Raphael Chatelet

Raphael Chatelet

Երկուշաբթի, 25 Հունիսի 2018 09:26

Գործողությունների ծրագրեր

Քաղաքապետերի դաշնագրին պաշտոնապես միանալիս համայնքները  հանձն են առել սահմանված ժամանա¬¬կա¬հատ¬վածում (որը ԿԷԶԳԾ-ների դեպքում՝ 1 տարի է, ԿԷԶԿՊԳԾ-ների դեպքում՝ 2 տարի) ներկայացնելու Կայուն էներգետիկ զարգացման (և կլիմայի պահպանության) գործողությունների ծրագիր՝ հաստատված համայնքային խորհուրդների  կողմից:

Տեղական խորհրուրդների կողմից հաստատված համայնքների գործողությունների ծրագրերում նկարագրվում են 2020 և 2030 թիրախներին ուղղված քայլերը:

Ստորև կարող եք գտնել Քաղաքապետերի դաշնագրի համայնքների կողմից ներկայացված բոլոր գործո¬ղութ¬յունների ծրագրերը, որոնք կամ արդեն ընդունվել են կամ գտնվում են Եվրոպական հանձնաժողովի Հետազոտությունների միավորված կենտրոնի (ՀՄԿ) կողմից գնահատման փուլում: Օգտագործե՛ք որոնողական գործիքը հատուկ տեղեկատվություն գտնելու համար:

Երկուշաբթի, 25 Հունիսի 2018 08:38

Օկսանա Կիսիլ

Օկսանա Կիսիլն ավելի, քան 9 տարվա փորձառություն ունի մունիցիպալ էներգաարդյունավետության ծրագրերի համար ֆինանսական սխեմաների մշակման ոլորտում՝ թե՛ ԷԾՊ մեխանիզմների միջոցով և թե՛ ՀՄՀ այլ ձևերով՝ էներգա­արդյու­նա­վետ միջոցա­ռում­ների էներգախնայող (ֆինանսական) պոտենցիալը որոշակիացնելու միջոցով: Մասնավոր և հանրային ոլորտների հետ իր աշխատանքը ներառել է բիզնես պլանների կամ բյուջետային ներդրու­մային ծրագրերի մշակումը էներգախնայողության, էներգետիկ արդյուանվետության և ՎԷԱ ծրագրերում միջազգային ֆինանսական հաստա­տություն­ներից ներդրումներ ներգրավելու համար: Նա հանրային իշխանությունների հետ աշխատելու, հատկապես, ԿԷԳՊ-ների շրջանակներում մունիցիպալ էներգաարդյունավետ ծրագրերի համար բյուջետային ներդրումային ծրագրերի վրա աշխատանքի հատուկ փորձ ունի` ելնելով կատարողական ծրագրերի ֆինանսավորումից և դրանց աջակցության տրամադրումից:

Երկուշաբթի, 25 Հունիսի 2018 08:37

Գեորգի Աբուլաշվիլի

Գեորգ Աբուլաշվիլին ավելի, քան 20 տարվա փորձառություն ունի մաքուր էներգիայի և կլիամայական փոփոխություններին վերաբերող միջազգային և ազգային ծրագրերում: Սկսած 2007 թվականից Գեորգին ընդլայնել է իր փորձառությունը՝ մունիցիպալ համայնքային ուղղվածությամբ՝ մունիցիպալ էներգաարդյունավետության պլանավորման մշակմամբ: Պարոն Աբուլաշվիլին կառավարում է Էներգաարդյունավետության կենտրոն Վրաստանը, որը Վրաստանում Քաղաքապետերի դաշնագրի պաշտոնական աջակիցներից է:

Երկուշաբթի, 25 Հունիսի 2018 08:36

Իվան Շչադրանոկ

Իվան Շչադրանոկը 12 տարվա հաջողված աշխատանքային փորձ ունի մի շարք երկարաժամկետ միջազգային նախագծերի մշակման և կառավարման ոլորտում, որոնք ԵՄ-ի, ՇՄԶՀԳ-ի, ԳՄՀ-ի և ՀԲ-ի կողմից ֆինանսավորվել են Բելառուսի բոլոր տարածքային շրջաններում, ինչպես նաև՝ Արևելյան գործընկերության երկրներում: Պարոն Շչադրանկը կառավարում է Ինտերակցիա հիմնադրամը, որը Քաղաքապետերի դաշնագրի աջակիցներից է Բելառուսում. Նա ունի ավելի, քան 5 տարվա փորձառություն կայուն էներգետիկայի, քաղաքային շարժունակության և համայնքային լուսավորման ծրագրերի մանրակրկիտ մշակման և իրականացման ոլորտներում:

Երկուշաբթի, 25 Հունիսի 2018 08:34

Արտեմ Խարազյան

Արտեմ Խարազյանը կլիմայի փոփոխության, էներգախնայողության, էներգաարդյունավետության ոլորտների ծրագրերի համակարգման ու իրականացման ոլորտներում ավելի, քանի 15 տարվա փորձառություն ունի: Իր կառավարչական հմտությունները ներառում են ամբողջ ծրագրային լոգիստիկայի և ծրագրի պլանավորման կազմակերպումը, տեղական և միջազգային փորձագետների գործունեության մոբիլիզացումն ու համակարգումը և խորհրդատվությունների ու փորձագիտական ծառայությունների տրամադրումը: Պարոն Խարազյանն ունի տեխնիկական խորհրդտավության տրամադրման, տվյալների հավաքագրման, համակարգման և վերլուծության, ինչպես նաև ծրագրային համակարգման հմտություններ:

Երկուշաբթի, 25 Հունիսի 2018 08:32

Իրինա Գորոդիսկա

Իրինա Գորոդիսկան ավելի, քան 6 տարվա փորձառություն ունի էներգաարդյունավետության և կլիմայի մեղմացման ծրագրերում: Որպես «Աջակցություն Քաղաքապետերի դաշնագրում Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի քաղաքների մասնակցությանը» ծրագրի համար տեխնիկական աջակցության ծառայության (տեղեկատուի) համակարգող՝ նա ամենօրյա կարգով օժանդակել է համայնքապետարաններին՝ նրանց աջակցելով ածխաթթու գազի մշտադիտարկման համար տվյալներ հավաքագրելիս, արտանետումների ելակետային կադաստրը (ԱԵԿ) մանրամասն մշակելիս, Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրերը (ԿԷԶԳԾ) մշակելիս և Էներգետիկ օրերն անցկացնելիս: Տիկին Գորոդիսկան վարչական և տեխնիկական օժանդակություն է տրամադրել համայնքային մակարդակով աշխատող փորձագետներին՝ 11 ԱլԳ և Կենտրոնական Ասիայի պետություններում, ինչպես նաև տարածքային և ազգային Դաշնագրի համակարգողներին, Դաշնագրի աջակիցներին և այլ շահագրգիռ անձանց:

Երկուշաբթի, 25 Հունիսի 2018 08:31

Կրիստոֆ Ֆրերինգ

Քրիստոֆ Ֆրերինգը մոտավորապես 30 տարվա մասնագիտական փորձ ունի ծրագրերի կառավարման ոլորտում, որից 17 տարին՝ կայուն էներգիայի ոլորտում, և 6 տարի աշխատել է Արևելյան գործընկերության տարածաշրջանում: Սկսած 2011 թվականից պարոն Ֆրերինգը ԵՄ անունից համակարգել է Քաղաքապետերի դաշնագիր` Արևելքի գրասենյակը:

Новогрудок вторым из городов Беларуси после Полоцка присоединился к проекту «Пакт мэров».

В среду, 13 декабря, двухдневная Международная конференция «Соглашение мэров: совместные действия в области климата и энергии» собрала более 150 участников из 6 стран Восточного партнерства для обсуждения общих проблем сокращения выбросов углекислого газа и энергоэффективности в городах, которые присоединились к инициативе ЕС «Соглашение мэров по климату и энергии».

«Քաղաքապետերի դաշնագիրը» Եվրոպական Միության կողմից մեկնարկած նախաձեռնություն է, որը կոչված է համընդհանուր կամավորական պատասխանատվությամբ միավորելու տեղական ինքնակառավարման մարմիններին և տարածաշրջանային իշխանություններին՝ հօգուտ «կանաչ տնտեսական աճ»-ի և կյանքի որակի բարելավման: Դաշնագիրը ստորագրող համայնքները կամավոր կերպով հանաձայնվում են իրենց վարչական տարածքների ներքո էներգաարդյունավետության և վերականգվող էներգիայի ոլորտներում իրականացնել համապատասխան գործողություններ, որոնք թույլ կտան մինչև 2020թ.

Բաժանորդագրվեք նորություններին