան համայնքապետարաններին և շրջանային ջեռուցման ընկերություններին վերափոխել իրենց ենթակառուցվածքները ժամանակակից և էներգաարդյունավետ շրջանային ջեռուցման համակարգերի, որոնք բարձր մակարդակի ծառայություններ են մատուցում սպառողներին:

«CoM-DeP» ծրագիր. էներգետիկ ծառայության պայմանագրեր՝ էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորման արդյունավետ գործիք
Տեղեկատվություն էներգետիկ ծառայություններ մատուցող ընկերությունների (ESCO) օրենսդրական դաշտի և սկզբունքների, էներգետիկ ծառայության պայմանագրերի մեխանիզմների մասին, օրինակներ Ուկրաինայում դրանց իրականացման պրակտիկայից:

«CoM-DeP» ծրագիր. չափման և ստուգման ուղեցույցներ
Աջակցության թիմը մշակել է չափման և ստուգման մի շարք ուղեցույցներ երեք թեմատիկ խմբերի շրջանակներում: Դրանցից յուրաքանչյուրը պարունակում է մի շարք ցուցիչներ, որոնք պետք է մշտապես չափվեն և վերահսկվեն յուրաքանչյուր ենթածրագրում էներգիայի խնայողությունը հաշվարկելու համար` ելնելով նախագծի իրականացումից և դրա իրականացումից հետո սպառումը համեմատելու համար:

«CoM-DeP» ծրագիր. տեխնիկական վերահսկողություն
Փաստաթղթերի այս ձևանմուշները պարզեցնում են հաստատությունում աշխատանքների տեխնիկական վերահսկողություն իրականացնելու գործընթացը: Այն ներառում է տեխնիկական վերահսկողության հայեցակարգը` միջոցառումների ցանկով, որոնք համաձայնեցված են ծրագրի թիմի և տեխնիկական վերահսկողության մասնագետի միջև, ինչպես նաև շինարարական ընկերության համապատասխան շաբաթական հաշվետվության ձևանմուշները և օբյեկտի վրա կատարված աշխատանքների վերաբերյալ հանդիպումների արձանագրությունները:

«CoM-DeP» ծրագիր. փողոցային լուսավորության ուղեցույց
Այս հրատարակությունը նախատեսված է նրանց համար, ովքեր հետաքրքրված են փողոցային լուսավորությամբ և, մասնավորապես, փողոցային լուսավորության նախագծերի իրականացումով: Այն կոչված էր լուսաբանելու փողոցային լուսավորության հետ կապված բոլոր հիմնական խնդիրները՝ մանրամասների բավարար մակարդակով:


«CoM-DeP» ծրագիր. նախագծերի իրականացման ուղեցույցներ և տեխնիկական իրականացում
Ուղեցույցում պարունակում են ցուցադրական նախագծերի տեխնիկական իրականացման փուլերի նկարագրությունը, փուլերի տրամաբանական հաջորդականությունը, ծրագրեր իրականացնող թիմերի դերերը և առաջադրանքները, յուրաքանչյուր փուլի հաշվետվայնությունը և արդյունքները, ծրագրի կողմից կնքված ապրանքների / ծառայությունների մատակարարների նկարագրությունը, ինչպես նաև Աջակցության թիմը և ԵՄ պատվիրակության դերը:

«CoM-DeP» ծրագրի իրականացման ուղեցույցներ
Այս ուղեցույցը մշակվել նպատակ ունենալով աջակցել ծրագրեր իրականացնող թիմերին ծրագրերի կառավարմանը, ինչպես նաև արդյունավետ և խելամիտ իրականացմանը՝ համաձայն ԵՄ կանոնների և ընթացակարգերի, ինչպես նաև նվազագույնի հասցնելու այդ կանոնների և ընթացակարգերի հետ անհամապատասխանության ռիսկերը:

Արևելյան գործընկերության երկրներում էներգետիկայի, կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտներում մունիցիպալ ֆինանսների ուսումնասիրության վերջնական զեկույցը
Այս զեկույցը նվիրված է Արևելյան գործընկերության երկրների համայնքներում էներգետիկայի, կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտներում ներդրումների խոչընդոտների և բացերի ուսումնասիրությանը: Կլիմայի փոփոխության բացասական հետևանքների և դրա հետ կապված աճող ճնշման պայմաններում, ԱլԳ երկրների համայնքապետարանները հաճախ դժվարանում են ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար ֆինանսավորում և փորձաքննություն ստանալ: Ուսումնասիրությունը վերլուծում է հիմնական խոչընդոտները՝ կենտրոնանալով վարչատարածքային կազմակերպման և բանկային ոլորտի վրա: Այն ներկայացնում է առաջարկություններ համայնքապետարանների և ազգային իշխանությունների, ինչպես նաև էներգետիկայի, կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտներում ապագա համայնքային ծրագրերի համար:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Սույն փաստաթուղթը ստորագրողներին տրամադրում է քայլ առ քայլ ուղեցույցներ առ այն, թե ինչպես ներկայացնել տեղեկատվությունը Դաշնագրի հաշվետվությունների ներկայացման «Իմ դաշնագրի» առցանց հարթակի տարբեր բաժիններում։ Այն մշակվել է Քաղաքապետերի դաշնագրի եվրոպական գրասենյակի կողմից՝ ՈՒՄԿ-ի հետ համատեղ, նպատակ ունենալով օգնել Դաշնագրին միացած կողմերին հասկանալ Դաշնագրի հաշվետվությունների ներկայացման համակարգը և հաջողությամբ իրականացնել հաշվետվողականության գործընթացը։ Նշված ուղեցույցները համալրվում են գործնական առաջարկություններով և օգտակար ռեսուրսներով։

Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների կողմից ներկայացված ԿԷԶԳԾ ձևանմուշներում առավել հաճախ թույլ տրվող բնորոշ սխալների մասին զեկույց
Հաշվետվությունըմշակվել է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Տեխնիկական աջակցությանփորձագետների կողմից՝ հիմնվելով մինչև 2018 թ. Արևելյան գործընկերության տարածաշրջանում Դաշնագրի ստորագրողների կողմից ներկայացված 134 ԿԷԶԳԾ-ների վերլուծության վրա, որը կատարվել է «Իմ Դաշնագիր» առցանց հարթակում ստորագրողների կողմից թույլ տված սխալների և վրիպումների նույնականացման և համակարգման համար: Այս փաստաթղթի նպատակն է ստորագրողներին տեղեկացնել հայտնաբերված շեղումների մասին և խրախուսել նրանց հետագայում խուսափել բնորոշ սխալներից, այդպիսով բարձրացնելով առցանց հաշվետվությունների ճշգրտությունը:




Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի քաղաքներում Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի մշակման ուղեցույց
Փաստաթուղթը նախատեսված է աջակցելու Քաղաքապետերի դաշնագիրը ստորագրողներին ԿԷԶԳԾ-ի մշակման գործընթացում: Այս ուղեցույցը Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի և Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքն է՝ տեղական և տարածաշրջանային էներգետիկ փորձագետների զգալի ներդրմամբ:


ԿԷԶԳԾ-ի իրականացման մշտադիտարկման ձևանմուշ
ԿԷԶԳԾ-ի իրականացման մշտադիտարկման հաշվետվության ձևանմուշը, որը պետք է լրացվի Քաղաքապետերի դաշնագրի ստորագրողների կողմից:

Տեղեկատու տվյալների գործիք
Գործիքը պարունակում է ազգային էներգասպառման ցուցանիշների տվյալների բազա տարբեր ոլորտների և էներգակիրների համար՝ «Քաղաքապետերի դաշնագիր - Արևելք» (CoM East) խմբի անդամ 11 երկրներից յուրաքանչյուրի համար, այն է՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան:
Հարկ է նշել, որ գործիքը նախատեսված է տեղեկատու տվյալներ տրամադրելու համար, որոնք կօգնեն Ձեզ տեղական տվյալների բացակայության պայմաններում: Սա կարող է հատկապես օգտակար լինել փոքր համայնքների համար, որտեղ տեղական տվյալների հավաքման համակարգ չկա: Տեղեկատու տվյալների գործիքի օգտագործումը հեշտացնելու համար մշակվել է դրա օգտագործման ուղեցույցը, որը պարզաբանում է հիմնական մուտքային տվյալները, ինչպես նաև գործիքի կողմից հաշվարկված ելքային տվյալները:

Քաղաքապետերի դաշնագիր. Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների համար «սովորական զարգացման» սցենարի հիման վրա արտանետումների կանխատեսումների սահմանման մոտեցում:
Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք տարածաշրջանի համար մեթոդաբանությունն ընդլայնվեց, որպեսզի հնարավոր լինի ջերմոցային գազերի արտանետումների կանխատեսումներ անել հիմնվելով «սովորական զարգացման» սցենարի վրա, հնարավորություն տալով ստանալ երկրների համար բնորոշ զարգացման ազգային գործակիցները: Այսպիսով, ստորագրողները կարող են հաշվարկել իրենց արտանետումների կադաստրները` ելակետային տարվա համար գնահատված արտանետումների գումարային ծավալից և մինչև 2020 թ. արտանետումների կանխատեսումներից:




ԿԷԶԳԾ-ի ներկայացման և ստուգման գործընթացը:
Փաստաթուղթը նկարագրում է ԿԷԶԳԾ-ի ներկայացման, ինչպես նաև փոստաթղթի ստուգման գործընթացը, որը իրականացվում է Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակի և Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի կողմից`«Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում ԿԷԶԳԾ-ների հաստատման համար:

Ձեռնարկ Քաղաքապետերի դաշնագրի Աջակիցների համար
Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում տեղական և տարածաշրջանային իշխանությունների ասոցիացիանների կողմից ստանձնած հանձնառությունների համառոտ ակնարկ:

Ձեռնարկ Քաղաքապետերի դաշնագրի Համակարգողների համար
Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի տարածքային և ազգային համակարգողների կողմից ստանձնած հանձնառությունների համառոտ ակնարկ: