Այս զեկույցը նվիրված է Արևելյան գործընկերության երկրների համայնքներում էներգետիկայի, կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտներում ներդրումների խոչընդոտների և բացերի ուսումնասիրությանը: Կլիմայի փոփոխության բացասական հետևանքների և դրա հետ կապված աճող ճնշման պայմաններում, ԱլԳ երկրների համայնքապետարանները հաճախ դժվարանում են ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար ֆինանսավորում և փորձաքննություն ստանալ: Ուսումնասիրությունը վերլուծում է հիմնական խոչընդոտները՝ կենտրոնանալով վարչատարածքային կազմակերպման և բանկային ոլորտի վրա: Այն ներկայացնում է առաջարկություններ համայնքապետարանների և ազգային իշխանությունների, ինչպես նաև էներգետիկայի, կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտներում ապագա համայնքային ծրագրերի համար:

EN

Սույն փաստաթուղթը ստորագրողներին տրամադրում է քայլ առ քայլ ուղեցույցներ առ այն, թե ինչպես ներկայացնել տեղեկատվությունը Դաշնագրի հաշվետվությունների ներկայացման «Իմ դաշնագրի» առցանց հարթակի տարբեր բաժիններում։ Այն մշակվել է Քաղաքապետերի դաշնագրի եվրոպական գրասենյակի կողմից՝ ՈՒՄԿ-ի հետ համատեղ, նպատակ ունենալով օգնել Դաշնագրին միացած կողմերին հասկանալ Դաշնագրի հաշվետվությունների ներկայացման համակարգը և հաջողությամբ իրականացնել հաշվետվողականության գործընթացը։ Նշված ուղեցույցները համալրվում են գործնական առաջարկություններով և օգտակար ռեսուրսներով։

AM     AZ     BY     EN     GE     MD     UA

Հաշվետվությունըմշակվել է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Տեխնիկական աջակցությանփորձագետների կողմից՝ հիմնվելով մինչև 2018 թ. Արևելյան գործընկերության տարածաշրջանում Դաշնագրի ստորագրողների կողմից ներկայացված 134 ԿԷԶԳԾ-ների վերլուծության վրա, որը կատարվել է «Իմ Դաշնագիր» առցանց հարթակում ստորագրողների կողմից թույլ տված սխալների և վրիպումների նույնականացման և համակարգման համար: Այս փաստաթղթի նպատակն է ստորագրողներին տեղեկացնել հայտնաբերված շեղումների մասին և խրախուսել նրանց հետագայում խուսափել բնորոշ սխալներից, այդպիսով բարձրացնելով առցանց հաշվետվությունների ճշգրտությունը:

EN

Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2020 14:50

«PubLiCity» ծրագրի տեղեկագրքույկ

Written by

Ինչպե՞ս արդիականացնել հանրային լուսավորությունը. Պոլոցկ քաղաքի փորձի վրա հիմնված ամբողջական քայլ առ քայլ ուղեցույց

EN    RU

Ուղեցույցը պատրաստվել է՝ «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության շրջանակներում հաշվետվայնության սկզբունքների ընկալման գործում ստորագրողներին աջակցելու նպատակով:

EN     RU

Բաժանորդագրվեք նորություններին