Համայնքային զարգացման համակարգման հարթակները կամ Քաղաքապետերի դաշնագրի ազգային ակումբները ԱլԳ բոլոր երկրներում ստեղծված քննարկման հարթակներ են, որոնց նպատակն է՝ միավորել Դաշնագրի ստորագրողներին և բոլոր հիմնական դերակատարներին (համակարգողներ, աջակիցներ, ազգային և ռեգիոնալ իշխանություններ, մասնավոր ոլորտի դոնորներ և այլն), որոնք ուժ և կարողություն ունեն՝ աջակցելու համար ստորագրողներին կայուն համայնքային էներգիայի և կլիմայի զարգացման ռազմավարությունների նախագծման, իրականացման և ֆինանսավորման գործում: Հարթակի հիմնական նպատակն է ստեղծել տեղական-ազգային զարգացման քաղաքականության երկխոսություն՝ ներգրավելով հիմնական դերակատարներին, տարբերակել գործողությունների ծրագրերի  նյութականացման հիմնական խոչընդոտները, ինչպես նաև մշակել այնպիսի ռազմավարական առաջարկություններ, որոնք կդյուրացնեն բացահայտված խոչընդոտների հաղթահարումը և կայուն էներգիայի և կլիմայի ներդրումների առաջմղումը: Հարթակները նաև կխթանեն գիտելիքների փոխանցումը և աջակցման տարբեր գործիքների և իրազեկվածության բարձրացման գործողությունների արդյունավետ պլանավորումը:

Բաժանորդագրվեք նորություններին