«CoM East» նախաձեռնության լոգոտիպերի հավաքածու
Written by Анна ДеркачՍույն ուղեցույցները տրամադրում են ԵՄ Քաղաքապետերի դաշնագրի պատկերանշանի, ԱլԳ Դաշնագրի լոգոյի և Դաշնագրի լոգոյի օգտագործման հիմնական կանոններն ու առանձնահատկությունները երկրներում, ինչպես նաև «EU4Energy» նախաձեռնության տեսանելիության պահանջները:
«EU4Energy» ծրագրի. իրականացման գործնական ուղեցույց
Written by Анна ДеркачԵՄ «EU4Energy» նախաձեռնությունն ընդգրկում է ԵՄ ողջ աջակցությունը, որը ուղղված է էներգիայի մատակարարմանը և անվտանգությանը, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացմանը և վերականգնվող էներգաիայի աղբյուրների օգտագործմանը Արևելյան գործընկեր երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Դա արվում է ֆինանսավորելով նախագծեր և ծրագրեր, որոնք օգնում են բարեփոխել էներգետիկ շուկաները և նվազեցնել ազգային էներգետիկ կախվածությունն ու սպառումը: Ավելի երկարաժամկետ հեռանկարում սա էներգիայի մատակարարումն ավելի հուսալի, թափանցիկ և մատչելի է դարձնում՝ այդպիսով նվազեցնելով էներգետիկ աղքատությունը և էներգիայի վճարները ինչպես քաղաքացիների, այնպես էլ մասնավոր հատվածի համար:
Այս ձեռնարկը ստեղծվել է այն նպատակով, որպեսզի ապահովի գրաֆիկական տարրերի ճիշտ օգտագործումն` ապահովելով Դաշնագրի տեսանելիությունը:
Հաղորդակցության և տեսանելիության ձեռնարկ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի համար
Written by Анна ДеркачԱյս ձեռնարկը նախատեսված է ապահովելու, որ ԵՄ-ի կողմից ամբողջությամբ կամ մասնակիորեն ֆինանսավորվող գործողությունները, ներառեն հաղորդակցական գործողություններ` ԵՄ աջակցության, դրա արդյունքների և դրա ազդեցության մասին իրազեկությունը բարձրացնելու համար:
2020թ. ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան նվիրված տեղեկագիր հատուկ թողարկում №10
Written by Анна ДеркачՀատուկ թողարկումը նվիրված է 2020թ.-ին ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա տոնակատարմանը , որն այդ տարի շատ անսովոր էր COVID-19 համաճարակի պատճառով: Ընդհանուր առմամբ, ԱլԳ երկրներում Դաշնագրին անդամակցող համայնքների կողմերի կողմից կազմակերպվել է 85 էներգիայի օր, հիմնականում թվային ձևաչափով: Տեղեկագիրն ամփոփում է Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի # EUSEW2020- ին մասնակցության հետ կապված հիմնական թվերը, ներառյալ գործունեության քանակն ու տեսակները, սոցիալական մեդիայի ներգրավումը, տարածաշրջանային վիկտորինան և հատուկ առցանց միջոցառումները, որոնք անցկացվում են «CoM East» ծրագրի կողմից: Դուք կիմանաք, թե ով է շահել ԵՄ կայուն էներգիայի երկրորդ մրցանակը Արևելյան գործընկերության համար և կիմանաք «Կարճ զրույց քաղաքապետի հետ» ֆլեշմոբի մասին, որում Դաշնագրի համայնքի ղեկավարները կիսվում են իրենց փորձով, թե ինչպես են նրանք նպաստում կայուն զարգացմանը և անցմանը դեպի կանաչ էներգիա:
2019թ.-ին Ուկրաինան, որը Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի առաջատարն է, երկրում նշում է Դաշնագրի տասնամյակը: Տեղեկագրի իններորդ թողարկումը նվիրված է Ուկրաինայի քաղաքապետարանների փորձին և ձեռքբերումներին նախաձեռնության շրջանակներում, որոնք փոխեցին Եվրոպայի էներգետիկ կառուցվածքը և նրա քաղաքացիների վերաբերմունքը էներգիայի և կլիմայի նկատմամբ: Դուք կծանոթանաք հիմնական փաստերին և թվերին, Ուկրաինայում Քաղաքապետերի դաշնագրի ստորագրողների հաղորդակցության և համագործակցության նոր գործիքի` Էներգիկ և կլիմայական անցման մունիցիպալ հարթակին, ինչպես նաև 17 ցուցադրական նախագծերին, որոնք իրականացվել են Ուկրաինայում «CoM-DeP» ծրագրի շրջանակներում: Տեղեկագիրը տեղեկացնում է նաև Թբիլիսիում Դաշնագրի երկու ծրագրերի համատեղ ղեկավարող կոմիտեի (ՂԿ) հանդիպման, ինչպես նաև ԱլԳ երկրներում Դաշնագրին անդամակցող համայնքների համար կազմակերպված կարողությունների ամրապնդման, տեղեկացման և աջակցման գործողությունների մասին:
Կլիմայի և էներգետիկայի վերաբերյալ Քաղաքապետերի դաշնագրի մոլդովական ստորագրողները գտնվում են այս խնդրի քննարկման կենտրոնում: Ինչպե՞ս է դա գործում երկրում: Դուք կտեղեկանաք նախաձեռնության շրջանակներում Մոլդովայի համայնքների առաջընթացի մասին: Տեղեկագիրը ներկայացնում է City2City-ի գիտելիքների փոխանակման նոր ծրագիրը, որը վերջերս մեկնարկել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի թիմը կողմից` քաղաքապետարանների միջև փորձի փոխանակման հարթակ ստեղծելու համար: Տեղեկագիրը նաև տեղեկացնում է ԱլԳ երկրների մեծ մասում, այսպես կոչված, Քաղաքապետերի դաշնագիր ակումբի, Քաղաքապետարանների զարգացման համակարգման հարթակի առաջին հանդիպումների մասին: Բացի այդ, տեղեկագիրը համառոտ նկարագրում է Արևելյան գործընկերության երկրներում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետների կողմից իրականացվող կարողությունների զարգացման, տեղեկատվության և հաղորդակցության կարևորագույն գործողությունները:
2019թ. ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան նվիրված տեղեկագիր հատուկ թողարկում №7
Written by Anna ZenzinaՀատուկ թողարկումն ամբողջովին նվիրված է ԵՄ Արևելյան գործընկերության 6 երկրներում Դաշնագրի ստորագրողների կողմից կազմակերպված ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա (EUSEW 2019) տոնակատարությանը: Տեղեկագիրը ամփոփում է քաղաքապետարաններում իրականացվող գործողությունների հսկայական բազմազանությունը, որոնք ուղղված են քաղաքացիների էներգախնայողության նախաձեռնությունների խթանմանը և անցումը դեպի մաքուր, անվտանգ և մատչելի էներգիա:
Թողարկումն ընդգծում է Վրաստանում Դաշնագրին միացած համայնքների ձեռքբերումները «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության շրջանակներում ստանձնած հանձնառությունների կատարելու համատեքստում: Թողարկումը պարունակում է տեղեկություն Արևելյան գործընկերության երկրներում Դաշնագրի անդամների, Համակարգողների և Աջակիցների համար «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետների կողմիցԹողարկումն ընդգծում է Վրաստանում Դաշնագրին միացած համայնքների ձեռքբերումները «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության շրջանակներում ստանձնած հանձնառությունների կատարելու համատեքստում: Թողարկումը պարունակում է տեղեկություն Արևելյան գործընկերության երկրներում Դաշնագրի անդամների, Համակարգողների և Աջակիցների համար «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետների կողմիցանցկացվող կարողությունների զարգացման կարևորագույն գործողությունների ակնարկ` Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերի (ԿԷԶԿՊԳԾ) մշակման և իրականացման գործում նրանց ներուժն ուժեղացնելու համար: Դուք նաև կտեղեկանաք ԱլԳ վեց երկրներում կազմակերպված տեղեկատվական և հաղորդակցական գործունեության լայն շրջանակի մասին՝ քաղաքացիների շրջանում նոր դաշնագիր խթանելու համար:
More...
2018թ. ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան նվիրված տեղեկագիր հատուկ թողարկում №5
Written by Raphael ChateletԱյս հատուկ թողարկումը նվիրված է 2018թ.-ին ԵՄ կայուն էներգիայի շաբաթի տոնակատարությանը Արևելյան գործընկերության երկրներում: Այն կարևորում է տեղական իշխանությունների, մասնավոր հաստատությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից կազմակերպված գործողությունների և միջոցառումների մեծ բազմազանությունը Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Էներգետիկայի օրերը նպատակ ունեին քաղաքացիների և բիզնեսի շրջանում խթանել էներգախնայողության առաջավոր փորձը, ներշնչել նորարարական գաղափարներ և համատեղել ջանքերը՝ ուղղված կլիմայի փոփոխության հետևանքները հաղթահարելու, էներգախնայողության և էներգետիկ անվտանգության բարելավման ԵՄ նպատակներին:
Այս թողարկումը ընդգծում է Բելառուսում «Քաղքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի զարգացումները և ԱլԳ այլ երկրներում «Քաղքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության իրականացման կարևոր փուլերը, մասնավորապես, շնորհավորանքները ԵՄ կողմից ֆինանսավորվող «CoM-DeP» ծրագրի շրջանակներում դրամաշնորհային նախագծերի երկրորդ փուլի հաղթողներին, ինչպես նաև լուսաբանում է «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք. կլիմայի և էներգիայի գործողությունների միավորում» միջազգային համաժողովի արդյունքները: Բացի այդ, ընթերցողները կգտնեն տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է «Քաղքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի թիմը ուժեղացնում Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունները:
Հայաստանի Հանրապետությունը միշտ եղել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության ուշադրության կենտրոնում գտնվող երկրներից մեկը: Այս թողարկումը ընդգծում է տեղեկություն Հայաստանում Դաշնագրին միացած համայնքների զարգացումների ու ձեռքբերումների մասին, որոնք ուղղված են նախաձեռնության շրջանակներում համայնքների հանձնառությունների կատարմանը, ինչպես նաև Հայաստանում և ԱլԳ տարածաշրջանի այլ երկրներում «Քաղքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետների կողմից կազմակերպված միջոցառումների մասին: Դուք կտեղեկանաք Հայաստանում՝ «Քաղաքապետերի դաշնագիր՝ ցուցադրական նախագծեր» ծրագրի շրջանակներում Սպիտակում և Վայքում հաջողությամբ իրականացվող ծրագրի մասին: Տեղեկագիրը տեղեկացնում է նաև «Քաղքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կարողությունների զարգացման հնարավորությունների և հաղորդակցական գործունեության մասին ՝ Դաշնագիր ստորագրողների, Համակարգողների և Աջակիցների փորձը էներգետիկ և կլիմայական քաղաքականության ոլորտում ամրապնդման, ինչպես նաև ազգային և միջազգային մակարդակներում նոր Դաշնագրի խթանման նպատակով:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի թիմը ակտիվորեն մասնակցեց և (կամ) համատեղ կազմակերպեց մի շարք միջոցառումներ՝ ուղղված էներգաարդյունավետության առաջավոր պրակտիկայի խթանմանը, նորարարական գաղափարներ ներշնչելուն և ջանքերի միավորմանը՝ կլիմայի փոփոխության հետևանքները հաղթահարման, էներգախնայողության և էներգետիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև կայուն քաղաքային զարգացման բնագավառներում ԵՄ նպատակների իրականացման նպատակով: