Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2020 14:49

Տեղեկատու տվյալների գործիք

Written by

Գործիքը պարունակում է ազգային էներգասպառման ցուցանիշների տվյալների բազա տարբեր ոլորտների և էներգակիրների համար՝ «Քաղաքապետերի դաշնագիր - Արևելք» (CoM East) խմբի անդամ 11 երկրներից յուրաքանչյուրի համար, այն է՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան:
Հարկ է նշել, որ գործիքը նախատեսված է տեղեկատու տվյալներ տրամադրելու համար, որոնք կօգնեն Ձեզ տեղական տվյալների բացակայության պայմաններում: Սա կարող է հատկապես օգտակար լինել փոքր համայնքների համար, որտեղ տեղական տվյալների հավաքման համակարգ չկա: Տեղեկատու տվյալների գործիքի օգտագործումը հեշտացնելու համար մշակվել է դրա օգտագործման ուղեցույցը, որը պարզաբանում է հիմնական մուտքային տվյալները, ինչպես նաև գործիքի կողմից հաշվարկված ելքային տվյալները:

EN     RU 

Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք տարածաշրջանի համար մեթոդաբանությունն ընդլայնվեց, որպեսզի հնարավոր լինի ջերմոցային գազերի արտանետումների կանխատեսումներ անել հիմնվելով «սովորական զարգացման» սցենարի վրա, հնարավորություն տալով ստանալ երկրների համար բնորոշ զարգացման ազգային գործակիցները: Այսպիսով, ստորագրողները կարող են հաշվարկել իրենց արտանետումների կադաստրները` ելակետային տարվա համար գնահատված արտանետումների գումարային ծավալից և մինչև 2020 թ. արտանետումների կանխատեսումներից:

EN

Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2020 14:49

Ուղեցույց ստորագրողների համար

Written by

Ձեռնարկ ստորագրողների համար, ովքեր նոր են միացել նախաձեռնությանը: Փաստաթուղթը նկարագրում է ստորագրողների պարտավորությունները, Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակի կողմից ցուցաբերվող օգնությունը, ստորագրողների պարտավորությունների տարբեր փուլերը:

EN     RU

Ընդհանուր ԿԷԶԳԾ-ի մշակման ուղեցույց տեղական իշխանությունների համար, որոնք շահագրգռված են մշակել համատեղ գործողությունների ծրագիր:

EN     RU

Քաղաքապետերի դաշնագրի տարածքային համակարգողների համար ընդհանուր ԿԷԶԳԾ-ի վերլուծության ուղեցույցներ:

EN     RU

Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2020 14:49

ԿԷԶԳԾ-ի ներկայացման և ստուգման գործընթացը:

Written by

Փաստաթուղթը նկարագրում է ԿԷԶԳԾ-ի ներկայացման, ինչպես նաև փոստաթղթի ստուգման գործընթացը, որը իրականացվում է Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակի և Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի կողմից`«Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում ԿԷԶԳԾ-ների հաստատման համար:

EN     RU

Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում տեղական և տարածաշրջանային իշխանությունների ասոցիացիանների կողմից ստանձնած հանձնառությունների համառոտ ակնարկ:

RU

Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի տարածքային և ազգային համակարգողների կողմից ստանձնած հանձնառությունների համառոտ ակնարկ:

RU

Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2020 09:49

From Paris to 2030

Written by

Բաժանորդագրվեք նորություններին