Խմելնիցկի, Ուկրաինա. Էներգիայի բաշխված արտադրություն

Խմելնիցկիի քաղաքապետարանը ներդրել է էներգիայի բաշխված արտադրության ժամանակակից համակարգ՝ էներգաարդյունավետությունը բարձրացնելու և էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու համար։
2024 թվականի դրությամբ Խմելնիցկի քաղաքում տեղադրվել և գործում են 15 ՋԷԿ։ Խմելնիցկիի ՋԷԿ-երի ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է 7,5 ՄՎտ՝ էլեկտրական էներգիայի և 10,5 ՄՎտ՝ ջերմային էներգիայի արտադրության համար՝ տարեկան ապահովելով 30 ԳՎտժ ջերմություն և 21 ԳՎտժ էլեկտրաէներգիա: Ընդհանուր առմամբ, դրանք կարող են ծածկել քաղաքի հանրային շենքերի ամբողջ էներգիայի պահանջարկը կամ բոլոր կաթսայատների էլեկտրաէներգիայի կարիքը:
Հիմնական թվեր
- ՋԷԿ-ի արդյունավետությունը 60-90%
- CO2 արտանետումների կրճատում տարեկան 0.2-0.3 տոննա մեկ ՄՎտժ էլեկտրաէներգիայի և ջերմության համար
- Դրամական խնայողություններ. տարեկան 150.000-250.000 եվրո 1 ՄՎտ էլեկտրաէներգիայի դիմաց
- 200.000 բնակիչ, ովքեր ստանում են ջերմություն և էլեկտրականությու
- Ստեղծվել է 5 աշխատատեղ