Աջակցություն

Համապատասխան վարչական կառույցների ստեղծում

Համապատասխան վարչական կառույցների ստեղծում (1)

Այս գործընթացի հաջողության բանալին սկսած ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ մշակումից մինչև դրանց իրականացում, տարբեր տեղական վարչական կառույցների միջև սերտ համագործակցության հաստատումն է (օրինակ՝ համայնքապետարանների ղեկավարության կամ տարբեր բաժինների միջև համագործակցություն), ինչպես նաև ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ դիտարկումը տարբեր քննարկումների և վարչական որոշումների ընդունման ընթացքում:

 

Համայնքապետարանները ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ չպետք է համարեն որպես “ինքնավար” փաստաթուղթ: Ընդհակառակը, այն պետք է փոխկապակցված լինի ստորագրող կողմի էներգետիկ քաղաքականության հետ և ինտեգրվի տեղական իշխանության ամենօրյա գործառույթների մեջ:

 

ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ը  պետք է ցույց տա, թե ինչ աշխատանքային խմբեր և վարչական կառույցներ արդեն գոյություն ունեն տեղերում, կամ որոնք են ստեղծվելու, որպեսզի պատրաստեն արտանետումների բազային կադաստր, ռիսկերի և խոցելիության գնահատականներ, պլանավորեն և իրագործեն գործողությունների ծրագիրը և կատարեն արդյունքների մոնիտորինգը: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել կառավարման կառուցվածքին, որը ղեկավարվում է մենեջերի կողմից, որն ունի էներգետիկ ոլորտում փորձ, ինչպես նաև պետք է ուշադրություն դարձնել համապատասխան մարդկային ռեսուրսների առկայությանը, որոնք պետք է իրագործեն գործողությունների պլաններում ամրագրված գործողությունները:  Էներգետիկ մենեջերի ներկայությունը կարող է խաղալ սկզբունքային դերակատարություն համայնքի նեկայացրած գործողությունների ծրագրի իրագործման հարցում: 

 

(Տե′ս նաև «ԿԷԶԳԾ մշակման ուղեցույցը Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի քաղաքների համար» փաստաթուղթը, որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի կողմից, 2012թ.):

Բաժանորդագրվեք նորություններին