Raphael Chatelet

Raphael Chatelet

Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018 13:23

Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը

Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը, որը ստեղծվել և ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից, պատասխանատու է նախաձեռնության համակարգման և ամենօրյա կառավարման համար: Այն ստորագրող կողմերին տրամադրում է վարչական աջակցություն և տեխնիկական ուղղորդում, դյուրացնում է հաղորդակցությունը Դաշնագրի շահառուների միջև և ապահովում է նրանց գործունեության առաջընթացը:

Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018 13:20

Դաշնագրի համակարգողներին

Եվրոպական հանձնաժողովը «Դաշնագրի համակարգողներին» սահմանում է որպես հանրային ադմինիստրացիաներ, որոնք ռազմավարական ուղենիշներ, ֆինանսական և տեխնիկական աջակցություն են տրամադրում այն համայնքներին, որոնք ստորագրում են Քաղաքապետերի դաշնագիրը, բայց իրենց պահանջների կատարման համար հմտությունների և/կամ ռեսուրսների կարիք ունեն: Դաշնագրի համակարգողները ենթաազգային ապակենտրոնացված իշխանություններ են, ներառյալ՝ մարզեր, տարածաշրջաններ և համայնքների հանրային խմբավորումներ, ինչպես նաև ազգային հանրային մարմիններ՝ որպես, օրինակ, ազգային էներգետիայի գործակալություններ:

Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018 13:19

Գերազանցության չափանիշներ

Գերազանցության արդյունքները նախաձեռնությունների համապատասխան օրինակներ են, որոնցով Դաշնագրի ստորագրող կողմերը, համակարգողները և աջակիցները հպարտանում են և դրանք համարում են այլ տեղական իշխանությունների, մարզերի, տարածքների կամ ցանցերի կրկնօրինակման համար օգտակար գործողություններ:

Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018 13:13

Արտանետումների ելակետային տվյալները

Արտանետումների ելակետային տվյալները ցույց են տալիս ելակետային տարվա ընթացքում Դաշնագրի ստորագրող կողմի տարածքում էներգիայի սպառման արդյունքում արտանետված CO2-ի քանակը: Դրանք թույլ են տալիս բացահայտել CO2-ի արտանետումների հիմնական աղբյուրները և նրանց կրճատման համապատասխան հեռանկարները:

Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018 12:35

Կլիմայի փոփոխության հարմարվողականություն

Քաղաքապետերի դաշնագրի ստորագրող կողմերը պարտավորվում են կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միասնական մոտեցում որդեգրել, ինչպես նաև դյուրացնել իրենց քաղաքացիների հասանելիությունը կայուն, վստահելի և մատչելի էներգիային:

Կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միասնական մոտեցումը ապահովում է համակեցություն, ստեղծում սիներգիաներ և փոխադարձ օգուտներ, բարձրացնում է արդյունավետությունը:

Միասնական մոտեցման մշակման ձևի և հարմարվողականության ու մեղմման միջև կապի ապահովման հետ առնչվող առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք կարդալ այս համառոտ հոդվածը և այս բացատրությունը՝ Կլիմայի հարմարվողականության (Climate-ADAPT) վերաբերյալ:

 «Քաղաքապետերը հարմարվում են» նախաձեռնությունը այժմ լիովին ներդրված է Քաղաքապետերի դաշնագրում

«Քաղաքապետերը հարմարվում են» նախաձեռնությունը Քաղաքապետերի դաշնագրի նախաձեռնությունն է, որը ստեղծվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ նպատակ ունենալով քաղաքներին ներգրավել կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված գործողություններում: Դրա իրականացումը սկսվել է 2014թ.-ին որպես հարմարվողականության նախաձեռնություն, որն իրականացվում է Քաղաքապետերի դաշնագրին զուգահեռ՝ նպատակ ունենալով մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունները: 2015թ.-ին Եվրոպական հանձնաժողովը այս երկու նախաձեռնությունները միավորեցին՝ խթանելու համար կլիմայի և էներգիայի գործողության  միասնական մոտեցումը: 2017թ.-ից սկսած  հարմարվողականության բաղադրիչը և, համապատասխանաբար, «Քաղաքապետերը հարմարվում են» նախաձեռնությունը լիովին ներդրվել են Քաղաքապետերի դաշնագրում:

Ի՞նչ է հարմարվողականությունը քաղաքների համար

Կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու համար ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու հետ զուգահեռ քաղաքները պետք է նաև մեծացնեն իրենց ճկունությունը կլիմայի փոփոխության անխուսափելի բացասական հետևանքների նկատմամբ:

Կլիմայի փոփոխությունը ազդելու է բոլոր երկրների և քաղաքների վրա՝ որոշակի տարածաշրջանային և տեղական տարբերություններով: Հատկապես քաղաքները կարող են խոցելի լինել եղանակային սարսափելի պայմանների, մասնավորապես, մեծ ջրհեղեղների, ջերմային ալիքների, ծայրահեղ ուժեց փոթորիկների նկատմամբ: Քաղաքներից շատերն արդեն բախվել են կլիմայի փոփոխության այլ ազդեցությունների, հատկապես առողջության վրա բացասական ազդեցությունների, շինությունների փլուզումների, էներգամատակարարման և ջրամատակարարման, տրանսպորտի խաթարումների, ինչպես նաև ջեռուցման և հովացման համար էներգիայի ավելացված սպառման:

Հարմարվողականությունը ստեղծում է նոր հնարավորություններ

Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը մեծացնում է մեր սոցիալ-տնտեսական համակարգերի ճկունությունը կլիմայի փոփոխության անխուսափելի ազդեցությունների նկատմամբ: Կլիմայական փոփոխություններին հարմարվելը ձեր քաղաքը ավելի անվտանգ, առողջ, կանաչ և քաղաքացիների ու հյուրերի համար ավելի նպաստավոր դարձնելու միջոց է: Մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված միասնական մոտեցումը շատ հնարավորություններ է ստեղծում: Հարմարվողականության արդյունավետ գործողությունները հաճախ օգնում են նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները՝ հիմնականում նվազեցնելով հետևանքների վերացման համար ընդհանուր ծախսերը, խնայելով բնական և մարդկային ռեսուրսները, ինչպես նաև խթանելով տնտեսական աճը:

Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի հարմարվողականության սահմանում. Բնական կամ մարդածին համակարգերի հարմարվողականություն՝ ի պատասխան իրական կամ սպասվող կլիմայական փոփոխություններին, ինչը նվազեցնում է այդ համակարգերի խոցելիությունը:

Համայնքային հարմարվողականության ռազմավարությունները շրջանակներ են ստեղծում կլիմայի փոփոխության ազդեցություններին երկրների ճկունության ընդլայնման համար:

Հարմարավողականության ներդրումը մեղմման և պլանավորման քաղաքականություններում համայքնապետերին և քաղաքական առաջնորդներին կարող է հնարավորություն տալ իրենց քաղաքներն ապրելու համար ավելի հարմարավետ դարձնել: Քաղաքային զարգացման կարծրատիպերի վերացումը խթանում է ներդրումների և նորարարական հայեցակարգերի ներդրումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բնակարանաշինությունը, հանրային կանաչապատ տարածքների ստեղծումը: Շահառուների մասնակցության ամրապնդումը հիմք է ստեղծում քաղաքացիների և կառավարության մարմինների միջև հաջող համագործակցության համար: Կլիմայի փոփոխության ազդեցությունների համար նախապես ներդրում կատարելով՝ քաղաքները դառում են ավելի գրավիչ, առողջ և անվտանգ:

Հարմարվողականության մասին ի՞նչ տեղեկատվություն է տրամադրում Քաղաքապետերի դաշնագիրը:

Ներկայումս Քաղաքապետերի դաշնագրի մոնիթորինգային և զեկուցող համակարգը ներառում է առանձին բաժին՝ կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ:

Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի (ԿԷԶԿՊԳԾ) նմուշը պարունակում է հարմարվողականության սանդղակ, որով քաղաքները կարող են իրենք իրականացնել իրենց հարմարվողականության կարգավիճակի գնահատում: Կան նաև ռիսկերի և խոցելիության գնահատումների, գործողությունների պլանի մշակման նմուշներ:

Դեպքերի ուսումնասիրության և լավագույն պրակտիկաների օրինակներ:

Քաղաքապետերի դաշնագիրը հավաքագրում է դեպքերի ուսումնասիրություններ՝ քաղաքներին ոգևորելու կոլեգաների հետ փորձի փոխանակման նպատակով:

Քաղաքների համար հարմարվողականության վերաբերյալ էլեկտրոնային ուսուցման մոդուլը հասանելի է բացառապես Քաղաքապետերի դաշնագրի ստորագրողների համար: Մոդուլը տրամադրում է գործնական տեղեկատվություն, գործերի ուսումնասիրություններ և այլ օգտակար տեղեկատվության ռեսուրսների հղումներ:

Բացի այդ, Եվրոպական հանձնաժողովը և Շրջակա միջավայրի պահպանության եվրոպական գործակալությունը  տեխնիկական գիտելիքներ են հավաքում կլիմայի փոփոխության հարմարվողականության ասպեկտների վերաբերյալ՝ նաև տրամադրելով տեղեկատվություն ու գործիքներ քաղաքային գործիչների համար, օրինակ, տվյալների բազա, որ պարունակում է ավելի քան 2,000 նյութ, հարմարվողականության ամսագրեր, ինչպես նաև Հարմարվողականության քաղաքային աջակցության գործիք, որը ծառայում է որպես ուղեցույց քաղաքների համար՝ Դաշնագրի միացյալ նախաձեռնությանը քայլ առ քայլ հասնելու համար: Գործիքը մասնագետներին օգնում է իրականացնել հարմարվողականության միացյալ քաղաքականություն:

Երեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2018 15:28

Merry Christmas and a Happy New Year 2019!

Dear Colleagues, Partners and Friends,

On behalf of the multinational CoM East team we wish you a very Happy Holiday season!

Բաժանորդագրվեք նորություններին