Հաղորդակցության նյութեր
![alt](/media/k2/items/cache/d8efd63308dcfa395d941215e9ef436a_L.jpg)
![alt](/media/k2/items/cache/444407a1f5829159d5f5250681148c76_L.jpg)
«CoM East» ծրագրի գրաֆիկական ուղեցույցներ
Սույն ուղեցույցները տրամադրում են ԵՄ Քաղաքապետերի դաշնագրի պատկերանշանի, ԱլԳ Դաշնագրի լոգոյի և Դաշնագրի լոգոյի օգտագործման հիմնական կանոններն ու առանձնահատկությունները երկրներում, ինչպես նաև «EU4Energy» նախաձեռնության տեսանելիության պահանջները:
![alt](/media/k2/items/cache/5805f2650eee396bd3a7ffa8067d1545_L.jpg)
«EU4Energy» ծրագրի. իրականացման գործնական ուղեցույց
ԵՄ «EU4Energy» նախաձեռնությունն ընդգրկում է ԵՄ ողջ աջակցությունը, որը ուղղված է էներգիայի մատակարարմանը և անվտանգությանը, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացմանը և վերականգնվող էներգաիայի աղբյուրների օգտագործմանը Արևելյան գործընկեր երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Դա արվում է ֆինանսավորելով նախագծեր և ծրագրեր, որոնք օգնում են բարեփոխել էներգետիկ շուկաները և նվազեցնել ազգային էներգետիկ կախվածությունն ու սպառումը: Ավելի երկարաժամկետ հեռանկարում սա էներգիայի մատակարարումն ավելի հուսալի, թափանցիկ և մատչելի է դարձնում՝ այդպիսով նվազեցնելով էներգետիկ աղքատությունը և էներգիայի վճարները ինչպես քաղաքացիների, այնպես էլ մասնավոր հատվածի համար:
![alt](/media/k2/items/cache/da804480c4bae699f5e500c1d4b990a8_L.jpg)
CoM 2016. գրաֆիկական ուղեցույց
Այս ձեռնարկը ստեղծվել է այն նպատակով, որպեսզի ապահովի գրաֆիկական տարրերի ճիշտ օգտագործումն` ապահովելով Դաշնագրի տեսանելիությունը:
![alt](/media/k2/items/cache/52238d0a0028fa6a306a05a6f822a332_L.jpg)
Հաղորդակցության և տեսանելիության ձեռնարկ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի համար
Այս ձեռնարկը նախատեսված է ապահովելու, որ ԵՄ-ի կողմից ամբողջությամբ կամ մասնակիորեն ֆինանսավորվող գործողությունները, ներառեն հաղորդակցական գործողություններ` ԵՄ աջակցության, դրա արդյունքների և դրա ազդեցության մասին իրազեկությունը բարձրացնելու համար: