![Raphael Chatelet](https://secure.gravatar.com/avatar/bd89bd96e7bf028ccd19c8f6486addb2?s=100&default=https%3A%2F%2Fcom-east.eu%2Fcomponents%2Fcom_k2%2Fimages%2Fplaceholder%2Fuser.png)
Raphael Chatelet
Служба поддержки
Чтобы связаться со Службой поддержки по общим запросам, со Службой поддержки по техническим или научным запросам или Службой информации, пишите на электронный адрес:
Эл. почта: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Тел. +38 (032) 253 87 04, +38 (032) 253 87 05
Քաղաքապետերի դաշնագիր
Քաղաքապետերի դաշնագիրը հանուն կլիմայի և էներգիայի տեղական գործողությունների աշխարհի խոշորագույն շարժումներից է: ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությունը միավորում է հազարավոր տեղական և տարածքային իշխանությունների, որոնք կամավոր կերպով հանձն են առել իրականացնել ԵՄ կլիմայի և էներգիայի նպատակները:
Ստորագող համայնքները հանձն են առել աջակցել 2030 թվականի դրությամբ ԵՄ 40%-ով ջերմոցային գազերի արտանետումների կրճատման թիրախին հասնելուն և շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմացման ու կլիմայական փոփոխության հարմարվողականության վերաբերյալ միասնական մոտեցման ձևավորելուն:
Նախաձեռնության, դրա հետևողական զարգացման, նպատակների և ընթացիկ ձեռքբերումների վերաբերյալ (թվերով) ավելին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով:
Միանալ որպես աջակից
Դաշնագրի աջակիցները սահմանվում են որպես շահույթ չհետապնդող կազմակերպություններ (տեղական և տարածաշրջանային իշխանությունների ասոցիացիաներ, ցանցեր, տեղական և ռեգիոնալ էներգետիկ գործակալություններ), որոնք ի վիճակի են խթանել Քաղաքապետերի դաշնագիրը և մոբիլիզացնել ու աջակցել իրենց անդամներին և/կամ տեղական կառավարություններին՝ Դաշնագրի նպատակներին հասնելու խնդրում:
Նրանք գործում են իրենց տարածքներում և փորձագիտության ոլորտներում (օրինակ, էնեգետիկա, բնապահպանություն, ջուր, օդ) և կառավարման տարբեր մակարդակներում (օրինակ, եվրոպական, ազգային, տարածաշրջանային կամ տեղական): Նպատակն է՝ խթանել Դաշնագրի նախաձեռնությունը և աջակցել դրա ստորագրողներին: Կանոնակարգային, օրենսդրական և ֆինանսական այն շրջանակներում, որոնցում գործում են, լինի դա տեղական, ռեգիոնալ, ազգային կամ եվրոպական մակարդակով, Դաշնագրի աջակիցները տեղում նախատեսված խորհրդատվություն են տրամադրում ստորագրող կողմերին և սիներգիաներ են գտնում առկա նախաձեռնությունների հետ:
Ով է իրավասու
Որպես Դաշնագրի աջակիցներ կարող են միանալ տեղական և տարածաշրջանային իշխանությունների ասոցիացիաները, ցանցերը, եվրոպական ֆեդերացիաները, տեղական և տարածաշրջանային թեմատիկ գործակալությունները (էներգիա/բնապահպանություն):
Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք կապվել Դաշնագրի աջակիցների տեխնիկական բաժնի հետ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեով:
Ինչու միանալ
Դաշնագրի աջակից դառնալու առավելությունները բազմազան են.
Ինչպես միանալ
Տեղական իշխանությունների ասոցիացիաները, ցանցերը, գործակալությունները, որոնք հետաքրքրված են Դաշնագրի աջակցի կարգավիճակի ձեռքբերումով, պետք է անցնեն հետևյալ քայլերը.
Նկատի ունենալ. որ շատ գործակալություններ և ցանցեր կարող են իրավասու լինել: Վերջիններս կխրախուսվեն սորագրել պարտավորությունը և դառնալ Դաշնագրի ակտիվ աջակիցներ: Բացառություն կկազմեն շահույթ հետապնդող և մեծապես մասնավոր կերպով ֆինանսավորվող գործակալությունները: Այնուամենայնիվ, որոշումներ կկայացվեն յուրաքանչյուրի համար անհատապես, իսկ իրավասությունը կարելի է ստուգել տեխնիկական աջակցող գրասենյակի միջոցով:
Քայլ 1
Լրացնել գրանցման ձևաթուղթը:
Քայլ 2
Իրավասության հաստատումից հետո լրացնել և ստորագրել Դաշնագրի գրասենյակի կողմից ուղարկված Հանձնառության փաստաթուղթը:
Քայլ 3
Հանձնառության փաստաթղթի ստացումից հետո Դաշնագրի գրասենյակը ձեզ համար կստեղծի առցանց պրոֆիլ: Այն ձեզ թույլ կտա ակտիվորեն մասնակցել Դաշնագրի գործողություններին և ավելի լավ աջակցել ստորագրող կողմերին: