Աջակցություն

Դաշնագրին միանալու ընթացակարգը

Դաշնագրին միանալու ընթացակարգը (6)

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 11:42

Ո՞վ կարող է միանալ

Written by

Արևելյան գործընկերության երկրների ցանկացած քաղաքապետարան և տեղական իշխանության մարմին՝ ոչ մեծ քաղաքներից մինչև մեգապոլիսներ, կարող է դառնալ Դաշնագրի ստորագրող կողմ:

 

Քանի որ նախաձեռնությունը պահանջում է Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի (ԿԷԶԿՊԳԾ) մշակում և ներկայացում, ապա տեղական իշխանություններն, որոնք պլանավորում են անդամակցել Դաշնագրին, պետք է տիրապետեն համապատասխան գիտելիքների տարբեր ոլորտներում (օրինակ՝ տրանսպորտ, շենքեր, հողօգտագործման պլանավորում, հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը և այլն), որոնք անհրաժեշտ են ԿԷԶԿՊԳԾ մշակման համար: Եթե հետաքրքրված համայնքը չունի այսպիսի գիտելիքներ ու ռեսուրսներ, ապա նա պետք է աջակցություն ստանա այն կազմակերպություններից, որոնք տիրապետում են այդ ռեսուրսներին և հնարավորություններին, օրինակ՝ Դաշնագրի տարածքային համակարգողներին կամ աջակիցներին:

 

Փոքր համայնքները նույնպես կարող են միանալ Քաղաքապետերի դաշնագրին որպես ստորագորղների խումբ, կիսելով Դաշնագրի շրջանակներում ստանձնած իրենց հանձնառությունները: Տե՛ս այստեղ, թե ինչպես միանալ քաղաքների խմբին:

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 11:43

Ինչպե՞ս միանալ

Written by

Համայնքը, որը ցանկանում է միանալ Քաղաքապետերի դաշնագրին, այս նախաձեռնությանը միանալու հարցը պետք է դնի ավագանու (կամ համապատասխան մարմնի) քննարկմանը: Այն ժամանակ, երբ ստորագրման մասին որոշումը պաշտոնապես կընդունվի, տեղական իշխանության մարմինը պետք է լրացնի առցանց ձևաթուղթ և ներբեռնի անդամակցության ձևը պետական լեզվով՝ ստորագրված քաղաքապետի կողմից: Ավագանու որոշման ամսաթիվը քաղաքի անդամակցության ամսաթիվն է և պետք է անդամակցության ձևաթղթի վրա լրացված լինի, ինչպես նաև առցանց ձևաթղթի վրա: Տեղական ինքնակառավարման այն մարմինները, որոնք այս կերպ կլրացնեն անդամակցության ձևը, պաշտոնապես կհայտագրվեն և կներառվեն Քաղաքապետերի դաշնագրի կայքում տեղադրված ստորագրող կողմերի ցանկում: 

 

Նշում. Քաղաքապետերի դաշնագիրը կամավոր նախաձեռնություն է: Ուստի նախաձեռնությանը համայնքների  անդամակցումն անվճար է:

Ոչ մեծ հարևան համայնքների համար կարող է օգտակար լինել Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության համատեղ գործողությունների ծրագրի մշակումը: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մի քանի համայնքներ կարողանան միանալ Դաշնագրին որպես մեկ ստորագրող կողմ: Յուրաքանչյուր համայնքնապետարան պետք է գրանցվի հատուկ այդ դեպքերի համար նախատեսված ձևաթղթով՝ համատեղ ԿԷԶԿՊԳԾ-ի մշակման համար: Այսպիսով, համայնքներին առաջարկվում է համագործակցության երկու տարբերակ.

 

Տարբերակ 1. անհատական պարտավորություններ. խմբի յուրաքանչյուր ստորագրող համայնք անհատապես պարտավորվում է կրճատել CO2 արտանետումների ծավալները առնվազն 20%-ով մինչև 2020 թ. և/կամ 30%-ով մինչև 2030 թ. և հետևաբար պետք է լրացնի իր անհատական ձևաթուղթը: Գործողությունների ծրագիրը կարող է պարունակել և′ անհատական, և′ ընդհանուր միջոցառումներ:

 

Տարբերակ 2. ընդհանուր պարտավորություններ. ստորագրող համայնքների խումբը միասնաբար պարտավորվում է կրճատել CO2 արտանետումների ծավալները առնվազն 20%-ով մինչև 2020 թ., և/կամ 30 %-ով մինչև 2030 թ.: Այդ դեպքում ստորագրող համայնքների խումբը պետք է լրացնի միայն մեկ միասնական ձևաթուղթ, որը հետագայում կարտացոլվի վեբ-կայքում՝ համայնքների խմբակային պրոֆիլում:

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 11:45

Ե՞րբ միանալ

Written by

Տեղական իշխանությունների ներկայացուցիչները կարող են միանալ Դաշնագրին երբ ցանկանան: Մենք չունենք անդամակցության վերջնաժամկետներ: Քաղաքապետերի դաշնագրի արարողությունը տեղի է ունենում տարին մեկ անգամ և տալիս է հնարավորություն հրապարակային կերպով կատարել ստորագրման արարողությունը և դառնալ ճանաչելի մյուս քաղաքների կողմից:

 

Նշում. անդամակցության ամսաթիվն ավագանու (կամ այլ մարմնի, որը պատասխանատուն է որոշումների կայացման հարցում) որոշման ընդունման ամսաթիվն է:

Ավագանին ընդունում է պաշտոնական որոշում Դաշնագրին միանալու մասին և լիազորում համայնքի ղեկավարին կամ նրա ներկայացուցչին ստորագրել անդամակցության ձևը:

Դուք կարող եք ծանոթանալ Դաշնագիրն ստորագրող քաղաքների ցանկին այստեղ:

Բաժանորդագրվեք նորություններին