Բելառուս, Չավուսի. Ջերմամատակարարման և ջրամատակարարման համակարգերի ավտոմատացում. ջրի խնայում
Written by Анна ДеркачԵվրամիության կողմից ֆինանսավորվող SAVEWATER նախագիծը Չավուսի շրջանում ներմուծեց ջրի, ջերմային էներգիայի և էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգերի մոնիտորինգի, վերահսկման և կառավարման համապարփակ խելացի համակարգ:
Մոլդովա, Կանտեմիր. 4 հասարակական շենքերի ջերմամեկուսացում
Written by Анна ДеркачԵՄ կողմից ֆինանսավորվող «Կանտեմիր. Կրթական շենքերի ջերմային վերականգնում - CanTREB» ծրագիրն իրականացվել է Քաղաքապետերի դաշնագրի ցուցադրման նախագծերի շրջանակներում, Կանտեմիրի քաղաքապետարանի և «Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի դաշինք» ՀԿ-ի կողմից: Չորս հանրային շենքեր (2 մանկապարտեզներ, ճեմարան և գիմնազիա) վերակառուցվել են եվրոպական լավագույն փորձին համապատասխան և թույլ են տվել քաղաքապետարանին կրճատել դրանց պահպանման և շահագործման ծախսերը, ինչպես նաև բարելավել երեխաների և հասարակական հաստատությունների աշխատողների ներքին պայմանները: Ավելին, կառուցվել է կենսազանգվածով աշխատող կաթսա՝ արդիականացված շենքերի ջերմային էներգիա ապահովելու համար:
Բելառուս, Պոլակ. PubLiCity՝ հանրային լուսավորության արդիականացում
Written by Анна ДеркачԵվրոպական միության կողմից ֆինանսավորվող PubLiCity ծրագիրը ներկայումս Բելառուսի հանրային լուսավորության արդիականացման ամենամեծ նախագիծն է: Ծրագրի շրջանակներում խելացի կառավարման համակարգով գրեթե երկու հազար լուսադիոդային լուսատուներ տեղադրվեցին Պոլակ քաղաքում, իսկ 26 քաղաքային շենքերում, հուշարձաններում և այլ վայրերում տեղադրվեց ճարտարապետական արդյունավետ լուսավորություն:
Վրաստան, Սիգնագի. կանաչ էներգիա Էրիսիմեդիի երեխաների համար
Written by Анна ДеркачՍիգնագիի քաղաքապետարանի Էրիսիմեդի մանկապարտեզում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների (տեղական կենսազանգվածով (պնդուկի կճեպ) աշխատող ժամանակակից ինքնավար ջեռուցման համակարգ, արևային ՖՎ և ջրատաքացուցիչ համակարգեր, շենքի ջերմամեկուսացում) ներդրում:
Վրաստան, Օզուրգեթի. արդյունավետ փողոցային լուսավորություն
Written by Анна ДеркачՕզուրգեթիում փողոցային լուսավորության ժամանակակից համակարգի ներդրումը բարելավեց փողոցներում լուսավորության մակարդակը, նվազեցրեց էներգիայի սպառումը և էներգիայի վճարը, ինչպես նաև նվազեցրեց CO2 արտանետումները՝ դրանով իսկ նպաստելով Օզուրգեթիի քաղաքապետարանի կողմից «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Վրաստան, Ախմետա, Կազբեգի, Գորի, Մցխեթա. էլեկտրականություն բաշխիչ ցանցի կողմից չսպասարկվող գյուղերի համար
Written by Анна ДеркачԲաշխիչ ցանցի սպասարկման գոտուց դուրս գտնվող լեռնային գյուղերի էլեկտրիֆիկացման համար ՖՎ միկրոէլեկտրական համակարգերի ներդրման ծրագիրն իրականացվել է Վրաստանի 87 գյուղերում և նպատակ ուներ վերացնել էներգետիկ աղքատությունը: Այն ֆինանսավորվել է Պետական բյուջեի միջոցներով և իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի տեխնիկական օժանդակությամբ:
Հայաստան, Երևան. 9 հարկանի շենքի ջերմամեկուսացում
Written by Анна ДеркачՄԱԶԾ-ԳԷՀ «Շենքերում էներգախնայողության բարելավում» ծրագիրը, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, իրականացրեց Հայաստանում բազմաբնակարան շենքի առաջին մասշտաբային ջերմամեկուսացումը:
Վրաստան, Զուգդիդի. Վերականգնվող էներգիա ջեռուցման համար
Written by Анна ДеркачԶուգդիդիի (Վրաստան) մանկապարտեզում ներդրվեց ժամանակակից կայուն ջեռուցման համակարգ, որը որպես վառելիք օգտագործում է տեղական կենսազանգվածը (պնդուկի կճեպը):
Մոլդովա, Քիշնև. Բազմաբնակարան շենքում ջեռուցման համակարգի կատարելագործում
Written by Анна ДеркачՔիշնևում գտնվող յոթ հարկանի բազմաբնակարան շենքը Մոլդովայի Հանրապետությունում առաջին օրինակն է, որտեղ հին ջեռուցման և կենցաղային տաք ջրամատակարարման համակարգերն ամբողջությամբ վերափոխվել են և փոխարինվել համասեփականատերերի ասոցիացիայի Termoelectrica կենտրոնական ջեռուցման ընկերության և բնակարանների սեփականատերերի համատեղ ջանքերով:
Մոլդովա, Կալարասի. Մոլդովայի ամենաէներգախնայող հասարակական շենքը
Written by Анна ДеркачՄոլդովայի ամենաէներգախնայող հանրային շենքը DoReMiCi մանկապարտեզն է Կալարասիում (Քիշնևից 50 կմ հեռավորության վրա): Այն նախագծվել և կառուցվել է գերմանական պասիվ տան ստանդարտներին համապատասխան:
More...
Հայաստան, Երևան. Փողոցային լուսավորության համակարգերի էներգաարդյունավետ արդիականացում
Written by Raphael ChateletԵրևանի քաղաքային լուսավորության համակարգում բարելավվեց էներգաարդյունավետությունը` լուսադիոդային (LED) տեխնոլոգիաների հիման վրա լուսավորության նոր լուծումների ներդրման միջոցով:
Ուկրաինա, Վիննիցիա. Բազենովի փողոցում գործող կենսազանգվածով և գազով աշխատող կաթսայատուն
Written by Raphael ChateletՎիննիցիա քաղաքում գտնվող Բաժենովի շրջանի բնակիչներին սպասարկող կաթսայատունը ամբողջովին վերակառուցվել է:
Վրաստան, Թբիլիսի. Թբիլիսիի «կանաչ» ավտոբուսներ
Written by Raphael ChateletՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ցածր հատակներով և ցածր արտանետումներով ավտոբուսների պարկը, որը համապատասխանում է անվտանգության բարձր չափանիշներին և ԵՄ կանոնակարգերին, փոխարինեց հին աղտոտող և ռանց օդորակման ավտոբուսներին, որոնք չէին համապատասխանում տարեց կամ հաշմանդամ մարդկանց կարիքներին:
Վրաստան, Թբիլիսի. էներգաարդյունավետության միջոցառումներ Թբիլիսիի մանկական տանը
Written by Raphael ChateletԹբիլիսիի մանկական տան էներգաարդյունավետության միջոցառումներն ուղղված են` շենքերի հարմարավետության մակարդակի բարելավմանը, էներգիայի սպառման և էներգասպառման հետ կապված ծախսերի նվազեցմանը, ինչպես նաև նպաստել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների նվազմանը և, ընդհանուր առմամբ, Վրաստանի բնապահպանական իրավիճակի բարելավմանը: