Լվով, Ուկրաինա.Ծառեր. Լվովի կլիմային հարմարվողա-կանության Պահապանները

2019-ից 2024 թվականների ընթացքում տնկվել է ավելի քան 11,000 ծառ՝ փոխարինելու ծերացող կանաչը: Այս ջանքերը կենտրոնացած են հասուն, կլիմայի նկատմամբ դիմակայուն տեսակների տնկման վրա, որոնք անմիջապես ստվեր են տալիս, բարելավում են միկրոկլիման և բարձրացնում քաղաքի գեղագիտությունը:
2021 թվականին Լվովը մեկնարկեց «Տուր քաղաքին ծառ» արշավը՝ հնարավորություն տալով քաղաքացիներին, ձեռնարկություն-ներին և կազմակերպություններին ֆինանսապես աջակցել ծառատունկի նախաձեռնություններին։ Մինչև 2023 թվականը արշավը ֆինանսավորել էր 369 ծառերի տնկում՝ 1,3 միլիոն գրիվնա արժեքով: Բացի այդ, 2023-ից 2024 թվականներին ստեղծվել են 54 նոր ծառատնկման տարածքներ, որոնք թուլ տվեցին ապահովել «կլիմայական ծառերի» գոտիներ այն տարածքներում, որտեղ նախկինում գերակշռում էին ասֆալտապատ մակերեսները: Այս նախաձեռնությունն անդրադառնում է քաղաքային ջերմային կղզու ազդեցություններին՝ միաժամանակ խթանելով կլիմայի հարմարվողականությունը
Ընդհանուր առմամբ տնկվել է 1100 ծառ՝ բնակիչների ֆինանսական ներդրումներով։ Մշակվել է Լվովի քաղաքային տարածքային համայնքի տարածքում կանաչապատման օբյեկտների պահպանման կարգը, որը ներկայացնում է «Քաղաքային այգեպանի» դերը քաղաքային կանաչապատումը վերահսկելու համար: Բացի այդ, ակտիվորեն զարգանում է Ռոսսադնիկ տարածքը, որը նվիրված է էկոկրթությանը և բնության թերապիային: